Ինչ դեր ունի ԵՄ-ն Ուկրաինայի հարցով բանակցություններում․ ՌԻԱ Նովոստի
Միջազգային
Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Եվրոպան չպետք է երկրորդական դեր խաղա Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում։ Նրա խոսքերը հայտնում է RIA Novosti-ն։
Տայանին պարզաբանել է, որ «դեպի խաղաղություն» ցանկացած երկխոսություն դրական է։ Քաղաքական գործիչն այսպես է մեկնաբանել ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Եվրոպան «արժանի չէր» նստելու բանակցությունների սեղանի մոտ՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար՝ Բրյուսելի ոչ պատշաճ դիվանագիտության և ղեկավարության պատճառով:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարարի պատվիրակ Բենջամին Հադդադը հայտարարել է, որ անհնար է Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության հասնել՝ առանց բանակցություններին եվրոպացիների և ուկրաինացիների մասնակցության։