Արտոնյալ սակագներով տոմսեր կարող են ձեռք բերել նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուները. ավագանին որոշում ընդունեց
Թեմա
Գործող որոշմամբ արտոնյալ տոմսեր տրամադրվում են թոշակառուի կարգավիճակ ունեցող անձանց, որոնք ունեն Երևանի հաշվառում, նախատեսվում է նախագծի ընդունման դեպքում Երևանի հաշվառման պահանջը հանել և ըստ այդմ այդ սակագներով տոմսեր ձեռք բերելու իրավունք տալ նաև Երևան քաղաքի հաշվառում չունեցող թոշակառուներին։ Այդ մասին ավագանու նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Ավագանու այսօրվա նիստում ընդունած որոշմամբ առաջարկվում է անվճար երթևեկելու իրավունք տրամադրել նաև՝
հաշմանդամություն ունեցող երեխաներին, Երևան քաղաքի հաշվառմամբ 4 և ավելի երեխա ունեցողներին՝ անկախ երեխաների տարիքից:
«Նախատեսվում է 1 և 7 օր տոմսերի ուղևորությունների սահմանափակումը վերացնել և դրանք դարձնել անսահմանափակ, ինչպես նաև 90 րոպեի ընթացքում երկու տեղփոխի հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը դարձնել 180 րոպե:
Որոշումների ուժի մեջ մտնելու ժամանակը նախատեսված է մարտի 1-ը»,- նշեց Սուրեն Գրիգորյանը։
«30 օր վավերականության ժամկետը 10 ուղևորության համար սահմանվում է 45 օր ավագանու որոշման դեպքում»,- նշեց նա։