Արայիկ Հարությունյանը փախավ պաշտոնից, «դրոշը գցել էր փողոցում, դրոշը վերցնող էր պետք»․ Արմեն Ռուստամյան
Ներքաղաքական
Որպեսզի նախագահի փախչելուց հետո նախագահի տեղը թափուր չմնար, Շահրամանյանը ստանձնել է նախագահի լիազորությունները, շատ ավելի լավ կլիներ, որ Արայիկ Հարությունյանը ավելի վաղ հրաժարական տար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Արայիկ Հարությունյանն իր պաշտոնից փախավ, մնաց անտեր, էդ անտեր վիճակը չեն թողել մնա։ Մի խոսք կա՝ «դրոշը գցել էր փողոցում, դրոշը վերցնող էր պետք»։ Այդ մարդիկ դրոշը վերցրել են։ Հիմա այդ մարդկանց մեղադրում են, որ տեր են կանգնել, անտեր չեն թողել։ Անիշխանությունը շատ ավելի վատ էր չէ՞, հուսահատ վիճակ էր, հուսախաբ վիճակ էր։ Այդ պաշտոնը վայելելու՞ համար է վերցրել, բոլորն էլ գիտեին, որ մեծ պատասխանատվության տակ է մտնում։ Այդ պատասխանատվությունից են փախել։ Ոչ ոք Արայիկ Հարությունյանին չի ասել՝ հրաժարական տուր, եթե ընտրվել էր, պետք է մինչև վերջ մնար։ Շատ ավելի լավ կլիներ, որ շուտ տար հրաժարականը»,- նշեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ Արայիկ Հարությունյանի վրա որևէ ճնշում չի եղել. «Արայիկ Հարությունյանը ճնշվել է այն պատասխանատվությունից, որը եղել է այդ պահին»,- ասաց Արմեն Ռուստամյանը։