Տարադրամի փոխարժեքները մարտի 16-ին Սպասվում են տեղումներ․ Գագիկ Սուրենյանը` առաջիկա օրերի եղանակի մասին Թուրքիայում ԵՄ-ին անվանել են «հիվանդ մարդ» Վալենտինա Մատվիենկոն մեկնել է Ադրբեջան․ այցի նպատակը հայտնի է Մենք նորից ենք բողոքի ակցիա իրականացնելու՝ մինչև հարցին լուծում չտրվի․ Ողջաբերդի բնակիչ (տեսանյութ) «Ազատություն» ռ/կ–ն և «Ամերիկայի ձայնը» դադարեցրել են գործունեությունը Թրամփի հրամանի պատճառով Կուրսկի գոտին գրեթե «մաքրված» է (Քարտեզ) ԱՄՆ-ը կարող է ընդլայնել ռազմական ակտիվությունը Մերձավոր Արևելքում․ Politico Օրվա խորհուրդ․ մարտի 16 ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս12)

Միջազգային

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=am, https://iravunk.com/?p=304657&l=am, https://iravunk.com/?p=304776&l=am, https://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=am, https://iravunk.com/?p=304956&l=am, https://iravunk.com/?p=305032&l=am, https://iravunk.com/?p=305144&l=am, https://iravunk.com/?p=305257&l=am, https://iravunk.com/?p=305355&l=am, https://iravunk.com/?p=305432&l=am)

1999-2000թթ. ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի ծավալուն հարցազրույցից ընդգծենք երկու առանցքային դրվագ: Առաջինը. «Մեղրիի տարբերակը», «Գոբլի պլանը», ավելի ճիշտ` անկախ անվանումից ծրագիր, որը նախատեսում էր հայաստանյան Մեղրիի շրջանը կամ, համենայնդեպս, այդ շրջանի Իրանին հարակից հատվածը ինչ-որ տարբերակներով հանձնել Ադրբեջանին, ղարաբաղյան բանակցությունների շրջանակներում 1999թ.-ին քննարկվել է: Ընդ որում` ինչպես փակ փուլով, այնպես էլ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով: Եվ այդ քննարկումների արդյունքում ծրագիրը կյանքի չի կոչվել` բացառապես Ռուսաստանի ճնշումների արդյունքում: Իսկ այդ ճնշումները, մասնավորապես Հայաստանի համար մի շարք դրվագներում ունեին բավականին լուրջ ֆինանսա-տնտեսական բնույթ, որի գագաթնակետը կարելի է համարել «Գույք` պարտքի դիմաց» տխրհռչակ բանաձեւը: Երկրորդը. «Մեղրիի միջանցքի» պատմությունը ուղղակի կամ անուղղակի կերպով կապված է «Հոկտեմբերի 27»-ի հետ: Այդ կապն այն աստիճան սերտ է, որ պարոն Հարությունյանը ընդհուպ մինչեւ համոզմունք է հայտնում. ««Հոկտեմբերի 27»-ի հետ կապված արտաքին գործոնն ունեցել է ծանրակշիռ, եթե ոչ վճռորոշ դեր»:


ԻՆՉՈ՞Ւ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՈՐՈՇԵՑԻՆ ԲԱՆԱԿՑԵԼ ՆԱԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
«Մեղրիի միջանցքի» եւ «Հոկտեմբերի 27»-ի կապի առումով մեկ հանգամանք եւս ուշադրությունից դուրս չթողնենք: Վ. Հարությունյանը հավաստիացնում է նաեւ, որ համանախագահները «Մեղրիի միջանցքի» առումով իրեն կոնկրետ առաջարկ-ծրագրիր են ներկայացրել 1999թ. նոյեմբերին, ապա` դեկտեմբերին: Ընդ որում` տվյալ ժամանակվա պաշտպանության նախարարի այդ պնդումների հավաստիության առումով հազիվ թե կասկածներ լինեն, քանի որ ստուգելը որեւէ բարդություն չի ներկայացնում: Այն տեսանկյունից, որ այդ հանդիպումները տեղի են ունեցել ՀՀ Պաշտպանության նախարարությունում, որտեղ, ինչպես որ պարոն Հարությունյանն էլ է ընդգծում. «Այդ  բոլոր հանդիպումները ձայնագրվում են»: Այսինքն դժվար չէ հասկանալ, որ բացի պաշտոնական արխիվացումից, այդ նյութերը մասնավոր արխիվներում էլ պետք է, որ գոյություն ունենան: Համենայնդեպս հիշեցնենք, որ այդ հանդիպումներից մեկի տեսաձայնագրությունից քաղված լուսանկար ընթերցողին ներկայացնելու առիթ ունեցել ենք:

Տեսնենք, թե ինչ է ստացվում. փաստորեն, երբ Հայաստանում նոր-նոր էր տեղի ունեցել «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը, պետությունը լիակատար խառնաշփոթի մեջ էր, անմիջապես այցելում են Մինսկի խմբի համանախագահներն ու համոզում, պարտադրում հայաստանյան զինվորական վերնախավին` համաձայնություն տալ «Մեղրիի տարբերակին»: Բայց չէ՞ որ մինչ Պաշտպանության նախարարին հասնելը, համանախագահները նախ պետք է հարցը քննարկեին ՀՀ ԱԳ նախարարի, ապա` պետության արտաքին քաղաքականությունը վերահսկող նախագահի հետ: Հենց այդ պաշտոնյաներն է, որ մինչ այդ էլ Հայաստանը ներկայացրել են մասնավորապես ղարաբաղյան բանակցություններում եւ մինչ օրս էլ ներկայացնում են: Ավելին ասենք. հենց նրանք են, որ հայաստանյան օրենսդրության համաձայն նման լիազորություններ ունեն: Իսկ առանց համապատասխան լիազորությունների` բանակցային մյուս կողմը պարզ է, որ ոչ մի բանակցություն էլ չէր վարի: Ամեն դեպքում` հազիվ թե 1999թ. դեկտեմբերին ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած Մինսկի խմբի համանախագահների հետ տեղի ունեցած երկրորդ հանդիպումից հետո (ասենք` նաեւ դրանից առաջ) հնարավոր լինի հիշել մեկ այլ օրինակ, երբ համանախագահները հակամարտության կարգավորման կոնկրետ ծրագրով ուղղակի բանակցությունների մեջ մտնեին ՀՀ պաշտպանության նախարարի կամ մեր երկրի մեկ այլ պաշտոնյայի հետ, բացառությամբ, իհարկե, ԱԳ նախարարի եւ նախագահի: Դետալային առումով (ասենք` այս զինատեսակները, դիպուկահարներին պետք է ետ տանել, գերիների փոխանակում եւ այլն) ավելի ցածր օղակներում հանդիպում-քննարկումներ միշտ էլ եղել են եւ լինում են: Սակայն կոնկրետ դեպքում խոսքը հակամարտության գլոբալ կարգավորման փաստաթղթի մասին է, որը միշտ էլ քննարկվել եւ քննարկվում է ԱԳ նախարարի եւ նախագահի մակարդակով:

Բայց ինչո՞ւ 1999թ. նոյեմբեր-դեկտեմբերին այդ կարգը խախտվեց, ինչո՞ւ Մինսկի խմբի մոտ առաջացավ նաեւ պաշտպանության նախարարի հետ բանակցելու անհրաժեշտություն: Ի՞նչ է, ԱԳ նախարարն ու նախագահը չէին ցանկանում հանդիպել համանախագահների հետ եւ նրանք էլ ստիպված պաշտպանության նախարարի մո՞տ էին եկել: Բնականաբար նման տարբերակը միանգամից պետք է բացառել, քանի որ եթե նույնիսկ մի պահ մտածենք, թե, ասենք, «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված համանախգահներն իրոք այդ պահին ԱԳ նախարարի եւ նախագահի հետ կոնտակտի մտնելու հնարավորություն չունեին, ապա նրանց ի)նչ կարող էր տալ պաշտպանության նախարարը: Լավ, ասենք նա համաձայնվում էր «Մեղրիի տարբերակին», դրանից հետո ի՞նչ կարող էր անել: Ադրբեջանի հետ համաձայնագի՞ր ստորագրեր: Բայց ի՞նչ իրավասություններով, եւ ո՞վ նման համաձայնագիրը լուրջ կընդուներ...

Հասկանալի է, որ այդքան պարզ ճշմարտությունները համանախագահները հազիվ թե չգիտակցեին: Սակայն, կրկնում ենք, անհերքելի փաստ է, որ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ համանախագահներն ունեցել են երկու հանդիպում, եւ երկուսի ժամանակ էլ քննարկվել է ղարաբաղյան հարցը, այն էլ, պարոն Հարությունյանի պնդմամբ, «Մեղրիի տարբերակի» տեսանկյունից: Ուրեմն ինչո՞ւ պետք է համանախագահները նախ` այդ քննարկումներին գնային, ապա` այդքան համառորեն փորձեին «Մեղրիի տարբերակի» օգտին թեքել ՀՀ պաշտպանության նախարարին, եթե ոչ բանակի լոյալությունն ապահովելու համար:

 
ԱՌԱՆՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ «ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ» ԱՌԱՋ ՏԱՆԵԼՆ ԱՆՀՆԱՐ ԷՐ
Այսինքն, փորձենք մոտենալ նման տեսանկյունից եւս.  հնարավո՞ր է, որ Մինսկի խմբի համանախագահներն առանց Հայաստանի արտաքին քաղաքական եւ պետական ամենավերին իշխանությունների` ԱԳ նախարարի եւ նախագահի իմացության, մուտք գործեին Հայաստան, հանդիպեին պաշտպանության նախարարի հետ եւ նրան համոզեին` համաձայնություն տալ պետության տարածքների, այն էլ` պետական անվտանգության տեսանկյունից անգնահատելի նշանակություն ունեցող տարածքների մի մասն ինչ-որ բանի հետ փոխանակելու գաղափարին: Եվ դա այնպիսի քիչ-թե շատ մարդաշատ մթնոլորտում, ինչպիսին կարող է լինել Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած պաշտոնական հանդիպումը: Պարզ է, որ եթե գաղտնիաբար նման բան արվեր, ապա մի հինգ րոպեից նման առաջարկ անողներին դուրս կշպրտեին երկրից, մի տաս րոպեից էլ` պաշտոնանկ կարվեր նախարարը, էլ չասած, որ նա կարող էր ե´ւ դատապարտվել առնվազն իր լիազորությունները չարաշահելու, ե(ւ առավելագույնը` պետական դավաճանության մեղադրանքներով: Սակայն համանախագահները պաշտպանության նախարարի հետ ունեցել են ոչ թե մեկ, այլ երկու հանդիպում, այսինքն` առաջին հանդիպումից հետո նրանց ոչ միայն երկրից դուրս չեն հրավիրել, այլ նաեւ երկրորդի հնարավորությունն էլ է ընձեռնվել: Միեւնույն ժամանակ այդ հանդիպումների պատճառով ոչ միայն նախարարին չեն դատապարտել, այլ նա շատ հանգիստ աշխատում էր: Ընդհուպ մինչեւ երկրորդ հանդիպումից անմիջապես հետո պաշտոնական այց կատարեց Ռուսաստան, որտեղ «ՌԴ պաշտպանության նախարար, մարշալ Սերգեեւի հետ ստորագրեցինք 3-4 լրջագույն պայմանագրեր, որոնք նախատեսում էին զարգացնել ռազմարդյունաբերական համալիրի հայաստանյան մի շարք գործարաններ...»,- ինչպես որ ասում է Վաղարշակ Հարությունյանը: Ինչը եւս, ի դեպ, անուղղակիորեն վկայում է, որ նա միանշանակ մերժել է համանախագահների, Հարությունյանի պնդմամբ` «Մեղրիի տարբերակ» կոչվող առաջարկները:

Այսպիսով, եթե ընդհանրացնենք այդ ամբողջ իրավիճակը, ապա ամենատրամաբանական տպավորությունն այն է, որ համանախագահների եւ ՀՀ պաշտպանության նախարարի այդ հանդիպումները չէին կարող տեղի ունենալ, համանախագահները պաշտպանության նախարարին ոչ մի առաջարկ էլ չէին անի, ասենք` իմաստ չէր էլ ունենա` նրանից համաձայնություն պոկելու որեւէ փորձ կատարել, եթե ոչ` միայն բուն հանդիպման, այլ նաեւ` քննարկվող թեմայի մասին առնվազն տեղյակ չլինեին եւ համաձայնություն չտային Հայաստանի արտաքին քաղաքական եւ պետական ամենավերին իշխանությունները:

Իսկ այդ դեպքում առաջ է գալիս այն հարցը, թե հայաստանյան հիշատակված պաշտոնյաներն ինչո՞ւ պետք է թույլ տային, որ ղարաբաղյան բանակցություններում իրենց ունեցած գործառույթը, այն է` բանակցությունները վարելու իրավունքը թեկուզեւ մեկ-երկու հանդիպումներում ստանձնի պաշտպանության նախարարը: Միայն վերջին փաստն արդեն իսկ տարօրինակ կլիներ, եթե միայն  նախօրոք այդ ամենը քննարկված չլիներ համանախագահների եւ հայաստանյան քաղաքական ղեկավարության միջեւ: Ավելին ասենք. եթե այդ քննարկումների արդյունքում ձեռք բերված չլինեին այնպիսի պայմանավորվածություններ, որոնք կյանքի կոչելու համար արդեն անհրաժեշտություն լիներ ձեռք բերել նաեւ պաշտպանության համակարգի ղեկավարության համաձայնությունը: Իսկ պաշտպանության նախարարի համաձայն լինել-չլինելն իմաստ կունենար միայն այն դեպքում, եթե չլինեին կասկածներ, որ հայաստանյան զինված ուժերը, այդ թվում` ազատամարտի վետերանները, հայաստանյան ներքաղաքական դաշտն ու, վերջապես, ժողովուրդը դեմ կլինի այդ պայմանավորվածությունների շրջանակներում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Հակառակ դեպքում, եթե համոզված լինեին, որ երկիրը կողմ է դրան, ապա պաշտոնապես Մինսկի խմբին դրական պատասխան տալու հարցում այլեւս պաշտպանության նախարարի դեմ կամ կողմ լինելը էական չէր կարող լինել: Այս հանգամանքը եւս հուշում է, որ այդ պայմանավորվածությունները պետք է, որ լինեին հենց այն առաջարկությունները, որոնք համանախագահները ներկայացրել էին պաշտպանության նախարարին:

Միեւնույն ժամանակ նկատենք նաեւ, որ եթե համանախագահները հայաստանյան քաղաքական եւ պետական ամենավերին իշխանությունների հետ իրոք ունեին կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք նաեւ անհրաժեշտ էր քննարկել պաշտպանության նախարարի հետ, ապա դրանք, բնականաբար, պետք է, որ ձեռք բերված լինեին «Հոկտեմբերի 27»-ից հետո, քանի որ մինչ այդ առաջին պլանում էր Վազգեն Սարգսյանը: Իսկ դա նշանակում է, որ «Հոկտեմբերի 27»-ն իրականում ոչ միայն չդանդաղեցրեց ղարաբաղյան բանակցությունները, այլ նույնիսկ դրանք մտան շատ ավելի գործնական փուլ, երբ սեղանին դրվեցին կոնկրետ նախագծեր:

Տարօրինակը միայն այն է, որ այդ ակտիվության պարագայում անգամ Ռոբերտ Քոչարյանը 1999թ. նոյեմբերի 5-ին Մոսկվա ուղեւորվելուց առաջ օդանավակայանում հայտարարեց. «Անշուշտ հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կանրադառնան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Եթե ոչ գլոբալ առումով, ապա` ամեն դեպքում կդանդաղեցնեն ընթացքը...»: Եվ դա այն բանից հետո, երբ այդ նույն օրերին համանախագահները ակտիվորեն համոզում էին ՀՀ պաշտպանության նախարարին` համաձայնվել «Մեղրիի տարբերակի» հետ:

(Շարունակելի)






Տարադրամի փոխարժեքները մարտի 16-ինՍպասվում են տեղումներ․ Գագիկ Սուրենյանը` առաջիկա օրերի եղանակի մասինՏասնյակ հասցեներում գազ չի լինիԹուրքիայում ԵՄ-ին անվանել են «հիվանդ մարդ»Վալենտինա Մատվիենկոն մեկնել է Ադրբեջան․ այցի նպատակը հայտնի էԵթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, դա ողջունվելու է. պատգամավորՄենք նորից ենք բողոքի ակցիա իրականացնելու՝ մինչև հարցին լուծում չտրվի․ Ողջաբերդի բնակիչ (տեսանյութ)«Ազատություն» ռ/կ–ն և «Ամերիկայի ձայնը» դադարեցրել են գործունեությունը Թրամփի հրամանի պատճառովՓաշինյանը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցերԿուրսկի գոտին գրեթե «մաքրված» է (Քարտեզ)ԱՄՆ-ը կարող է ընդլայնել ռազմական ակտիվությունը Մերձավոր Արևելքում․ PoliticoՕրվա խորհուրդ․ մարտի 16ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետԻնչ իրավիճակ է Լարսում«Վտարել Սորոսի գործակալներին»․ Հունգարիայի վարչապետը 12 պահանջ է ներկայացրել ԵՄ-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի պատասխան ԱՄՆ հարվածներին, հուսիթները թեւավոր և հականավային բալիստիկ հրթիռներով գրոհել են ամերիկյան նավերը (Տեսանյութ)Պատժում են քաղաքացիներին. 15.000 տուգանքի հետքերովՀովհաննես Բաչկովը նոկաուտով հաղթեց մրցակցին ու նվաճեց WBA Continental տիտղոսըԹրամփը դադարեցրել է «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայնի» ֆինանսավորումըՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄբապեի դուբլը հաղթանակ է պարգևում «Ռեալին»(տեսանյութ)Ուկրաինան ավիացիան պայթեցրել է Կոնկա գետի կամուրջը, վախենալով ռուսական հարձակումից (Տեսանյութ)Մեդվեդեւ. Բրիտանիան եւ Ֆրանսիան «կարող են այս գաղափարը հետ խցկել հետույքները, որտեղից այն դուրս եկել է»«Իրավիճակը գնալով սպառնում է». Ուկրաինայի զինված ուժերն ահազանգում են (ՎԻԴԵՈ)Թրամփը պատերազմ է հայտարարել Եմենի հուսիթիներին և սկսել հարձակումները (Տեսանյութ)Սորոսը պատերազմ է հայտարարել ԹրամփինԹրամփը Քիթ Քելլոգին նշանակել է Զելենսկու գծով պատասխանատուՈրեւէ դեպքում չարտահանձնել Վարդան Ղուկասյանին, Հայաստանում նրա կյանքին վտանգ է սպառնում. Անույշ Խուդավերդյան Ովքեր են Հայաստանը ներկայացնելու «Սլավյանսկի բազար 2025» մրցույթում Զելենսկ վախենում է, որ իրեն, որպես չափից դուրս շատ բան իմացողի, «արանքից հանելու» են իր ներկա «դաշնակիցները», եւ շատ հավանական է, որ Երմակի ձեռքով. Ուկրաինական աղբյուրԻՆՉՈ՞Ւ ՍՊՈՐՏԸ ԹՈՂԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՐԶԻԿԸԱլիևը նախազգուշացրել է՝ եթե ՀՀ-ն չկատարի պայմանները, Ադրբեջանը դուրս կգա խաղաղության պայմանագրիցԿրակոցներ՝ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավորԹրամփի վարչակազմը երկրների ցանկ է կազմել, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ կսահմանափակվի«ՍԱ ՇԱՏ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՆՎԱՃՈՒՄ ԷՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ, ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՂԹՈՂ ԱԼԻՆԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆTelegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան և մեկնել ԴուբայԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ 7֊ՐԴ ՄԵՆԱՄԱՐՏԸԱդրբեջանը բողոք է ուղարկել Եվրախորհրդարան՝ հայ գերիներին ազատելու պահանջի բանաձևի պատճառովԵրևանում 2 օր է՝ դիտահորերից կեղտաջրերը ողողել են բազմաբնակարանային շենքի բակը. ահազանգՌԴ, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն ՄոսկվայումՏպավորություն ստացա, որ նախապատրաստվում եք չարիքի իշխանության դեմ փողոցային պայքարիՀավը կարող է իսկական թույն դառնալ և նույնիսկ հանգեցնել մահվանԿենդանակերպի այս նշաններն ամենազարգացած ինտուիցիան ունեն. չեք կարող խաբել նրանցԹրամփը մի կերպ խուսափել է ընկնելուց Իլոն Մասկի որդու հետ ուղղաթիռ բարձրանալիս (տեսանյութ)Ուկրաինական «Ազով» նացիստական 3-րդ բրիգադի զրահատեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Թուրքիայի քաղաքացու կողմից խուլիգանության դեպքին (տեսանյութ)Կենդանակերպի այս նշաններն ամենազարգացած ինտուիցիան ունեն. չեք կարող խաբել նրանցՄեծ Բրիտանիան՝ ռուսական հրթիռային հարձակման ամենամեծ վտանգի տակ. Լոնդոնն անհանգստացած էԶելենսկու մերձավոր շրջապատը խոսում է նրա հնարավոր վերացման մասին. ՌԻԱ Նովոստի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top