Կենդանակերպի 4 նշաններ մարտի վերջին կարժանանան արժանի բախտին Ռոնալդուն խփել է իր 928-րդ գոլը(տեսանյութ) 36 տարեկանում Մխիթարյանը դեռևս ապացուցում է, որ կարող է լինել առանցքային ֆուտբոլիստ բարձր մակարդակում.The Times Պետք է փորձել բարիդրացիական հարաբերություններ ունենալ, ինչպես սովոր էինք Խորհրդային Միության ժամանակ. Ալիև Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Զգուշացնում եմ Նիկոլ Փաշինյանին.Արտակ Բեգլարյանը հաթաթա է տալիս Վարորդները «սիգնալ» են տալիս Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) Գյումրի և Փարաքար համայնքներում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը Կենդանակերպի երեք նշան, որոնք մարտի երկրորդ կեսին ցավալի հիասթափություններ են ապրելու Թրամփը բերանին բարձրախոսով հարված է ստացել (տեսանյութ)

«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս8)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=am, https://iravunk.com/?p=304657&l=am, https://iravunk.com/?p=304776&l=am, https://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=am, https://iravunk.com/?p=304956&l=am, https://iravunk.com/?p=305032&l=am)

Փաստ է, որ դեռ 1999թ.-ին գերակտիվ տեմպեր ստացած եւ ըստ տարբեր մեծ ու փոքր գործիչների այդ ժամանակների հայտարարությունների` ուր որ է հանգուցալուծվող Ղարաբաղի հարցով բանակցությունները «Հոկտեմբերի 27»-ից հետո, մինչեւ մոտավորապես 2000թ.-ի կեսերը հրապարակային առումով մտան բավականին պասիվ փուլ. թեեւ ստվերային` բավականին ակտիվ շարժ կար: Մասնավորապես` հենց 2000թ.-ի սկզբին էր, որ Ռուսաստանը հայտարարեց բանակցություններում իր ակտիվության մակարդակը բարձրացնելու օգտին, որին հակադարձելով` ԱՄՆ-ն իր պետքարտուղար Մադլեն Օլբրայթի շուրթերով խոսեց բանակցություններն ավարտական փուլ մտնելու մասին, այն առումով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը. «Ձգտում են գտնել ղարաբաղյան հակամարտության ավելի նորարարական եւ համարձակ լուծումներ»:

ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ

Սակայն չափից դուրս «Մեղրիի տարբերակը» հիշեցնող (հիշեցնենք, որ հենց նույն տարվա մայիսին էր, որ օրինակ, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը Գլենդելում բացահայտորեն խոսեց «Մեղրիի տարբերակի» գոյության փաստի մասին) այդ «համարձակ լուծումների» դեմ այդ օրերին բացահայտորեն բուռն դժգոհություն կար մի´ կողմից Ռուսաստանի կողմից, որը 2000թ.-ին քանիցս արտահայտվեց Հայաստանին հասցեագրված տնտեսական ճնշումների տեսքով:

Հասկանալի է, որ այդ ժամանակներում դեռ ծայրահեղ թույլ վիճակում գտնվող, չեչենական պատերազմում «խրված» եւ տարբեր ահաբեկչական հարձակումների թիրախ դարձած Ռուսաստանի տնտեսաքաղաքական պատժամիջոցների սպառնալիքներն ավելի թույլ ազդեցություն կարող էին ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, քան եթե այդ նույն սպառնալիքները գային Արեւմուտքից: Սակայն, զուգահեռաբար, բուն Հայաստանի կադրային զինվորական շրջանակներում «Մեղրիի տարբերակի» մասին խոսակցությունները սվիններով էին ընդունվում: Նույն դրսեւորումն էր ցուցաբերում նաեւ Վազգեն Սարգսյանի քաղաքական թիմը, որտեղ եղբորը փոխարինած եւ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած Արամ Զ. Սարգսյանը քանիցս հրապարակավ կտրուկ դեմ է արտահայտվել նման լուծմանը:

Եվ, վերջապես, կար նաեւ բուն ղարաբաղյան զինվորականության շրջանակներում թեկուզ դիրքերն արդեն ինչ-որ չափով կորցրած, սակայն էլի որոշակի ազդեցություն ունեցող Սամվել Բաբայանի գործոնը: Ընդ որում, «Հոկտեմբերի 27-ից» հետո Ս. Բաբայանը, թեեւ բացահայտորեն աջակցություն ցուցաբերեց Ռոբերտ Քոչարյանին, նույնիսկ սպառնաց նրա դեմ գործողությունների դեպքում զորք տեղաշարժել դեպի Հայաստան, սակայն փաստն այն է, որ Քոչարյանը միշտ էլ մեծ զգուշավորությամբ է վերաբերվել Բաբայանին եւ դժվար է ասել, թե վերջինս ծայրահեղ իրավիճակում ինչպես իրեն կդրսեւորեր:

Մի խոսքով` այդ ամենը նշանակում է, որ եթե Ռ. Քոչարյանն առանց այդ երեք գործոնները, հատկապես` Հայաստանի զինված ուժերի դիրքորոշումը հաշվի առնելու` փորձեր փաստաթղթային ընթացք տար տիկին Օլբրայթի հիշատակած «համարձակ լուծումներին», հազիվ թե կարողանար խուսափել պաշտոնանկությունից:

Եվ նկատենք, որ 2000թ.-ի առաջին ամիսներին թվարկված այդ երեք գործոններն էլ մեկը մյուսի ետեւից չեզոքացվեցին: Ամեն ինչ սկսվեց բանակից, երբ մի շարք անձանց` առանց պաշտպանության նախարարի ներկայացման, գեներալի կոչում շնորհվեց: Դրան էլ հաջորդեց մարտին, կրկին առանց նախարարի հետ համաձայնեցնելու` նախարարի տեղեկալների նշանակումներ, (Մանվել Գրիգորյան, Գագիկ Մելքոնյան, Յուրի Խաչատուրով, Արթուր Աղաբեկյան, Միքայել Գրիգորյան), ինչը եւս գործող կարգի խախտում էր:

Իսկ ահա այն բանից հետո, երբ մարտի վերջերին ՀՀ եւ ՌԴ ՊՆ նախարարները ստորագրեցին համագործակցության երեք բավականին կարեւոր փաստաթղթեր, ավելին` ռուսները սկսեցին բացահայտորեն խոսել Մեղրիում (հազիվ թե այստեղ տեղանքի ընտրությունը պատահականություն էր) մասշտաբային ՀԷԿ կառուցելու ծրագրերի մասին, Հայաստանում արագորեն մշակվեց եւ ընդունվեց «Արտաքին քաղաքականությունում ՀՀ գործադիր իշխանության գործունեության կոորդինացման մասին» օրենքը, որը պետական բոլոր կառույցների արտաքին գործունեությունը դնում էր ԱԳ նախարար Վ. Օսկանյանի ուղղակի վերահսկողության տակ:

Բայց արդեն մայիսի 2-ին պաշտոնանկ արվեց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան, որը տեղի ունեցավ առանց վարչապետի կարծիքն անգամ հարցնելու: Հաշված օրեր անց էլ պաշտոնանկության հերթը վարչապետ Արամ Զ. Սարգսյանինն էր, ում փոխարինեց Անդրանիկ Մարգարյանը, ինչը, ինչպես նաեւ Վազգենի որոշ թիմակիցների գեներալներ սարքելն ու ՊՆ-ում բարձր պաշտոնների տեղավորելը, գործնականում չեզոքացրեց Վ. Սարգսյանի թիմը: Իսկ, ահա, այս ամենի հետ միաժամանակ վանդակաճաղերի ետեւում հայտնվեց Սամվել Բաբայանը, եւ, արդյունքում, Ռ. Քոչարյանի իշխանությունը դարձավ գրեթե բացարձակ:

«ՓԱՐԻԶՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ» ՆԱԽՕՐԵԻՆ

Ամենաուշագրավն այն է, որ ներհայաստանյան քաղաքական դաշտի այդ փոփոխությունները ոչ միայն բացահայտորեն խրախուսվում էին ԱՄՆ-ի կողմից, այլ նաեւ պարբերաբար հնչում էին բարձրաստիճան անձանց հայտարարություններ, ովքեր այդ ամենը ուղղակիորեն կապում էին ղարաբաղյան բանակցությունների հետ: Օրինակ Մինսկի խմբի համանախագահ Քերրի Քավանոն ՀՀ վարչապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնանկությունից գրեթե անմիջապես հետո հայտարարեց. «Հայաստանում եւ Ադրբեջանում տիրող ներկայիս իրավիճակը նպաստում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի շարունակությանն ու խորացմանը, եւ ԱՄՆ-ն պատրաստ է ակտիվացնել իր ջանքերը այդ ուղղությամբ արդյունքի հասնելու համար»:

Գրեթե միաժամանակ մայիսի 18-ին Ժնեւում տեղի ունեցած համանախագահների հերթական հանդիպման ժամանակ հիմնական շեշտադրումը հակամարտության շուրջ «ավելի լավատեսական մթնոլորտի» ձեւավորման վրա դրվեց: Հենց այդ «մթնոլորտն» էլ «պետք է հնարավոր դարձնել ոչ միայն Հայաստանի եւ Ադրբոջանի ղեկավարներին՝ գնալ զիջումների, այլ նաեւ` երկու երկրների հանրությանը»:

Նկատենք` եթե զիջումներ ասվածն իրականում «Մեղրիի տարբերակն» էր, ապա մասնավորապես` «Հայաստանի հանրությանը» զիջումների գնալ պարտադրելը, գործնականում անհնար էր, քանի դեռ մեր երկրում տեղի չէր ունեցել հիշատակված ներքաղաքական փոփոխությունները: Իսկ դա նշանակում է, որ տեղի ունեցածի վրա Արեւմուտքի` ոչ միայն աչք փակելը, այլ նույնիսկ` քաջալրելը, պետք է կապել հենց ղարաբաղյան բանակցություններում «ավելի լավատեսական մտնոլորտի» ձեւավորման ցանկությունների հետ: Կոպիտ ասած՝ Քոչարյա´ն, վերցրու բացարձակ իշխանություն, որ կարողանաս պետք եղած պահին փաստաթուղթ ստորագրել:

Ըստ այդմ էլ` կարելի է նկատել, որ Հայաստանի ներսում Ռ. Քոչարյանի դիրքերի ամրապնդմանը զուգահեռ` մոտավորապես 2000թ.-ի կեսերից, արդեն կարելի է տեսնել նաեւ ղարաբաղյան բանակցությունների ակտիվացում: Մասնավորապես` այն բանից հետո, երբ Ռ. Քոչարյանը հերթական բավականին կոշտ հանդիպումն ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ: Միեւնույն ժամանակ տեղի ունեցած ԱՊՀ երկրների մոսկովյան գագաթնաժողովի շրջանակներում Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպման ընթացքում Ռուսաստանն առաջ քաշեց հակամարտության կարգավորման որոշակի առաջարկներ, դրանով իսկ փորձելով ակտիվացնել իր դերակատարությունը հակամարտության կարգավորման գործընթացում: Սակայն, նախ Հ. Ալիեւն այդ հանդիպման ընթացքում մինչեւ վերջ պնդեց «գրավված տարածքներն առանց նախապայմանների վերադարձնելու» միտքը: Բնականաբար դրան հաջորդեց Քոչարյանի նույնքան կոշտ մերժումները:

Հասկանալի է, որ պետքարտուղար տիկին Օլբրայթի կողմից Քոչարյան-Ալիեւ բանակցություններին վերագրված` «համարձակ լուծումներ» ձեւակերպման ֆոնին, մոսկովյան այդ «լեզվակռիվը» միանգամայն աբսուրդի է նմանվում: Բայց նկատենք, որ հենց այդ «լեզվակռվի» միջոցով էր, որ կողմերը, ըստ էության, մի տեսակ արհեստականորեն ձախողեցին ռուսական առաջարկները: Թե ինչու, դժվար չէ հասկանալ. հաշվի առնելով, որ Ռ. Քոչարյանը չհաշված օրեր անց` հունիսի 27-ին, հանդիպեց Բիլ Քլինթոնի, ընդամենը երեք օրից էլ` Ժակ Շիրակի հետ: Ընդ որում, հենց այդ հանդիպումներին էր, որ հաջորդեց ղարաբաղյան բանակցությունների հերթական գերակտիվ փուլը: Այն սկսվեց, այսպես ասենք, Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո եւ գործնականում ավարտվեց Քի Վեսթում, թեեւ արձագանքները զգացվում էին մինչեւ 2003թ.-ը:

Սակայն մինչ բանակցությունների այդ փուլին հասնելը նկատենք, որ մոսկովյան հանդիպման տպավորությունն այն էր, որ Քոչարյանն ու Ալիեւը պարզապես մի տեսակ կազմակերպված ձեւով Ռուսաստանին կրկին փորձեցին հեռու մղել բանակցային գործընթացից, իսկ անմիջապես հաջորդած ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպումն արդեն տանում է այն մտքին, որ ռուսականի փոխարեն կողմերը բացահայտորեն նախապատվությունը տվեցին արեւմտյան միջնորդությանը: Այդ տեսանկյունից, անշուշտ, պատահական չէր, որ երբ հուլիսի սկզբներին տարածաշրջան այցելած ռուս համանախագահ Գրիբկովը հայտարարեց, թե ռուսական առաջարկները մնում են ուժի մեջ, դրան անմիջապես հաջորդեց Վարդան Օսկանյանի արձագանքն այն մասին, թե. «Ժամանակային առումով այդ առաջարկները հույսեր չեն ներշնչում»: Իսկ դա, ըստ էության, նշանակում էր, որ Օսկանյանը դեռ 2000թ.-ին ԱՄՆ-ի հովանու տակ ընթացող Քոչարյան-Ալիեւ քննարկումներից ակնկալում էր ղարաբաղյան հակամարտության բավականին արագ լուծում, ինչից կողմերին հեռացնում էր մոսկովյան առաջարկները: Էլի, մի տեսակ, ամեն ինչ սկսում է նմանվել տխրահռչակ «Մեղրիի տարբերակին»...

Ամեն դեպքում, այս ամենին հաջորդեց ռուսական հերթական տնտեսական սպառնալիք. սեպտեմբերի սկզբներին` Նյու Յորքում տեղի ունեցած Քոչարյանի ու Ալիեւի բավականին խոստումնալից հերթական հանդիպումից շատ չանցած, երբ ՀՀ նախագահը այցելեց Մոսկվա, նրան այնտեղ ներկայացվեց հայտնի 113 մլն դոլարանոց ռուսական վարկը վերադարձնելու պահանջ: Դա այնուհետեւ, վերածվեց մինչ օրս էլ պաշտոնապես հստակ բացատրություն չստացած «Գույք` պարտքի դիմաց» ձեւաչափով հանրահայտ գործարքին: Եվ, նկատենք, որ այդ ժամանակներից սկսած էլ հայաստանյան մի շարք ռազմավարական նշանակության ձեռնարկություններ այս կամ այն ձեւաչափով սկսեցին կամաց-կամաց անցնել ռուսների վերահսկողության տակ:

Մի կողմ թողնելով անցած տարիներին բազմիցս չարչարկված այդ գործարքների տնտեսական կողմը` նկատենք միայն, որ դրա արդյունքում էապես ավելանում էր ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ տնտեսական վերահսկողության լծակները ու դրան համարժեք չափով էլ նվազում էր ղարաբաղյան բանակցություններում ռուսների համար անակնկալ քայլերի գնալու հայկական կողմի հնարավորությունները:

Բայց խոշոր հաշվով, դա դեռ քիչ բան էր նշանակում...

(Շարունակելի)






Կենդանակերպի 4 նշաններ մարտի վերջին կարժանանան արժանի բախտինՌոնալդուն խփել է իր 928-րդ գոլը(տեսանյութ)36 տարեկանում Մխիթարյանը դեռևս ապացուցում է, որ կարող է լինել առանցքային ֆուտբոլիստ բարձր մակարդակում.The TimesՊետք է փորձել բարիդրացիական հարաբերություններ ունենալ, ինչպես սովոր էինք Խորհրդային Միության ժամանակ. ԱլիևԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Զգուշացնում եմ Նիկոլ Փաշինյանին.Արտակ Բեգլարյանը հաթաթա է տալիսՎարորդները «սիգնալ» են տալիս Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)Գյումրի և Փարաքար համայնքներում մեկնարկել է նախընտրական քարոզարշավըԿենդանակերպի երեք նշան, որոնք մարտի երկրորդ կեսին ցավալի հիասթափություններ են ապրելուԹրամփը բերանին բարձրախոսով հարված է ստացել (տեսանյութ)Աշալույսը Մարսի վրա. չքնաղ տեսարան է (Տեսանյութ)Ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակում է տեղի ունեցել Ռուսաստանի հարավում (Տեսանյութ)Կանձրևի՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». Միրզոյանն ու իր «աջակիցները»«Փաստ». Կործանելով՝ «փրկում» են ու հոխորտումԱմերիկյան առանցքային զինտեխնիկայի հերթական նմուշը ռուսների ձեռքն ընկավՀոլանդական «տանիքի» ներքո սեռական շահագործման են ենթարկել ուկրաինացի երեխաներին. Բացահայտում ԱՄՆ-ից«Հրապարակ». Ովքե՞ր են գործ տվել Գառնիկ Դանիելյանի վրա«Փաստ». Պրակտիկայում ընտրախախտումների աղետալի ավանդույթը շարունակում է գործելՌուսական անօդաչուները գրոհել են Օդեսան և տարածաշրջանը. Չորնոմորսկն ամբողջությամբ հոսանքազրկվել է (Տեսանյութ)«Հրապարակ». Ո՞վ է Փարաքարում առաջատարը«Ժողովուրդ». Հաջորդ շաբաթ խորհրդարանում բուռն է լինելու․զեկույց է ներկայացվելու«Փաստ». Հերթական փորձանքը կառավարության կողմիցԱլիևը մտադիր է ինձ սպանել բանտում. ադրբեջանցի ընդդիմադիրՍիրիական ահաբեկչական իշխանությnւնները հրկիզnւմ են անտառները` պատսպարվող մարդկանց սպանելու համարՊուտինն արձագանքել է Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերին «խնայելու» Թրամփի կոչին (Տեսանյութ)Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը 24 ժամում լուծելու մասին իմ հայտարարությունը կատակ էր. ԹրամփԱնկախության հռչակագիրը մեր քաղաքական ինքնության առանցքն է, որից հրաժարումը հավասարազոր է թշնшմուն հանձնվելուն. Վարդան ՈսկանյանԱլեն Սիմոնյան. Ինձ ջնջխված մարդու գլուխ է ուղարկում, սպառնում ինձ և մանկահասակ երեխայիսՕդեսացի նեոնացիստ Դեմյան Գանուլի ​​սպանության մեջ կասկածվող ձերբակալվել էՀԱՄԱՌՈՐԵՆ ԴԵՊԻ ՎԻԼԱՅԵԹԱՑՈՒՄՄՈՍԿՎԱՆ ԹՐԱՄՓԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՍՏԱՏ ԴԻՐՔԵՐԸ ՉԻ ԶԻՋԻՍա կովկասյան դերբի է, և մեզ Հայաստանի դեմ ծանր հանդիպումներ են սպասվում.ՍանյոլՌուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար․ ԶախարովաՈւկրաինայի զինված ուժերն աղետալի կորուստներ են կրում Կուրսկի շրջանում. Ուկրաինական աղբյուրՌուսաստանի ուժեր հերթական խոշոր օպերացիան. հարձակումը Կրամատորսկի ուղղությամբ ակտիվանում է (Քարտեզ)Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի դրույթները կրկին ակտուալ են դառնում. Ռուբեն Մելքոնյան  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ռուս-ամերիկյան հայտարարությանըՏարբեր երկրներ ողջունել են բանակցությունների ավարտը, բայց դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը դրանից շահած է դուրս եկելԴեվյատկա է խփել. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն այլևս օրակարգում չէ. Մարկ ՌյուտեՊուտինը «լրացուցիչ տեղեկություններ եւ ազդանշաններ» է ուղարկել Թրամփին. Պեսկով (Ձայներիզ)Ինչքան իշխանության վարկանիշը զրոյանում է, այնքան դառնում են ցինիկ ու սանձարձակ. ԶոհրաբյանԻնչու Նիկոլը բացեց նոր ռեպրեսիաների շրջանՓեշի տակ մտած պալատական ծաղրածուն՝ վտանգավոր խաղերի կիզակետումԻրականությունից այնքան են կտրվել, արդեն մտովի տիեզերքում են սավառնում. ԶԱՐՄԱՆՔ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք տոնակատարություններինՌուսաստանը միշտ աջակցել և շարունակելու է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. ՊուտինՀունվար-Փետրվար ամիսների ռեստորանների լավագույն եռյակ ըստ ՌՍՀՖ-իԵթե պետք լինի, կարող եմ տասնյակ կետեր ասել, երբ Ադրբեջանն է ոտնահարել մարդու իրավունքները և պատճառվել են նյութական վնասներ. Միրզոյանը՝ Հաջիևին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top