Իրական Հայաստան կամ՝ թագավորը մերկ է. Լիլիթ Գալստյան
Ներքաղաքական
«Բոլոր ՔՊ-ականները հանձնարարություն են ստացել․ ցանկացած համատեքստում շրջանառել «իրական Հայաստան» արտահայտությունը։ «Հեղափոխություն» եւ «նախկիններ» կոնտենտը մաշվել է։ Ու հիմա՝ վեցամյա իշխանության հանրագումար պարտությունը, հազարավորների մահերը, կորսված Արցախը, օկուպացված Հայաստանը, պատերազմի սպառնալիքը, ներազգային թշնամանքը, արցախահայության նկատմամբ գեներացվող ատելությունը, մազից կախված պետականության ապագան փաթեթավորում են որպես «իրական Հայաստան»։
Իրականում «իրական Հայաստանը» թշնամու պատկերացրած ու սրանց պարտադրվող Հայաստանն է, անհեռանկար եւ անողնաշար մի գոյություն ․․․
«Իրական Հայաստանը» տրանսֆորմացվող և դեգրադացիայի ենթարկվող անբովանդակ և անանցյալ հայկականությունն է՝ Հայաստանում եւ Սփյուռքում։
«Իրական Հայաստանը» իզմեր եւ կարմիր գծեր չունեցող ՆՓ-ի քաղաքական սնանկության, վախերի ու ցինիզմի արտահայտությունն է, Հայաստանի եւ մեզանից յուրաքանչյուրի ապագայի գնով աթոռը պահելու գինը։
«Իրական Հայաստանը» Հաագայի արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցերն են․․․ Եվ, այդուհանդերձ, պատասխան տալու ժամանակը գալու է, անգամ՝ մոտ է․․․ Գնահատել իրականությունն ու կազմակերպվել․․․», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ: