Դու ուր, քաղաքականությունն ուր. Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանին
Հասարակություն
ԱԺ նախագահի աշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը թելեգրամի իր ալիքում արձագանքել է իրեն քննադատողներից ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին։
Նա մասնավորապես գրել է.
«Այսօր Ռոբերտ Քոչարյանի փոքրիկ տղեն իրեն թույլ է տվել լրագրողների մոտ բարոյականության և սրիկայության մասին խոսել և իմ անունը տալ: Իր խոսքը պնդեցնելու համար մի հատ էլ հղում է անում տանջված ղարաբաղցի ժողովրդի վրա ու հետն էլ ասում, որ դե կարող է մարդիկ կան, ովքեր Հյուսիսայինում տուն ունեն։
Այդ ազգանունի ու քո հոր արածների բերումով դուք քաղաքական իմաստով «բոքսի տանձիկ եք», ինչքան ուզենան` կասեն, կասեն, կասեն ու էլի ասելիք կմնա: Էլ չեմ ասում` դու ուր, քաղաքականությունն ուր։
Դու ԱԺ-ում ես մի բանի համար. եկել եք նախկինում արածը քաղաքական անձրևանոցի տակ պատսպարելու նպատակով: Ձեզ համար հայ մարդը ուր էլ լինի միևնույնն է: Բայց դու մոռացիր էս սաղ թեմաները և կենտրոնացի և մտածիր Մեղրին Ալիևին տալու շուրջ հորդ շարունակական բանակցությունների մասին, բանակցությունների` ուր ոչ միայն Հայաստանի Սյունիքի մի մասն էիք բանակցում Ադրբեջանին հանձնելու մասին, այլ նաև Ղարաբաղի մի մասը, սահմանադրությամբ ամրագրված մի մասը հանձնելու մասին»։