Հովվատանը տեղի է ունեցել պայթյուն. Տեր Գեւորգը մարմնական այրվածքներ է ստացել
Հասարակություն
Գեղարքունյաց թեմի մամլո դիվանից տեղեկացնում են, որ այսօր Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը տեղի է ունեցել պայթյուն՝ դեռեւս չպարզված հանգամանքներում։ Դրա հետեւանքով մարմնական այրվածքներ է ստացել Մարտունու տարածաշրջանի հոգեւոր տեսուչ Արժանապատիվ Տեր Գեւորգ քահանա Տեր-Բարսեղյանը։
Տեր Հոր առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Պայթյունի պատճառների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհայտնի պատկան մարմինը։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։
Թեմի հոգևոր դասը և հավատացյալ ժողովուրդը միասին աղոթում են Տեր Հոր շուտափույթ ապաքինման համար։