ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցային մարաթոնն Էր Ռիադում տեւել է ավելի քան 12 ժամ. համատեղ հայտարարություն կլինի այսօր Նոր հայտնություն՝ հայկական շոու-բիզնեսում. Դավիթ Կայրամյանի սիրառատ cover-ը Նույնիսկ 1000 անգամ կրկնված սուտը չի դառնում ճշմարտություն. Արմեն Աշոտյան Կտրել բոլոր ուղղություններով թելերը  եւ դա մատուցել իբրեւ սուվերենության համար պայքար, անթույլատրելի է. Բալասանյան «Ռեալը» թոփ տրանսֆեր է համաձայնեցրել Վարդան Մկրտչյանը հերթական հարվածն է հասցրել «Գոյ» թատրոնին. Սարգիս Արզումանյան Արսեն Զախարյանի շուրջ անորոշություն է Թրամփը կրակն է ընկել իր առաջ քաշած խաղաղության օրակարգի ձեռքը. Բալասանյան ՀՀ-ն Ադրբեջանին զիջել է կենսական խաղաքարտերը՝ դիմացը չստանալով ոչինչ՝ բացի ագրեսիայի նոր սպառնալիքից «ՈՒՆԵՆՔ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԵՎ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐ». ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՇՈՒ - ՍԱՆԴԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄ, ԵՎՐԱՍԻԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ԷՐԻԿ ՎԻՐԱԲՅԱՆ

Մամայիս, պապայիս արև՝ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Հանրային ռոդիոյի տնօրեն Արմեն Քոլոյան

Հանրային ռադիոյի շենքի դիմացից հեռացվել է Արցախի դրոշը։ Ի՞նչ նպատակով և ո՞ւմ որոշմամբ է դրոշը հեռացվել․ MediaHub-ը փորձել է պարզել՝ զրուցելով Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի հետ։

«Այո, դրոշը երեկ է հեռացվել, իմ որոշմամբ»,- լրատվամիջոցի հետ  հետ զրույցում նշել է Քոլոյանը։

Ստորև՝  ամբողջական զրույցը․  

-  Պարոն Քոլոյան, այսօր այդ հատվածով էի անցնում և նկատեցի, որ Արցախի դրոշը չկա։ Ե՞րբ և ինչո՞ւ է հանվել։

-  Այո՛, երեկ է հանվել։

-  Ինչո՞ւ։

-  Շատ պարզ պատճառով, որովհետև սա Հայաստանի Հանրաին ռադիոյի շենքն է, ոչ թե Արցախի։

-  Այսի՞նքն։ Արցախի դրոշը որևէ կերպ խանգարո՞ւմ էր Հայաստանի Հանրային ռադիոյին Հայաստանի Հանրային ռադիո լինելուն։ 

-  Ես նշանակվել եմ այստեղ՝ որպես Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրեն, ես Արցախի Հանրային ռադիոյի տնօրենը չեմ։ Դժբախտաբար, շատ ողբերգական ավարտ է այդ ամեն ինչն ունեցել, և ես շատ եմ ցավում բոլորի նման, բայց ես պատասխանատու եմ Հայաստանի Հանրային ռադիոյի համար։ Ես նստել, թերթել եմ իմ աշխատանքային պայմանագիրը, և այնտեղ ոչ մի տող չեմ կարդացել, որ ես պատասխանատու եմ նաև Արցախի Հանրային ռադիոյի համար։

-  Պարոն Քոլոյան, հիշո՞ւմ եք՝ ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացավ, երբ Հանրային ռադիոյում Բաքվի ժամացույցը կախեցիք․․․

-  Ես այլ հարցերի չեմ պատասխանում։

-  Դե բարեկամական մոտեցում ունեք հայասպանների նկատմամբ։

-  Ես բարեկամական մոտեցում չունեմ։

-  Դե, ամեն դեպքում ժամացույցի տեղադրումը դա էր ցույց տալիս, որ Դուք իրենց հետ որևէ խնդիր չունեք։

-  Ես բոլորի հետ ունեմ խնդիր, բայց դա որևէ կապ չունի ժամացույցերի հետ։ Ժամացույցն ընդամենը մեխանիզմ է, դրոշը՝ այլ պետության սիմվոլ։

-  Այսինքն՝ միայն Արցախի դրոշն ամեն ինչի հետ կապ ունի։

-  Դուք ինձնից ի՞նչ պատասխան եք ակնկալում, դուք Արցախում եղե՞լ եք ընդհանրապես։

-  Իհարկե եղել եմ, դա ի՞նչ կապ ունի։

-  Ես Ձեզ հավատացնում եմ՝ ես որպես լրագրող ձեզնից շատ ավելի շատ եմ եղել։

-  Դուք ավելի տարիքով եք, ու նորմալ է, որ ավելի շատ եք եղել, Ձեր աշխատանքն եք կատարել։

-  Ես Ձեզ պատասխանեցի, ես պատասխանատվություն եմ կրում Հայաստանի Հանրային ռադիոյի համար։

-  Հասկանում եմ, բայց Արցախի դրոշը Ձեզ խանգարո՞ւմ էր Ձեր պատասխանատվության հարցում։

-  Դուք ո՞ր լրատվամիջոցից էիք։

-  MediaHub.am:

-  MediaHub-ի տանիքին կա՞ Արցախի դրոշ։

-  Մենք բարձրահարկի առաջին հարկում ենք և ներսում ունենք թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դրոշ։

-  Դուք եկեք, ես Ձեզ մի դրոշ էլ կնվիրեմ, այն մեկը չէ, որ հանել ենք։

-  Սիրով կվերցնեմ, բայց ինձ ասեք, թե ինչ է արվելու դրոշը, որը հանվել է։

-  Մենք պետական հիմնարկ ենք, և պետական հիմնարկի տանիքին և մոտը պետք է լինի այդ պետության պետական դրոշը։ Եթե մենք ապրեինք Տանզանիայում, ես կասեի, որ Տանզանիայի դրոշը դրվեր։

-  Ինչո՞ւ հիմա որոշեցիք, որ պետք է հանել Արցախի դրոշը։

-  Քանի որ Հանրային ռադիոն ինձ է վստահվել։

-  Կես տարի է՝ ինչ Ձեզ է վստահվել։

-  Այո՛, օգոստոսից։ Ես կես տարի մտածել եմ։ Կներեք, որ դանդաղ եմ մտածել։

-  Ու կես տարի անց հասկացաք, որ Ձեզ խանգարում է Արցախի դրոշը։

-  Կես տարի անց հասկացա, որ ինձ առաջին հերթին պետք է Հայաստանի դրոշը։

-  Իսկ Հայաստանի դրոշին ինչո՞վ էր խանգարում Արցախի դրոշը։

-  Ոչ մի բանով չէր խանգարում, սա իմ որոշումն է՝ որպես գործադիր տնօրեն։

-  Այսինքն՝ կարո՞ղ եմ ենթադրել, որ Դուք հակակրանք ունեք Արցախի, դրոշի հանդեպ։

-  Դա Ձեր եզրակացությունն է, որի հետ ես ոչ մի կապ չունեմ։

-  Իսկ որպես գործադիր տնօրեն՝ Դուք այս հարցը քննարկե՞լ եք ռադիոյի աշխատակիցների հետ։ 

-  Ես եմ որոշել։ Ինձ նշանակել են, ես եմ որոշել։

-  Այսինքն՝ Ձեզ որևէ կերպ չեն ճնշել, իրոք Ձեր կամքո՞վ եք հեռացրել դրոշը։

-  Իրոք իմ կամքն է։ Ուզում եք ասեմ՝ մամայիս, պապայիս արև։ Ո՞նց ասեմ, որ հավատաք՝ իմ կամքով է։ Ի՞նչ եք ուզում լսել։

-  Կուզեի լսել, որ գոնե ստիպված եք հանել։ Ինչևէ, հանված դրոշն ի՞նչ է արվելու։ 

-  Արցախի դրոշը հարգանքով բերվելու է իմ սենյակ, մենք այստեղ բացելու ենք թանգարան, այդ թանգարանի բաժիններից մեկը կլինի Արցախում աշխատած հայ լրագրողներին նվիրված։ 

-  Շնորհակալ եմ։

-  Հաջողություն։






ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցային մարաթոնն Էր Ռիադում տեւել է ավելի քան 12 ժամ. համատեղ հայտարարություն կլինի այսօրՆոր հայտնություն՝ հայկական շոու-բիզնեսում. Դավիթ Կայրամյանի սիրառատ cover-ըՆույնիսկ 1000 անգամ կրկնված սուտը չի դառնում ճշմարտություն. Արմեն ԱշոտյանԿտրել բոլոր ուղղություններով թելերը  եւ դա մատուցել իբրեւ սուվերենության համար պայքար, անթույլատրելի է. Բալասանյան«Ռեալը» թոփ տրանսֆեր է համաձայնեցրելՎարդան Մկրտչյանը հերթական հարվածն է հասցրել «Գոյ» թատրոնին. Սարգիս ԱրզումանյանԱրսեն Զախարյանի շուրջ անորոշություն է Թրամփը կրակն է ընկել իր առաջ քաշած խաղաղության օրակարգի ձեռքը. ԲալասանյանՀՀ-ն Ադրբեջանին զիջել է կենսական խաղաքարտերը՝ դիմացը չստանալով ոչինչ՝ բացի ագրեսիայի նոր սպառնալիքից«ՈՒՆԵՆՔ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԵՎ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐ». ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՇՈՒ - ՍԱՆԴԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄ, ԵՎՐԱՍԻԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ԷՐԻԿ ՎԻՐԱԲՅԱՆԱրարատ Միրզոյանը ողջունել է Սեյեդ Աբբաս Արաղչիին. նախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափովՌուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել սիրիական Լաթակիայի մի շարք քաղաքներՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունըԹուրքիան ձգտում է արագ լուծել ռուսական «Мир» բանկային քարտերից օգտվելու հարցըԵրևանում ռեստորանի մոտից 3 երիտասարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԻնձագին` Ա Սերիայի անցած մրցաշրջանի լավագույն մարզիչՄիրզոյանը և Լավրովը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներումԶելենսկու աշխատասենյակում նկատել են վառվող Կրեմլի նկարը (լուսանկար)«Սպիտակցի Հայկոյի որդին, մեր ընկեր Հրաչյա Ղեւոնդյանը 1 մեկ տարի անց ԱՐԴԱՐԱՑՎԵՑ»Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցըԻրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ժամանել է ՀայաստանՏանը պահվող բեզոարյան այծն առգրավվել է․ վնասի չափը կազմել է՝ 15 միլիոն դրամԺերար Դեպարդյեի դատավարությունը ՓարիզումԵրկրպագուների պահվածքը չի նշանակում, որ լարվածություն կա մեր հայ ընկերների հետ. Թբիլիսիի քաղաքապետԴատախազությունը պահանջում է 4․5 մլրդ դրամ բռնագանձել ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանից ու ՊՆ մեկ այլ պաշտոնյայիցԱնդրանիկ Քոչարյանի պահվածքը լրագրողի նկատմամբ շատ տգեղ և շատ վատ եմ գնահատում. ՔՊ-ական պատգամավորՏարոն Մարգարյանը կոչով դիմել է ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների գործընկերներինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետՊարոն Քոչարյանը ցանկալի է հրապարակային ներողություն խնդրի. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելՀայտարարագիր լրացրած 7185 քաղաքացի ետ է ստացել 668 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ․ ՓաշինյանԹրամփի վարչակազմի դեմ ավելի քան 150 հայց է ներկայացվել․ BloombergՆոր մանրամասներ՝ Թբիլիսիի Դինամո արենայում տեղի ունեցած միջադեպի մասինԹուրքիան անդրադարձել է Հայաստանից Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու համար սահմանի բացմանըՈվ ինչ վարկանիշ ունի՝ քարոզարշավի մեկնարկից ուղիղ 10 օր անցԵրևանի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել երկու աշակերտուհու նկատմամբ. նա կալանավորվել էԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո էլ Հայաստանը կհամագործակցի ԵՄ առաքելության հետ․ ԱԳՆՎրացական ֆան շարժումը ներողություն է խնդրել մեզնից․ ՖԱՖ շարժման հիմնադիրՍադրանքները կամ միջադեպերը կարող են վերածվել ավելի լուրջ էսկալացիայի. Իրանցի միջազգայնագետ Նախորդ շաբաթ տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը կազմել է 2 մլն 322 հազար 673Ստամբուլում սահմանափակել են մուտքն ու ելքը«Սա կեղծիք է, լուրջ մի ընդունեք»․ մեդիափորձագետը զգուշացնում էԳազ չի լինելուԶուրաբիշվիլին ներողություն է խնդրել հայերիցԲաքվից դեռևս արձագանք չկա մեր առաջարկին․ ԱԳ փոխնախարարՍտամբուլի քաղաքապետ Իմամօղլուն առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածուԵրևանի քաղաքապետարանը կրկին վարորդների պակաս ունի․ նոր հաստիքներ կավելացվենԶՈՒ ԳՇ պետը հետևել է բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացինԲախվել են թիվ 20 երթուղու ավտոբուս ու «Mercedes». վիրավորներ կանԹուրքական դրությունը այս իմաստով շատ նման է հայաստանյան ներկայիս վիճակին. Վարուժան Գեղամյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top