Ադրբեջանցի զինվորները հայտնվել են ձնահյուսի մեջ Թեւանյանի «պոպուլիզմն» ու իշխանության «ճղճիմությունը» Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. Բայրամով ՌԴ զինված ուժերը Կուրսկն ազատում են ուկրաինական զինուժից․ Պուտին Փաշինյան Նիկոլն էլ է արդեն ընդունո՞ւմ, որ ինքն ուզուրպատոր է. Մինասյան Վտանգավոր խաղեր՝ նախկին հոգեւորականի կողմից Անցել են ոչ բացահայտ հավելյալ ռեսուրսներ գործի դնելու «սուրբ» գործին. ԲԱՄԲԱՍԱՆՔ Լավ, ամոթ չէ՞. ԶԱՐՄԱՆՔ Եվրոպան դեմ է Ուկրաինայի հարցի խաղաղ լուծմանը՝ չնայած Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերին․ ՌԴ ԱԳՆ Կրեմլը 30-օրյա հրադադարի պահպանման հարցում փոխադարձության բացակայություն է տեսնում

Մենք չենք պահանջում որեւէ մի այլ բան, քան ՄԱԿ-ի պարտականությունների կատարում. Լարիսա Ալավերդյան

Ներքաղաքական

Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ` օրերս ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցան բողոքի ցույցեր՝ ի պաշտպանություն Բաքվի բանտում գտնվող հայ գերիների, որոնց թվում է նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն իր ելույթում ասաց, որ ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ ՄԱԿ-ի անդամ պետությունները ոչ թե կարող են, այլ պարտավոր են իրականացնել որոշ գործողություններ, որոնք այսօր համակարգային ձեւով անտեսվում են։


Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է ՀՀ մարդու իրավունքների առաջին ՊԱՇՏՊԱՆ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:


— Տիկին Ալավերդյան ինչպե՞ս կգնահատեք ՄԱԿ-ի գրասենյանի աշխատանքը հատկապես այս օրերին:


— Ցույց տվեք ինձ ՄԱԿ-ի ներկայացուցիչների մեկ որոշում, որով նրանք ոչ միայն ընդունում են ինչ-որ մի կոչեր, այլ որով հստակ կիրառում են այս կամ այն պատժամիջոցները, սանկցիաները: Դեռ 2023 թվականի օգոստոսի 13-ին եզակի անձնավորություն միջազգային-քրեական դատարանի առաջին դատախազն բնութագրել է Արցախի շրջափակումը որպես ցեղասպանական գործողություն եւ զգուշացրել է, որ այս մեթոդից հետո վրա են հասնելու ավելի կոշտ մեթոդներ՝ եթե Ադրբեջանի ղեկավարությունը չպատժվի, չկանխվեն նրա ոչ թե զուտ արցախահայերի դեմ կատարած հանցագործությունը, այլ մարդկության դեմ հանցագործությունը: 


— Արդյո՞ք կարելի է ասել, որ ՄԱԿ-ն ունի հստակ պարտավորություններ, որոնք չի իրագործում:


— Իհարկե, այստեղ ՄԱԿ-ն ունի հստակ պարտավորություններ՝ մինչեւ անգամ այն կոնվենցիան, որը խոսում է ցեղասպանության կանխարգելման եւ դրա համար պատժի մասին, ինչպես նաեւ հստակ պարունակում է հոդվածներ, որոնք պարտադրում է կամ տրամադրում է այնպիսի իրավունքներ, որ ՄԱԿ-ի անդամ ցանկացած պետությունը կարող է դիմել եւ պահանջել, որ բոլորովին այլ՝ իր հետ կապ չունեցող պետությունում հարուցվեն քրեական գործեր: Մասնավորապես, մենք շատ լավ գիտենք, որ հարավաֆրիկյան պետությունը դիմել է հենց միջազգային այդ ատյանին մեկ պահանջով, որպեսզի դատեն իսրայելական ղեկավարությանը: Ինչո՞ւ է դա արել, որովհետեւ այդ իրավունքը ունի: Ավելին, երբ ՄԱԿ-ը տեսնում է, որ պետությունը, որն ունի պարտավորություններ (տվյալ դեպքում՝ Հայաստանը) ոչ ամբողջական` անկախ կառավարման ներքո գտնվող որեւէ միավորի հանդեպ, ինչպիսին  ԼՂ Հանրապետությունն էր, ուրեմն պետք է գործի:  


— Իսկ նման դեպքերում Հայաստանի քայլերն ինչպիսի՞ն պետք է լինեին:


— Հայաստանն ուներ պարտականություն այսպիսի դեպքերում, ինչպիսիք են ագրեսիան, ցեղասպանությունը, դիմել ՄԱԿ-ին եւ կարողանալ կանխել: Մենք գիտենք, որ արվել է հակառակը՝ հենց ՄԱԿ-ի նիստից առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ասել է, որ ոչ մի վտանգ չկա Արցախի ժողովրդի համար: Հենց այդ դեպքի համար է ՄԱԿ-ը: ՄԱԿ-ը չի կարող անցնել ուղղակի անտարբեր՝ եթե որեւէ պետություն չի կատարում միջազգայնորեն ճանաչված իր պարտականությունները, իսկ Հայաստանի պարտականությունները եղել են միջազգայնորեն ճանաչված բոլորիս հայտնի Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտում: Աշխարհում չի եղել, չկա եւ չի լինելու մի այնպիսի բախում (ինչպես ուզում եք ասեք), որտեղ ընդգրկված լինեին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների մեծամասնությունը: Չկա՛ն, թող որեւէ մեկն ինձ ցույց տա: Կրկնում եմ՝ ՄԱԿ-ի անվտանգության: Այո՛, դա եղել է ԵԱՀԿ Մինսկի խումբ կոչվածը, բայց համանախագահները՝  ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 մշտական պետությունները, այն էլ մեծամասնությունը: Մենք պահանջում ենք այն, որ պետք է դադարի Մինսկի խմբի աշխատանքը: Դա տրված չէ՛ Ձեզ, դա հայեցողությամբ չէ՛: Ես եւս մեկ անգամ շատերի անունից պահանջում եմ ՄԱԿ-ից հստակ գործողություններ, որոնք նշված են ՄԱԿ-ի կանոնադրությունում: Մենք չենք պահանջում որեւէ մի այլ բան, քան ՄԱԿ-ի եւ ՄԱԿ անդամ պետությունների կողմից իրենց պարտականությունների կատարումը:  Համոզված եմ, որ այն, ինչ Ադրբեջանն անում է՝ պահելով իր մոտ եւ զուտ քաղաքական առեւտրի համար մտնելով միայն բանակցությունների մեջ՝ լինեն գերիներ, պատանդներ, անօրինական ձերբակալված անձինք,  այդ բոլորն արվում է, այսպես ասած, ՄԱԿ-ի Ադրբեջանին քաջալերող լռության պայմաններում:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Ադրբեջանցի զինվորները հայտնվել են ձնահյուսի մեջԹեւանյանի «պոպուլիզմն» ու իշխանության «ճղճիմությունը»Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. ԲայրամովՌԴ զինված ուժերը Կուրսկն ազատում են ուկրաինական զինուժից․ ՊուտինՓաշինյան Նիկոլն էլ է արդեն ընդունո՞ւմ, որ ինքն ուզուրպատոր է. ՄինասյանՎտանգավոր խաղեր՝ նախկին հոգեւորականի կողմիցԱնցել են ոչ բացահայտ հավելյալ ռեսուրսներ գործի դնելու «սուրբ» գործին. ԲԱՄԲԱՍԱՆՔԼավ, ամոթ չէ՞. ԶԱՐՄԱՆՔՊատրաստ է ստորագրել «խաղաղության պարտավորագիրը», բայց պատրաստ չէ հրապարակել այն. Արտակ ԶաքարյանԿանադային «վիճակված է» դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը․ ԹրամփԵվրոպան դեմ է Ուկրաինայի հարցի խաղաղ լուծմանը՝ չնայած Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերին․ ՌԴ ԱԳՆԿրեմլը 30-օրյա հրադադարի պահպանման հարցում փոխադարձության բացակայություն է տեսնումՊուտինն ու Թրամփը ծրագիր ունեն, որից Ուկրաինան չի կարող հրաժարվել. փորձագետ«Կրթվելը նորաձև է», իսկ ազգային ինքնությանը հավատարիմ մնալը հնաոճ է. Արմեն ՀարությունյանԿրեմլն արձանագրել է՝ Պուտինն ու Թրամփը վստահում են միմյանցՀայտնի է Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի եւ հուղարկավորության տեղն ու ժամըՉեմ ուզում, որ Ռուսաստանն ու Չինաստանը միավորվեն. ԹրամփՈւկրաինայում խաղաղ կարգավորումը պետք է տեղի ունենա երեք փուլով․ Ազարով«Հնդիկներին, Ջավախքի մեր հայրենակիցներին փորձում են գրանցել Գյումրիում, որպեսզի ՔՊ-ի օգտին քվե ապահովեն». Նարեկ Միրզոյան․ 168․amՈւկրաինայում հրադադարի մանրամասները կսկսեն մշակել մարտի 23-ին՝ Ջիդդայում. ԱՄՆ հատուկ բանագնացՀայաստանի պետական պարտքը 2024-ի վերջին կազմել է 5 տրլն դրամ (տեսանյութ)Ո՞վ սպանեց Քենեդիին. հարցի պատասխանը վերջապես կտրվի՞Նույն ուժերը, որոնք ժամանակին աջակցում էին Նիկոկին, կրկին թիրախավորում են Սերժ ՍարգսյանինԱշխարհում սկսում են տեսնել ԵԱՏՄ-ի հաջողությունները․ ՕվերչուկՇԵՂ­ՇԵ ԼՅԱ ՖԱՄՀայտնի է հայտնի աստղահոգեբան Լյուսյա Հակոբյանի լուսահոգի որդու հոգեհանգստի օրն ու վայրըՈւկրաինական բանակը կրկին փորձում է ճեղքել Բելգորոդի սահմանըԴավիթ Հարությունյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ դատախազությանԳործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ․ Գագիկ ՍուրենյանՕրվա խորհուրդ․ Մեծ Պահք. օր 1717 ամյա տղային սպանել է իր կնոջը երկար նայելու համար. մանրամասներՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՀատուկ հանձնարարությամբ, զբաղված են ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ քարոզչությամբՄի ամբողջ օր ջուր չի լինիՆախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին զրպարտելու էին դուրս եկել հետևյալ լեգիոներներըՀավաքականի խաղերը միշտ առանձնահատուկ են. Վահան Բիչախչյան Ամերիկյան աստղանավորդները, ովքեր տիեզորքում պետք է մնային 8 օր, վերադառնում են 9 ամիս անց (Տեսանյութ)Մարտի 23-ին Սաուդյան Արաբիայում բանակցություններ կանցկացվեն ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև. Ուիտկոֆ«Ինտերը» առաջարկ ունի ԻնձագիինՁերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ ԻմամօղլունԹրամփ. Պուտինն ինձ ասաց, որ եթե ես իր ընկերն եմ, նա չէր ցանկանա ինձ թշնամի տեսնելՄԱՐՏԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ«Հրապարակ». Արցախցիները բողոքի գործողություններ են ծրագրումԶՈՒ ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀՀ և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև անցկացվող շտաբային բանակցություններին«Ժողովուրդ». ՊՎԾ-ն եւ ԱՆ-ն՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետի. ապօրինության գործը կհասնի դատախազություն24 ժամ ջուր չի լինելու Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններումՄեդվեդեւ. ճաշասեղանի մոտ միայն Ռուսաստանն ու Ամերիկան ​​են, մյուսները` մենյուումԱդրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում էԵվս մեկ թափանցիկ ակնարկ, որ Մոսկվան Թրամփի հետ բանակցությունները հաջողված է համարում (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 13 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top