Չի կարելի համեմատել Մխիթարյանի հետ, բայց պատասխանատվությունը մեծ է. Սպերցյան
Սպորտ
«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է, Հայաստանի հավաքականի գլխավոր նպատակի մասին.
«Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալը երազանք է: Մեր թիմում շատ են երիտասարդ ֆուտբոլիստները: Երբեմն չենք կարողանում անել այն, ինչ ցանկանում ենք, խանգարում է նաև փորձի պակասը: Նպատակ ունենք խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու. պետք է լուծենք մեր առջև դրված խնդիրը»,- ասել է Հայաստանի թիմի կիսապաշտպանը Match TV-ին։
Լրագրողի հարցին զգո՞ւմ է արդյոք Սպերցյանն իրեն, որպես թիմի առաջատար, ինչպես օրինակ Հենրիխ Մխիթարյանն էր, Էդուարդը պատասխանել է.
«Նորից այդ համեմատությունը Մխիթարյանի հետ: Չի կարելի համեմատել, բայց դու մեծ պատասխանատվություն ես զգում, այո»: