Շոլցը խոստացել է աջակցել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է»

Գերմանիան կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է՝ նույնիսկ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով, եթե Ուկրաինայում խաղաղությունը պարտադրված լինի, նա երբեք աջակցություն չի ստանա Բեռլինից։
Շոլցի հայտարարությունը հնչել է Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդական ջանքերի ֆոնին և անմիջապես Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջեյ Դի Վենսի կողմից ԵՄ քաղաքականության սուր քննադատությունից հետո:
Փետրվարի 15-ին Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել էր, որ առանց ԱՄՆ-ի մասնակցության ԵՄ երկրները չեն կարողանա պատշաճ կերպով ապահովել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։