Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը 63-րդ տեղում է
Թեմա
Կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիայի մակարդակի հետազոտության Transparency International կազմակերպությունը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2024» զեկույցը, որում ուսումնասիրված է հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալումը աշխարհի 180 երկրում և տարածքում:
Հայաստանը 47 միավորով զբաղեցրել է 63-րդ հորիզոնականը: Նախորդ տարվա զեկույցում Հայաստանը 47 միավորով զբաղեցրել էր 62-րդ տեղը:
Տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է՝ 53 միավորով 53-րդ տեղում, Թուրքիան՝ 107-րդն է (34 միավոր), Իրանը՝ 151-րդը (23), Ադրբեջանը և Ռուսաստանը կիսում են 154-րդ տեղը (22-ական միավոր):
Զեկույցի համաձայն՝ Կոռուպցիայի ընկալման ամենացածր վարկանիշ ունեցող երկրների եռյակում են Դանիան, Ֆինլանդիան և Սինգապուրը: