ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ է Ուկրաինային «գցում»
Միջազգային
«ՆԱՏՕ-ն երբեք Ուկրաինային անդամակցություն չի խոստացել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների արդյունքում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ քաղաքական եռակի սալտո տալով:
Նա նաև իր համար բացահայտել է, որ Վլադիմիր Պուտինը, պարզվում է, ուժեղ է բանակցություններում և «անհրաժեշտ է Ուկրաինայի հարցում խաղաղության համաձայնագրի հասնելու համար»։
Այն դեպքում, երբ միայն վերջերս Ռյուտեն հպարտանում էր, որ ՆԱՏՕ-ի երկրներն մի բան էլ գերազանցել են 2024 թվականին Կիևին ռազմական օգնություն տրամադրելու իրենց պարտավորությունները։ Իսկ ընդամենը մեկ ամիս առաջ նա հրապարական հայտարարում էր, որ բանակցությունների ժամանակը դեռ չի եկել, քանի որ որքան շատ «օգնություն» և զինտեխնիկա մղեն Ուկրաինան, այնքան նրա ձեռքն ավելի ամուր կլինի բանակցությունների սեղանի շուրջ։