Նոր հայտնություն՝ հայկական շոու-բիզնեսում. Դավիթ Կայրամյանի սիրառատ cover-ը Նույնիսկ 1000 անգամ կրկնված սուտը չի դառնում ճշմարտություն. Արմեն Աշոտյան Կտրել բոլոր ուղղություններով թելերը  եւ դա մատուցել իբրեւ սուվերենության համար պայքար, անթույլատրելի է. Բալասանյան «Ռեալը» թոփ տրանսֆեր է համաձայնեցրել Վարդան Մկրտչյանը հերթական հարվածն է հասցրել «Գոյ» թատրոնին. Սարգիս Արզումանյան Արսեն Զախարյանի շուրջ անորոշություն է Թրամփը կրակն է ընկել իր առաջ քաշած խաղաղության օրակարգի ձեռքը. Բալասանյան ՀՀ-ն Ադրբեջանին զիջել է կենսական խաղաքարտերը՝ դիմացը չստանալով ոչինչ՝ բացի ագրեսիայի նոր սպառնալիքից «ՈՒՆԵՆՔ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԵՎ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐ». ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՇՈՒ - ՍԱՆԴԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄ, ԵՎՐԱՍԻԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ԷՐԻԿ ՎԻՐԱԲՅԱՆ Արարատ Միրզոյանը ողջունել է Սեյեդ Աբբաս Արաղչիին. նախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափով

Պուտինն ու Թրամփը ֆիքսեցին`Ուկրաինայի հարցով պայմանավորվել են բոլորի փոխարեն

Վերլուծություն

Ս­պի­տակ տուն Թ­րամ­փի մտնե­լուց սկսած` գլո­բալ ուլտ­րա­լի­բե­րա­լիս­տա­կան հա­մա­կար­գը գե­րակ­տիվ աշ­խա­տանք էր ծա­վա­լել նրա եւ Պու­տի­նի շփում­նե­րի հա­վա­նա­կա­նութ­յու­նը հնա­րա­վո­րինս նվա­զեց­նե­լու ուղ­ղութ­յամբ: Քա­րոզ­չա­մե­քե­նան աշ­խա­տում էր մո­տա­վո­րա­պես այս ուղ­ղութ­յամբ՝ Թ­րամ­փը մեծ, ստի­պո­ղա­կան պա­հանջ­ներ է ներ­կա­յան­ցում Մոսկ­վա­յին, ո­րոնց հետ Պու­տի­նը ոչ մի դեպ­քում չի հա­մա­ձայն­ի: Ե­թե Թ­րամ­փը նա­հան­ջի, դա մեծ հար­ված կդառ­նա նրա դիր­քե­րին: Իսկ Պու­տի­նը, առ­հա­սա­րակ, նա­հան­ջե­լու տեղ պար­զա­պես չու­նի:

ԻՆՉՈՒ ԵՆ ԿԱՏԱՂԵԼ ԼԻԲԵՐԱՍՏՆԵՐԸ

­Հաշ­վար­կը կա­ռուց­վում էր այդ բա­վա­կա­նին թույլ մա­նի­պուլ­յա­ցիա­նե­րի մի­ջո­ցով Թ­րամ­փի եւ Պու­տի­նի վրա ազ­դե­լու հա­մար, թե իբր նրանց բա­նակ­ցութ­յուն­ներն ան­հե­ռան­կար են, եւ ան­գամ ի­մաստ չու­նի սկսել: Իսկ այն քա­նիցս ար­ված հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, թե, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ռուս-ա­մե­րիկ­յան ակտիվ շփում­ներ կան, փոր­ձում էին ներ­կա­յաց­նել, որ­պես սո­վո­րա­կան դի­վա­նա­գի­տա­կան խա­ղեր՝ իբր թե Թ­րամ­փի հա­մար նա­խընտ­րա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից հետ քաշ­վե­լու հիմք նա­խա­պատ­րաս­տե­լու հա­մար, թե՝ ինչ ա­նենք, փոր­ձե­ցինք, Մոսկ­վան իր մաք­սի­մալ ձգտում­նե­րի հար­ցում հա­մա­ռեց եւ ա­մեն բան ձա­խո­ղեց:

­Թե­րեւս, այս մա­նի­պուլ­յա­ցիոն հնարք­նե­րի մեջ լի­բե­րաստ­ներն այն­քան էին խո­րա­ցել, որ ի­րենք էլ էին սկսել հա­վա­տալ այդ քա­րոզ­նե­րին: Ըստ այդմ էլ, ակն­հայ­տո­րեն շո­կա­յին տպա­վո­րութ­յուն ա­ռաջ բե­րեց հայ­տա­րա­րութ­յու­նը, որ Պու­տին-Թ­րամփ ա­ռա­ջին պաշ­տո­նա­կան զրույ­ցը կա­յա­ցել է: Չ­նա­յած, որ դա կա­յա­նա­լու էր, միան­շա­նակ ցույց տվեց դրա նա­խօ­րեին Թ­րամ­փի մեր­ձա­վոր եւ բարձ­րաս­տի­ճան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կի՝ բա­նագ­նաց Ս­թի­վեն Ո­ւիտ­կո­ֆի այ­ցը Մոսկ­վա: Որ­պես ա­ռիթ ներ­կա­յաց­վեց Ռու­սաս­տա­նում դա­տա­պարտ­ված ա­մե­րիկ­յան շպիոն Մարկ Ֆո­գե­լին ա­զա­տե­լու հար­ցը, թեեւ հաս­կա­նա­լի էր, Ո­ւիտ­կոֆն այն կա­տե­գո­րիա­յի պաշ­տոն­յան չէ, որ զբաղ­վի լրտես­նե­րի փո­խա­նակ­ման ծրագ­րե­րով: Ա­ռա­վել եւս, որ ան­մի­ջա­պես էլ ռու­սա­կան մի շարք տե­ղե­կաց­ված աղբ­յուր­ներ ակ­նար­կե­ցին, որ Ո­ւիտ­կո­ֆին ի­րա­կա­նում Թ­րամ­փը հանձ­նա­րա­րել է` Մոսկ­վա­յի հետ սկսել ու­ղիղ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց, Մոսկ­վա­յում նա կոնկ­րետ շփում­ներ ու­նե­ցել է, ան­գամ, թե նրան ըն­դու­նել է նաեւ ՌԴ նա­խա­գա­հը: Այ­սինքն, Թ­րամ­փի մոտ մեծ վստա­հութ­յուն վա­յե­լող եւ դեռ 1980-ա­կան­նե­րից ըն­կե­րա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ ու­նե­ցող Ո­ւիտ­կոֆն ամ­բող­ջաց­րել է պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի այն շրջա­նակ­նե­րը, ո­րոնք մինչ այս տար­բեր մա­կար­դա­կի բա­նակ­ցութ­յուն­նե­րում ձեռք են բեր­վել, եւ հի­մա հեր­թը հա­սել է այդ ա­մե­նը Պու­տին-Թ­րամփ պաշ­տո­նա­կան շփում­նե­րի տեսք տա­լուն: Այն է՝ ա­ռա­ջին զրույցն ու հան­դի­պու­մը կազ­մա­կեր­պե­լուն: Իսկ այն, որ մինչ Մոսկ­վա ժա­մա­նե­լը, Ո­ւիտ­կոֆն ակ­տիվ քննար­կում­ներ էր ու­նե­ցել նաեւ Սաուդ­յան Ա­րա­բիա­յի հետ, ար­դեն իսկ խո­սում էր Պու­տին-Թ­րամփ գա­գա­թա­ժո­ղո­վի կազ­մա­կերպ­ման կոնկ­րետ վայ­րի մա­սին: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ նրա այ­ցից ժա­մեր անց կա­յա­ցած եւ հա­մաշ­խար­հա­յին աղ­մուկ բարձ­րաց­րած Պու­տին-Թ­րամփ հե­ռա­խո­սազ­րույ­ցից հե­տո հաս­տատ­վեց, որ նրանց ա­ռա­ջին հան­դի­պու­մը ծրագր­վում է հենց այդ երկ­րում անց­կաց­նել:

Ա­մեն դեպ­քում, ան­կախ այն բա­նից, թե աշ­խար­հում ով ինչ­պես է վե­րա­բեր­վում, ինչ նախ­նա­կան տպա­վո­րութ­յուն­ներ կամ սպա­սե­լիք­ներ ու­ներ, Պու­տին-Թ­րամփ ա­ռա­ջին պաշ­տո­նա­կան կա­պը կա­յա­ցավ: Եվ ա­ռա­ջին փաս­տը, ո­րը տե­սա­նե­լի էր այդ ֆո­նին, այն էր, որ ուլտ­րա­լի­բե­րալ հա­մա­կարգն ան­գամ խոս­տո­վա­նեց, որ դա իր հա­մար շո­կա­յին էր: Քա­րոզ­չա­մե­քե­նան էլ, բնա­կան է, ան­մի­ջա­պես ար­ձա­գան­քեց դրան՝ փոր­ձե­լով այլ սխե­մա­ներ մտցնել շրջա­նա­ռութ­յան մեջ: Օ­րի­նակ, The New York Times-ն­ ընդգ­ծում է, որ Թ­րամ­փը «կրկին դեմ է գնում Կոնգ­րե­սի գծին»։ The Guardian-ը պնդում է, որ «նա­խա­գա­հը գոր­ծում է ոչ թե Վա­շինգ­տո­նի, այլ Մոսկ­վա­յի շա­հե­րից»: Financial Times-ը խա­ղադ­րույք է կա­տա­րում ԵՄ-ի հետ հա­կա­մար­տութ­յան սրման վրա՝ հայ­տա­րա­րե­լով, որ «Թ­րամ­փը խա­թա­րում է Արեւ­մուտ­քի միաս­նութ­յու­նը» եւ այլն: Փո­խա­րե­նը, ա­վե­լի խե­լա­միտ փոր­ձա­գետ­նե­րը սկսում են գնա­հա­տել, թե ի­րա­կա­նում ինչ է նշա­նա­կում այս ա­ռա­ջին շփումն, ու ուր է այն տա­նե­լու:

ԵԹԵ ԵՎՐՈՊԱՆ ՈՒԶՈՒՄ Է, ԿԱՐՈՂ Է ԻՆՔԸ ԿՌՎԵԼ

­Նախ, ի­հար­կե, կա­րե­ւոր­վում է բուն փաս­տը՝ տե­ւա­կան ընդ­մի­ջու­մից հե­տո Մոսկ­վան եւ Վա­շինգ­տո­նը ա­մե­նա­վե­րին մա­կար­դա­կով կապ են ստեղ­ծում: Դ­րա­նով, ըստ էութ­յան, եր­կու կողմն էլ հաս­տա­տում են հին եւ հայտ­նի փաս­տը՝ մի­ջու­կա­յին եր­կու հիմ­նա­կան տե­րութ­յուն­նե­րի հա­կա­սութ­յուն­նե­րը հա­սել են լար­վա­ծութ­յան այն մա­կար­դա­կին, ո­րի պա­րա­գա­յում հե­տա­գա ա­մեն մի սրա­ցում կա­րող է վեր­ջի­նը դառ­նալ: Ըստ այդմ, մնում է միայն ի­րար հետ խո­սե­լու միակ տար­բե­րա­կը:

Ըստ այդմ՝ երկ­րորդ հե­տե­ւութ­յու­նը, որ այս քննար­կում­նե­րի թե­ման ա­մե­նե­ւին էլ միայն ուկ­րաի­նա­կան խնդի­րը չէ: Այս­պես, մե­կու­կես ժա­մա­նոց խո­սակ­ցութ­յան այն պա­տա­ռիկ­նե­րը, ո­րոնք հայտ­նի դար­ձան, հե­տեւ­յա­լն են: Ուկ­րաի­նա­յի մա­սով. Թ­րամ­փը հան­դես է ե­կել ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի շու­տա­փույթ դա­դա­րեց­ման եւ հա­կա­մար­տութ­յան խա­ղաղ կար­գա­վոր­ման օգ­տին, բայց նաեւ ու­շադ­րութ­յամբ լսե­լով Պու­տի­նի խոս­քը, որ դրա հա­մար պետք է հարթ­վեն հա­կա­մար­տութ­յան բուն պատ­ճառ­նե­րը՝ եր­կա­րա­ժամ­կետ արդ­յունք­ներ ու­նե­նա­լու հա­մար: Իսկ այդ «բուն պատ­ճառ­նե­րը» նրանք են, ո­րոնք դեռ 2021թ.-ին Պու­տի­նը ներ­կա­յաց­րեց այն ժա­մա­նակ­վա նա­խա­գահ Բայ­դե­նին: Այն է՝ բա­ցա­ռել Ուկ­րաի­նա­յի ան­դա­մակ­ցու­մը ՆԱՏՕ-ին, դա­դա­րեց­նել ա­րեւմտ­յան ռազ­մա­քա­ղա­քա­կան սադ­րանք­նե­րը, Ուկ­րաի­նա­յի մի­լի­տա­րի­զա­ցիան, նեո­նա­ցիս­տա­կա­նա­ցու­մը, ռուս­նե­րի հան­դեպ ճնշում­նե­րը եւ այլն: Բայդենն այն ժա­մա­նակ մեր­ժեց, թե՝ ՆԱՏՕ-ն­ որ ուղ­ղութ­յամբ ու­զի, կզար­գա­նա, եւ դա տա­րավ պա­տե­րազ­մին:

Ա­հա, հենց այդ ա­մե­նի շուրջ է, որ հի­մա պետք է պայ­մա­նա­վոր­վել, եւ, դա­տե­լով այս վեր­ջին ի­րո­ղութ­յուն­նե­րից, Թ­րամ­փի կող­մից պատ­րաս­տա­կա­մութ­յուն կա: Այն է՝ նախ, Թ­րամ­փը խո­սում է Պու­տի­նի հետ ոչ թե մեկ հե­ռա­խո­սա­զան­գի եւ հան­դիպ­ման մա­սին, այլ որ անձ­նա­կան շփում­նե­րը պետք է դառ­նան մշտա­կան: Ընդ ո­րում, եր­կու ա­ռաջ­նորդ­նե­րը ի­րար հրա­վի­րել են այ­ցե­լութ­յան, թե՝ որ ե­կել է ժա­մա­նա­կը, որ «մեր երկր­նե­րը միա­սին աշ­խա­տեն»: Հա­ջոր­դը, Թ­րամ­փը հե­ռա­խո­սազ­րույ­ցից հե­տո բացահայտ սկսեց խո­սել, որ ՆԱՏՕ-ին Ուկ­րաի­նա­յի միա­նա­լու հե­ռան­կա­րը հա­մա­րում է ոչ գործ­նա­կան, ան­հա­վա­նա­կան, եւ հար­ցը պետք է հա­նել: Ա­վե­լին, որ Ուկ­րաի­նա­յին չի տա­լիս այն դե­րը, ո­րը վեր­ջին տա­րի­նե­րին հա­մա­ռո­րեն նրան վե­րագ­րում են. «Ես սպառ­նա­լիք չեմ տես­նում Ռու­սաս­տա­նի հետ ու­ղիղ երկ­խո­սութ­յան մեջ՝ ա­ռանց Զե­լենս­կու մաս­նակ­ցութ­յան»: Նաեւ, որ Ուկ­րաի­նան դժվար թե վե­րա­դարձ­նի Ռու­սաս­տա­նի կող­մից գրավ­ված տա­րածք­նե­րը:

Ընդ ո­րում, այդ միտ­քը մինչ այդ ընդգ­ծել էր նաեւ Պեն­տա­գո­նի թրամփ­յան նոր ղե­կա­վար Պիետ Հոգ­սե­թը: Եվ­րո­պան, ի­հար­կե, սկսեց աղմ­կել, թե՝ ԱՄՆ-ն դա­վա­ճա­նում է Ուկ­րաի­նա­յին, մենք ինք­ներս կպաշտ­պա­նենք: Սա­կայն Հոգ­սե­թը ե­րեկ եվ­րո­պա­ցի­նե­րի ներ­կա­յութ­յամբ ա­վե­լի կոշտ մտքեր ներ­կա­յաց­րեց: Այն է, ե­թե ու­զում եք, գնա­ցեք Ուկ­րաի­նա­յում կռվե­լու: Բայց, ԱՄՆ-ն զորք չի ու­ղար­կե­լու: Երկ­րոր­դը, ե­թե «խա­ղա­ղա­պահ­ներ ու­ղարկ­վեն Ուկ­րաի­նա, նրանք պետք է այն­տեղ գտնվեն ոչ թե ՆԱՏՕ-ի հո­վա­նու ներ­քո եւ­ ա­ռանց դա­շին­քի` 5-րդ հոդ­վա­ծի տա­րած­ման նրանց վրա»: Այ­սինքն, ե­թե Ռու­սաս­տա­նը հար­վա­ծի նրանց, ա­պա ՆԱՏՕ-ն պար­տա­վոր­ված չի լի­նի պա­տաս­խա­նել: Իսկ ԱՄՆ-ն­ իր սե­փա­կան խնդիր­ներն ու­նի եւ դրան­ցով է զբաղ­վե­լու:

­Վեր­ջա­պես, ա­մե­րիկ­յան ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րի այ­ցը Կիեւ ցույց տվեց, որ Վա­շինգ­տոնն այս պա­հին մտա­ծում է միայն իր ներդ­րած փո­ղե­րը հետ ստա­նա­լու մա­սին՝ հանքե­րի տես­քով: Իսկ դա նշա­նա­կում է, որ հե­տա­գա ֆի­նան­սա­վո­րում հա­զիվ թե լի­նի: Այ­սինքն, ե­թե Եվ­րո­պան ու­զում է պա­տե­րազմն Ուկ­րաի­նա­յում շա­րու­նա­կել, ա­պա բա­ցի զոր­քից, պետք է նաեւ մտա­ծի ամ­բող­ջա­կան ֆի­նան­սա­վոր­ման մա­սին:

Արդ­յուն­քում, պատ­րա՞ստ է Եվ­րո­պան սե­փա­կան փո­ղե­րով եւ զոր­քե­րով Ուկ­րաի­նա­յում կռվել ռուս­նե­րի դեմ. հա­զիվ թե: Ու­րեմն, մի լավ աղմ­կե­լուց հե­տո կմնա նստել եւ նա­յել, թե ինչ են պայ­մա­նա­վոր­վում Պու­տինն ու Թ­րամ­փը: Նաեւ կրկնենք, այս ա­մե­նը տե­ղի ու­նե­ցավ միա­ժա­մա­նակ, եւ դա, ինչ­պես քա­նիցս նշե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, հու­շում է, որ նա­խա­պես բո­լոր հար­ցե­րի եւ սխե­մա­յի մա­սին ե­ղել են ռուս-ա­մե­րիկ­յան կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ: Հի­մա պար­զա­պես ամ­բող­ջա­կան փա­թե­թը դրվեց Եվ­րո­պա­յի եւ Կիե­ւի ա­ռաջ՝ որ­պես պար­տա­դիր կա­տար­ման ու­ղե­ցույց: Ով չի ու­զում, թող շա­րու­նա­կի կռվել, բայց ա­ռանց ա­մե­րիկ­յան փո­ղե­րի եւ այլ օգ­նութ­յան:

Իսկ այն, որ Պու­տի­նի հետ խո­սե­լուց հե­տո Թ­րամ­փը 10 րո­պեա­նոց զրույց ու­նե­ցավ նաեւ Զե­լենս­կու հետ, դրա­նից հե­տո էլ ֆիք­սե­լով՝ որ չի պատ­րաստ­վում նրա հետ հան­դի­պել, կար­ծես թե ա­մեն բան իր տեղն է դնում: Ըն­դա­մե­նը Զե­լենս­կուն հայտ­նե­ցին, թե ինչ են պայ­մա­նա­վոր­վել եւ նրա­նից ինչ են սպա­սում: Ի­հար­կե, Զե­լենս­կին կա­րող է նաեւ չեն­թարկվել: Բայց այդ դեպ­քում, ինչ­պես ա­սում են, «իր սփա­կան մեղ­քը, իր սե­փա­կան վզին է» լի­նե­լու:






Նոր հայտնություն՝ հայկական շոու-բիզնեսում. Դավիթ Կայրամյանի սիրառատ cover-ըՆույնիսկ 1000 անգամ կրկնված սուտը չի դառնում ճշմարտություն. Արմեն ԱշոտյանԿտրել բոլոր ուղղություններով թելերը  եւ դա մատուցել իբրեւ սուվերենության համար պայքար, անթույլատրելի է. Բալասանյան«Ռեալը» թոփ տրանսֆեր է համաձայնեցրելՎարդան Մկրտչյանը հերթական հարվածն է հասցրել «Գոյ» թատրոնին. Սարգիս ԱրզումանյանԱրսեն Զախարյանի շուրջ անորոշություն է Թրամփը կրակն է ընկել իր առաջ քաշած խաղաղության օրակարգի ձեռքը. ԲալասանյանՀՀ-ն Ադրբեջանին զիջել է կենսական խաղաքարտերը՝ դիմացը չստանալով ոչինչ՝ բացի ագրեսիայի նոր սպառնալիքից«ՈՒՆԵՆՔ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԵՎ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐ». ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՇՈՒ - ՍԱՆԴԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄ, ԵՎՐԱՍԻԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ԷՐԻԿ ՎԻՐԱԲՅԱՆԱրարատ Միրզոյանը ողջունել է Սեյեդ Աբբաս Արաղչիին. նախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափովՌուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել սիրիական Լաթակիայի մի շարք քաղաքներՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունըԹուրքիան ձգտում է արագ լուծել ռուսական «Мир» բանկային քարտերից օգտվելու հարցըԵրևանում ռեստորանի մոտից 3 երիտասարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԻնձագին` Ա Սերիայի անցած մրցաշրջանի լավագույն մարզիչՄիրզոյանը և Լավրովը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներումԶելենսկու աշխատասենյակում նկատել են վառվող Կրեմլի նկարը (լուսանկար)«Սպիտակցի Հայկոյի որդին, մեր ընկեր Հրաչյա Ղեւոնդյանը 1 մեկ տարի անց ԱՐԴԱՐԱՑՎԵՑ»Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցըԻրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ժամանել է ՀայաստանՏանը պահվող բեզոարյան այծն առգրավվել է․ վնասի չափը կազմել է՝ 15 միլիոն դրամԺերար Դեպարդյեի դատավարությունը ՓարիզումԵրկրպագուների պահվածքը չի նշանակում, որ լարվածություն կա մեր հայ ընկերների հետ. Թբիլիսիի քաղաքապետԴատախազությունը պահանջում է 4․5 մլրդ դրամ բռնագանձել ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանից ու ՊՆ մեկ այլ պաշտոնյայիցԱնդրանիկ Քոչարյանի պահվածքը լրագրողի նկատմամբ շատ տգեղ և շատ վատ եմ գնահատում. ՔՊ-ական պատգամավորՏարոն Մարգարյանը կոչով դիմել է ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների գործընկերներինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետՊարոն Քոչարյանը ցանկալի է հրապարակային ներողություն խնդրի. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելՀայտարարագիր լրացրած 7185 քաղաքացի ետ է ստացել 668 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ․ ՓաշինյանԹրամփի վարչակազմի դեմ ավելի քան 150 հայց է ներկայացվել․ BloombergՆոր մանրամասներ՝ Թբիլիսիի Դինամո արենայում տեղի ունեցած միջադեպի մասինԹուրքիան անդրադարձել է Հայաստանից Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու համար սահմանի բացմանըՈվ ինչ վարկանիշ ունի՝ քարոզարշավի մեկնարկից ուղիղ 10 օր անցԵրևանի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել երկու աշակերտուհու նկատմամբ. նա կալանավորվել էԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո էլ Հայաստանը կհամագործակցի ԵՄ առաքելության հետ․ ԱԳՆՎրացական ֆան շարժումը ներողություն է խնդրել մեզնից․ ՖԱՖ շարժման հիմնադիրՍադրանքները կամ միջադեպերը կարող են վերածվել ավելի լուրջ էսկալացիայի. Իրանցի միջազգայնագետ Նախորդ շաբաթ տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը կազմել է 2 մլն 322 հազար 673Ստամբուլում սահմանափակել են մուտքն ու ելքը«Սա կեղծիք է, լուրջ մի ընդունեք»․ մեդիափորձագետը զգուշացնում էԳազ չի լինելուԶուրաբիշվիլին ներողություն է խնդրել հայերիցԲաքվից դեռևս արձագանք չկա մեր առաջարկին․ ԱԳ փոխնախարարՍտամբուլի քաղաքապետ Իմամօղլուն առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածուԵրևանի քաղաքապետարանը կրկին վարորդների պակաս ունի․ նոր հաստիքներ կավելացվենԶՈՒ ԳՇ պետը հետևել է բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացինԲախվել են թիվ 20 երթուղու ավտոբուս ու «Mercedes». վիրավորներ կանԹուրքական դրությունը այս իմաստով շատ նման է հայաստանյան ներկայիս վիճակին. Վարուժան ԳեղամյանԵլցինի մահափորձի կազմակերպիչը մանկապարտեզում դռնապան աշխատելուց հետո անհետացել է. SHOT
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top