Հնարավոր է՝ չվերադառնա. Զելենսկիին խորհուրդ են տվել չգնալ Մյունխեն և ԱՄՆ
Միջազգային
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու համար վտանգավոր է Մյունխենի կոնֆերանսին մասնակցելու, այնուհետև ԱՄՆ մեկնելը։ Այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։
«Վերջին իրադարձությունների լույսի ներքո Վոլոդիմիր Ալեքսանդրովիչը պետք է լավ մտածի, թե արդյոք պետք է գնա Մյունխենի կոնֆերանսին, իսկ հետո՝ Միացյալ Նահանգներ: Այնտեղից վերադառնալու ճանապարհ չկա», - գրում է Դուբինսկին իր Telegram ալիքում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիրը չի ներկայացվի հաջորդ շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովում։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։
Քելլոգը հերքել է Bloomberg-ի հաղորդագրությունները, թե ինքը պատրաստվում է Մյունխենում ներկայացնել Թրամփի ծրագիրը։ Նա ասել է, որ կքննարկի այդ հարցը, սակայն ինքը՝ Թրամփը, ավելի ուշ կներկայացնի ծրագիրը։
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ Եվրոպայում նա նախատեսում է Ուկրաինայի հարցում «զիջումների վրա աշխատել»։