Դերասանուհի Հասմիկ Խոջյանը շաբաթ օրը` կեսգիշերին, իր ինստագրամյան էջում հիվանդանոցից լուսանկար էր հրապարակել ու հայտնել, որ հազիվ է փրկվել.
«Քանի՞ անգամ կարող ա փրկել մարդու կյանքը Աստված…. դեռ շոկից ուշքի չեմ գալիս, բայց ուղղակի շնորհակալ եմ ևս մի անգամ փրկվելու համար: Մանրամասները շատ դաժան են, չեմ ուզում պատմել, բայց վիրահատությունից ու նարկոզից դուրս գալուց հետո մի երկու ժամ ա անցել, կկարգավորեմ»,-գրել էր դերասանուհին։
Քիչ առաջ դերասանուհին հանդես եկավ մանրամասներով`նշելով, որ այդ ամենը սկսել է որովայնի անմարդկային ցավերից, ինչի ժամանակ դիմել են շտապ օգնություն, սակայն որևէ դրական տեղաշարժ չի նկատել դերասանուհին: Մեկը մյուսին հաջորդող ուշագնացություններ, անտանելի ցավեր, ինչի ժամանակ հերթական շտապ օգնության կանչը դերասանուհուն տեղափոխել է հիվանդանոց:
«Բոլոր ներքին օրգաններս լողում էին արյան մեջ»:
Բոլոր մանրամասները`տեսանյութում