Զելենսկին նշել է առանց որ երկրի Ուկրաինայի համար շատ դժվար կլինի գոյատևել

Ուկրաինայի գոյատևման շանսերը շատ ցածր կլինեն, եթե ԱՄՆ-ն հրաժարվի նրան օգնություն տրամադրել։ Այս մասին NBC-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Երկրի ղեկավարի խոսքով՝ բոլոր բարդ իրավիճակներում շանս կա։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ուկրաինային «շատ, շատ, շատ դժվար ժամանակ» է սպասվում առանց նման աջակցության։
«Բայց մենք առանց Միացյալ Նահանգների աջակցության գոյատևելու քիչ հնարավորություններ կունենանք: Կարծում եմ, որ սա շատ կարևոր է, չափազանց կարևոր», - ասել է Զելենսկին: