Լոնդոնը հանել Է պատժամիջոցները Թուրքիայում պահանջել են վերջ տալ ժխտողականությանը Թրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNN Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղմացրել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշումը. Times Եվրահանձնաժողովը սև ցուցակում է ներառել Huawei-ի հետ առնչվող կազմակերպություններին․ Politico Անցյալում «Ջահերով երթ»-ին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն, այսօր՝ «պաշտոնական» Երևանը. Քրիստինե Վարդանյան Արթուր Վանեցյանը պատրաստվում է 2026թ-ի ընտրություններին (տեսանյութ) Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համար Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել Ես չգիտեմ՝ ով ինչ է անում, միայնակ եմ, տնից շատ քիչ եմ դուրս գալիս․ Մանսուրյանը՝ քննադատությունների մասին

«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս9)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=am, https://iravunk.com/?p=304657&l=am, https://iravunk.com/?p=304776&l=am, https://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=am, https://iravunk.com/?p=304956&l=am, https://iravunk.com/?p=305032&l=am, https://iravunk.com/?p=305144&l=am)

Անցած տարիներին Հայաստանում հարյուրավոր եւ հազարավոր անգամներ հնչել է այն հարցադրումը, թե այդ ինչո՞ւ ռուսները մեր երկրից պահանջեցին վերադարձնել 113 մլն դոլարանոց վարկը եւ դրա դիմաց էլ վերցրեցին հայաստանյան հինգ ձեռնարկությունների` «Հրազդանի ՋԷԿ»-ի, «Մարս» գործարանի, Երեւանի նյութաբանության, մաթեմատիկական մեքենաների, կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտների բաժնոտոմսերը: Հիմնականում նման խոսակցությունները ունեցել են ռուսներին հասցեագրված կշտամբանքի տեսք, թե այդ ինչպե՞ս է, որ ներեցին տարբեր այլ, հաճախ` բացահայտ թշնամանքով տրամադրված երկրների նույնիսկ ավելի խոշոր վարկերը, բայց ահա իրենց ռազմավարական գործընկեր Հայաստանից վարկի դիմաց վերցրեցին ձեռնարկությունները: Ընդ որում` նման քննադատություններ լսվում են մինչ օրս: Օրինակ դեռ անցած տարվա վերջերին էր, որ նախկին արտգործնախարար, նախկին լեւոնական, նախկին րաֆֆիական, բայց հենց Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով ԱԺ պատգամավոր դարձած եւ ոտից-գլուխ արեւմուտքին նվիրված Ալեքսանդր Արզումանյանը, ասելով, թե 2000թ.-ից առ այսօր դուրս գրելով տարբեր պետությունների ունեցած շուրջ 100 միլիարդ դոլարի պարտքը. «Մեր դարավոր բարեկամ եւ արդի ամենակարեւոր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ոչ միայն երբեւէ չի դուրս գրել մեր պարտքը, այլեւ մեր նկատմամբ կիրառել է «գույք` պարտքի դիմաց» նվաստացուցիչ բանաձեւ»:

113 ՄԼՆ ԴՈԼԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ

Քանի որ խոսք գնաց այդ` «Գույք` պարտքի դիմաց» գործարքից, մի փոքր շեղվելով թեմայից նկատենք մեկ ուշագրավ հանգամանք. Ռուսաստանն իր 113 մլն դոլար պարտքը պահանջեց վերադարձնել 2000թ.-ի սեպտեմբերին, սակայն ձեռնարկությունները հանձնելու գործարքը վերջնականապես հաստատվեց միայն դրանից երկու տարի անց` 2002թ.-ի կեսերին` ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովի մեր երկիր կատարած պաշտոնական այցի շրջանակներում: Ընդ որում նկատենք, որ այդ գործարքի վերջնարդյունքում, եթե չորս ձեռնարկությունները, որոնք առանց այդ էլ փաստացի չկային, էլի պարապուրդի մատնվեցին, ապա «Հրազդանի ՋԷԿ»-ի արդեն քայքայվող 5-րդ էներգաբլոկում կատարվեցին այն կարգի ներդրումներ, որոնք գերազանցում են նույնիսկ այդ ռուսական վարկի ողջ ծավալը:

Դա հետո, իսկ 2000թ.-ին վարկը վերադարձնելու պահանջը, անշուշտ, Հայաստանի նկատմամբ լրջագույն ճնշում էր, հաշվի առնելով, որ այդ պահին 113 մլն դոլարը Հայաստանի պետբյուջեի 30-40 տոկոսի կարգի գումար էր, որը վերադարձնել մեր երկիրը պարզապես ի զորու չէր: Ո՞րն էր այդօրինակ ճնշման իրական պատճառը. որքան էլ վերստին ուսումնասիրեցինք այդ ժամանակաշրջանում հայ-ռուսական հարաբերությունների ընթացքը, չգտանք եւ ոչ մի տեսանելի էական խնդիր, որը կստիպեր ՌԴ-ին` գնալ նման կտրուկ քայլերի: Բացառությամբ, թերեւս, միայն ԱՄՆ-ի հովանավորությամբ ընթացող ղարաբաղյան բանակցությունների, որտեղ, ինչպես հիմնավորեցինք, նաեւ հայկական կողմի գործողությունների արդյունքում էր Ռուսաստանը, մեղմ ասած, մնում երկրորդ պլանում: Եվ դա այն պարագայում, երբ այդ բանակցությունների արդյունքները, այսինքն` եթե իրականանար «Գոբլի պլանը» եւ հայ-իրանական սահմանահատվածը անցներ թուրք-ադրբեջանբական կամ, խոշոր հաշվով, ամերիկյան վերահսկողության տակ, ապա դա բառիս բուն իմաստով վտանգի տակ կարող էր առնել ընդհուպ մինչեւ Ռուսաստանի պետական ու տարածքային ամբողջականությունը:

Ուրեմն ինչո՞ւ ռուսներն իրենց դաշնակից Հայաստանից 113 մլն դոլարանոց վարկը ետ պահանջեցին. հարցի պատասխանը թերեւս հասկանալի է, մեր երկրի ղակավարությունը մտել էր Ռուսաստանը վտանգող ամերիկյան խաղերի մեջ...

Բայց ի՞նչ է ստացվում. որպեսզի Մեղրին չտայինք թուրքին, ռուսները ճնշում էին`113 մլն դոլար պահանջելո՞վ. բավականին տարօրինակ է հնչում, բայց շատ նման է դրան...

Եվ իհարկե, այստեղ նաեւ առաջ է գալիս այն հարցադրումը, թե «գույք` պարտքի դիմաց» նվաստացուցիչ բանաձեւի հարցում իրականում ո՞ւմ ենք պարտական, ռուսների՞ն, թե՞ ամերիկյան խաղերին եւ այն օրերին Հայաստանի արտաքին քաղաքակնությունն իրականացնող եւ այդ խաղերի մեջ ներգրավված պաշտոնյաներին) Ասենք` ներկայիս գերհայրենասեր, բայց ժամանակին իր ծննդավայր Սիրիայի բանակից «թռած» Վարդան Օսկանյանին ու նրա նմաններին:

ՓՐԿՈՒԹՅԱՆ ԵԿԱՎ ՏԽՐԱՀՌՉԱԿ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄԸ

Բայց եթե իրոք «Մեղրիի տարբերակն» այդքան կարեւոր էր ԱՄՆ-ի համար, հարց է ծագում, մ՞±թե չէին կարող Հայաստանին ինչ-որ մեխանիզմով ֆինանսավորել, որ մեր այն ժամանակների իշխանությունները կարողանային մարել ռուսական պարտքը, ձեռքերն ազատեին այդ ճնշումներից ու ԱՄՆ-ի վերահսկողությամբ հանգիստ շարունակեին գործընթացը: Իհարկե` դա էլ է տարբերակ:

Բայց, նկատենք մեկ նրբերանգ. մինչեւ 2000թ.-ը Քոչարյան-Ալիեւ բանակցություններն ընթանում էին խիստ գաղտնիության պայմաններում: Անշուշտ Ռուսաստանը ներկայացված էր Մինսկի խմբում եւ տրամաբանորեն այդ գաղտնիությունը պետք է, որ վերջինիս չվերաբերեր: Սակայն հարց է, թե այն, ինչի մասին դեմ առ դեմ խոսում էին Քոչարյանն ու Ալիեւը, արդյոք դառնո՞մ էր Մինսկի խմբի սեփականությունը: Այստեղ, թերեւս, տեղին է հիշեցնել 2000թ.-ի սկզբներին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի արած հայտարարությունը. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները իրենց անկեղծ երկխոսությունների ընթացքում դուրս են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների շրջանակներից...»: Այսինքն այդ «անկեղծ երկխոսությունների» մանրամասներն ամենեւին էլ պարտադիր չէր, որ ներկայացվում էր համանախագահներին: Ավելի կոնկրետ` ռուս համանախագանին, քանի որ երբ տիկին Օլբրայթը խոսում է Մինսկի խմբի «առաջարկություններիի շրջանակներից դուրս գալու» մասին, դա նշանակում է, որ ԱՄՆ-ը տեղյակ էր Քոչարյան-Ալիեւ «անկեղծության» մանրամասներից: Ֆրանսիան, բնական է, եւս, հաշվի առնելով, որ շատ արագ, միանշանակ Վարինգտոնի հանձնարարությամբ, հենց Փարիզը ստանձնեց այդ գարծընթացի կուրատորությունը:

Իսկ տրամաբանության տեսանկյունից դժվար չէ կռահել, որ եթե իրոք հիմնական թեման «Մեղրիի տարբերակն» էր, այսինքն` այդ կերպ ԱՄՆ-ը ձգտում էր Ռուսաստանին շատ լուրջ աշխարհաքաղաքական հարված հասցնող ծրագիր իրականացներ, պետք է փորձեր այն հնարավորինս երկար, մինչեւ վերջին պահը ռուսներից գաղտնի պահել ու վերջում նրանց կանգնեցնել կատարված փաստի առաջ: Եվ դա երկու հիմնական նկատառումներով: Նախ. դժվար չէ հասկանալ, որ նման ծրագրերի բացահայտումը հարցը ղարաբաղյան բանակցությունների օրակարգից մաինգամից կտեղափոխվեր ռուս-ամերիկյան հարաբերությունների հարթություն: Իսկ Ռուսաստանը, թեեւ 2000-ականների սկզբներին դեռ բավականին թուլացած վիճակում էր, բայց մեկ է` մնում էր որպես միջուկային գերտերություն, որի հետ նման բացահայտ քշնամությունը վտանգավոր էր նույնիսկ ԱՄՆ-ի համար:

Իհարկե, Վաշինգտոնում հասկանում էին, որ Մոսկվան էլ միամիտ չէ, գիտի ինչ է տեղի ունենում: Սակայն գիտենալը մի բան է, դա փաստարկված հակառակորդի երեսին շփացնելը` այլ բան: Առավել եւս, երբ այդ փուլում ԱՄՆ-ն դեռ շարունակում էր ռուսների հետ «դեմոկրատ քեռի» խաղալ: Այսինքն` եթե ԱՄՆ-ը վերցներ եւ Հայաստանի փոխարեն ՌԴ-ի 113 մլն դոլարանոց վարկը փակեր, ապա նաեւ պետք է ռուսներին բացատրեր, թե ինչո՞ւ...

Երկրորդը. ժամանակից շուտ տեղեկանալով այդ մասին` ռուսները պաշտոնապես հակաքայլեր կձեռնարկեին եւ կփորձեին ձախողել ամեն ինչ: Հաշվի առնելով նաեւ Հայաստանում ունեցած ռազմական պոտենցյալը, հայկական բանակի, հանրության այդ պահին ունեցած միաշանակ հսկայական ռուսական կողմնորոշումը. Երկիրն այդ փուլուն գործնականում գոյատեւում էր Ռուսաստանում աշխատող «խոպանչիների» հաշվինյ:

Ամեն դեպքում 1999թ.-ի նոյեմբերին Թուրքիայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթաժողովում ընդունված որոշ փաստաթղթեր արդեն իսկ միանշանակ վկայում էին, որ ԱՄՆ-ի ռազմավարական ծրագրերի մեջ է մտնում Հարավային Կովկասը վերջնականապես ռուսական ազդեցությունից դուրս բերելը: Դրանից անմիջապես հետո էր, որ Ռուսաստանը հայտարարեց ղարաբաղյան բանակցություններում իր ակտիվանալու ցանկության մասին, որն էլ, ի վերջո հանգեցրեց Հայաստանի նկատմամբ այդօրինակ ճնշումները: Իսկ դա արդեն միանշանակ վկայում է այն մասին, որ ռուսներն արդեն 2000թ.-ի սկզբներին բավականաչափ տեղեկացված էին նաեւ բանակցությունների հիմնական ընթացքից եւ որ դա իրենց համար խիստ անձեռնտու տարբերակ է. հակառակ դեպքում ինչու պետք է փորձեին ամեն ինչ ձախողել:

Եվ նկատենք, որ ղարաբաղյան հակամարտության հետ կապված մինչ օրս շրջանառված տարաբնույթ մեխանիզմներից թերեւս «Մեղրիի տարբերակը» միակն է, որը Ռուսաստանում նման բուռն ռեակցիա կառաջացներ: Իսկ այդ պարագայում Հայաստանին հարվածի տակից դուրս բերելու ԱՄՆ-ի ամեն մի փորձ, մասնավորապես` 113 դոլարը վճարելը պարզապես կնշանակեր ինքնախոստովանություն, որ ղարաբաղյան բանակցությունների տակ իրականում կյանքի է կոչվում ռուսներին հարվածող աշխարհաքաղաքական ծրագիր: 

Արդյունքում, հայաստանի նախագահ Ռոբորտ Քոչարյանը կա´մ պետք է վարկը վերադարձներ եւ շարունակեր նախկին «անկեղծ երկխոսությունները» Հեյդար Ալիեւի հետ, կա´մ` լեզու գտներ ռուսների հետ ու ավելի քիչ «անկեղծանար» Ալիեւի հետ, որը կարող էր առաջացներ այդ «մտերմիկ զրույցներից» շատ բան սպասող ամերիկացիների դժգոհությունը: Մի խոսքով` «մուրճի եւ զնդանի արանքում» գտնվելու վիճակն է, որից դուրս գալու համար պետք է կարողանաս հա´մ մուրճի բարեհաճությունը շահել, հա´մ` զնդանի: Այլ կերպ ասած` փրկությունը Օսկանյանի տխրահռչակ կոմպլեմենտարիզմն էր...

Այս իրավիճակում, թերեւս, կարելի է հասկանալ նաեւ, թե ինչու ռուսները մինչեւ վերջ չպնդեցին եւ դեռ 2000թ.-ին գումարը հետ չստացան` երկու տարի շարունակ 113 մլն դոլար վարկը «կախելով» Հայաստանի արտաքին քաղաքական սիրախաղերի գլխին: Վերջում էլ դա դարձավ չաշխատող ձեռնարկությունների, այն է` մի քանի շենքի եւ մեկ քայքայվող ՋԷԿ-ի փոխանցում, ինչը Մոսկվայի համար ավելի թանկ էր, քան պարզապես 113 միլիոն «կենդանի փողը» վերցնելը...

Հասկանալի է նաեւ, որ դեռ իր հզորության գագաթնակետին գտնվող ԱՄՆ-ը հազիվ թե հենց այնպես համաձայվեր իր աշխարհաքաղաքական ծրագրերի ձախողման հեռանկարների հետ:

(Շարունակելի)






Լոնդոնը հանել Է պատժամիջոցներըԹուրքիայում պահանջել են վերջ տալ ժխտողականությանըԹրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNNՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղմացրել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշումը. TimesԵվրահանձնաժողովը սև ցուցակում է ներառել Huawei-ի հետ առնչվող կազմակերպություններին․ PoliticoԱնցյալում «Ջահերով երթ»-ին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն, այսօր՝ «պաշտոնական» Երևանը. Քրիստինե ՎարդանյանԱրթուր Վանեցյանը պատրաստվում է 2026թ-ի ընտրություններին (տեսանյութ)Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համարԷրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղելՌԴ-ում եղբայրական հայերի վիշտը ընդունել են որպես սեփական ցավ. ԶախարովաԵս չգիտեմ՝ ով ինչ է անում, միայնակ եմ, տնից շատ քիչ եմ դուրս գալիս․ Մանսուրյանը՝ քննադատությունների մասինԱրա այ վիժվածքնե՜ր... Հերիքա Զոհվածի հարազատներին հայհոյեքՏեսել եմ՝ ինչպես են գերեվարում Արցախի մյուս նախագահներին. հետագայում մանրամասն կանդրադառնանք, թաքցնելու բան չունենք. Սամվել ՇահրամանյանԹող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը. Լիբանանի նախագահը ուղերձ է հղելՀիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը․ Մակրոնի հայերեն գրառումըԱշխարհը պետք է ընդունի, որ Հայաստանն այլևս որբի գլուխ չի,որ ով ուզի, խուզի. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՈղբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը шյրել են, և ծնողը չի կարող վերցնելՄենք հիշում եւ պահանջում ենք, մենք միասնական ենք. Մխիթարյանը` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արելՇոյգուն նշել է երրորդ աշխարհամարտը սկսելու պայմանըԴրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. փաստաբանԻնչ կանի Զելենսկին Թրամփի հետ վիճաբանությունից հետո. TNIԽոնարհվում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. Սերժ ՍարգսյանՊապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին«ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼ Է ՈՍՈԽԻ ԴԵՄ, ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԱԵՎ ՀԱԴՐՈՒԹԻ ԾԱՆՐ ՄԱՐՏԵՐԻՆ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՈՒՍԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆՓաշինյանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտՍգում ենք հայ ժողովրդի հետ. ՌԴ դեսպանատունԻնձագին` «Միլանից» կրած խոշոր հաշվով պարտության մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ 110 տարի անց էլ թուրքն իր ձեռագիրը չի փոխել, մենք պահանջատեր ենք. Գոռ ՎարդանյանՌուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել. ՇոյգուԴրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. փաստաբանՂրիմում օդային տագնապ է հայտարարվելՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերը մեզ համար խնդրային իրավիճակ է. ՔԿԾ ղեկավարԹրամփն ասել է, թե երբ է հանդիպելու ՊուտինինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին«ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՒՄ ԷԼ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԵՄ ՆՎԱՃԵԼ». ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ «Թող ամենակարող Տերը ների մեզ». Արամ Սարգսյանին դուր չի եկել, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներըԵրևանում բնակվող օտարերկրացին կոկաին է տեղադրել մայրաքաղաքի տարբեր վայրերումԻրական իշխանությունը ես ու պարոն Ասլանյանն ենք, մնացած մեր գործընկերները շեղվել են. Հովիկ ԱղազարյանՀանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դեմքին կապտուկ են նկատել (լուսանկար)Ջուր չի լինիՀռոմի պապի համար սուգը կտևի 9 օրՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում է2023 թ-ին ԼՂ-ից հայ բնակչության զանգվածային արտագաղթը 1915թ-ի ողբերգության շարունակությունն է՝ ոմանց կասկածելի հիմնավորումներով և դավաճանությամբ քողարկված․ ԶատուլինՏեղումնաբեր ցիկլոնը դեռ Հայաստանում է․ ինչ է կանխատեսում Գագիկ ՍուրենյանըՂրիմը Զելենսկու համար ամենահեշտ զիջումը պետք է լինի. Դեյվիդ ՍաքսՆիկոլ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումըՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելուIQ միջազգային թեստի արդյունքներով Հայաստանը բարձրացել է 8-րդ տեղԱյսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է«Հրապարակ». Ինչո՞ւ են Վահագն Գևորգյանին ազատել կալանքից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top