Չեն հասցնի հրաժարվել Անկախության հռչակագրից. այդ հանրաքվեն չի կայանա. Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ էշին համբուրողը մի հոգի չի եղել, շատ շատերն են եղել. Սարգսյան Մեկ ա, մեր ժողովրդի 80%-ն ասելու ա, որ նա դավաճան ա. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին Հայաստանը տեղեկացված է ՀԱՊԿ-ում քննարկված բոլոր հարցերի մասին. գլխավո Լոնդոնը հանել Է պատժամիջոցները Թուրքիայում պահանջել են վերջ տալ ժխտողականությանը Թրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNN Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղմացրել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշումը. Times Եվրահանձնաժողովը սև ցուցակում է ներառել Huawei-ի հետ առնչվող կազմակերպություններին․ Politico Անցյալում «Ջահերով երթ»-ին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն, այսօր՝ «պաշտոնական» Երևանը. Քրիստինե Վարդանյան

Արցախյան շարժումը եկավ եւս մեկ անգամ փաստելու՝ հայի ինքնության ստացած խորը վերքերը դեռեւս չեն ապաքինվել

Հրապարակախոսություն

(Հանուն ոչնչի դարձած զրկանքների, տառապանքների ու կորուստների 37 տարիներ)

1988թ. Արցախյան շարժումը թերևս 1915թ. ցեղասպանությունից ի վեր, Սարդարապատից հետո, զանգվածների ներգրավվածությամբ իր ծավալով ու ակտիվությամբ համազգային զարթոնք, միասնություն ու համերաշխություն արձանագրած ամենամեծ շարժումն էր: Անկախության տարիներին Խորհրդային կրթության, դաստիարակության, ժողովրդի դավանող, բարձր արժեքներ, բարձրաճաշակ մշակույթ կրող, կրթված, հոգեպես առողջ, բարոյապես կայուն, ավանդապաշտ ընտանիքներ ունեցող արժանապատիվ,  հայրենիքի ու պետականության բարձր գիտակցություն ունեցող ժողովրդի շնորհիվ, ինչպես նաև
հայրենասեր, նվիրյալ ու գրագետ, սկզբունքային, խիզախ ու իրենց գաղափարներին և երկրին նվիրյալ մտավորականների, մշակույթի գործիչների, գրողների ու գիտնականների և, ինչու չէ, նաև ռուս ժողովրդի կայսերական մտածողության ազդեցության շնորհիվ ունեցանք հաղթանակ արցախյան առաջին պատերազմում։

Արդյունքում ձևավորվեց արցախյան երկրորդ հայկական պետությունն իր կայացած ինստիտուտներով, տարածաշրջանում ամենամարտունակ իր բանակով։ Ո՞վ իմանար, սակայն այն ժամանակ, որ տարիներ հետո անգամ արցախյան շարժման առաջնորդներից շատերի համար, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում արցախյան շարժումն ընդամենը իշխանության գալու և հարստանալու միջոց է եղել։ Հետո պիտի պարզվեր, որ շարժման ալիքի վրա եկող բոլոր իշխանություններն ամենևին էլ ազգային չեն եղել, որ ընդամենն իշխանությունը պահելու ու հարստանալու նպատակ են հետապնդել և այդ նպատակի համար պիտի շահարկեն արցախյան հիմնախնդիրը։ Իսկ Արցախի անկման օրերին էլ հանուն իրենց հարստության պահպանման՝ պիտի ջուր առնեն բերանները ու ծպտուն անգամ չհանեն։

Կմտածե՞ր արդյոք Խորենացին 1,5 հազարամյակ անց, որ հայ ժողովուրդը 21֊րդ դարում կկանգնի նույն խնդրի առաջ։ Որ կհայտնվի նույն բարոյազուրկ ու շահամոլ վիճակում, ինչպես 5֊րդ դարում, որ հայի կառավարիչները, իշխանավորները հանուն նյութի ու փառքի, հանուն վայելքների կուրանան իրենց հայրենիքը և բացահայտ թշնամու շահին կծառաեն, որ ուսուցիչներն ու մտավորականները կդառնան շահամոլ և կհայտնվեն երկչոտ ու խղճուկ վիճակում, որ գեներալները սպայի պատիվն ու հայրենիք ուրացած ազգադավի առաջ ոտքի կկանգնեն, որ հայ ժողովրդի մի ստվար զանգված իր ազգակցական կապն իր ժողովրդի հետ կկորցնի, որ ստորությունը, ատելությունը հայրենիքի կորուստը դավաճանությունը, ստրկությունն ու պարտությունը կհանդուրժի, որ պարտվողներին կմեծարեն ու իշխանության կբերեն։

Մինչդեռ, սակայն, հայ ժողովուրդը կարող էր իր ոսկե դարը կառուցել։ Չէ որ 90-ական թվականների սկզբին ահռելի էր անկախացած Հայաստանի զինանոցում ունեցած տնտեսության, մշակույթի և գիտութան ոլորտների հսկայական ձեռքբերումներն ու նվաճումները և միջազգային մեծ ճանաչումն ու հեղինակությունը։ Այդպես էլ չգնահատեցինք երկու հայկական պետականություն ունենալու Աստծո պարգևը, չիմացանք, թե ինչպես վարվել հաղթանակի հետ, լոպազացանք, չկայացանք անկախության ու պետականության համար և անկախությունից 34 տարի անց մեր խելքից ունենք տրամագծորեն հակառակը` գրեթե կորսված անկախություն, այլասերված, բարոյազուրկ, ստրկամիտ, պայքարի ոգին կորցրած, դեգրադացված և ինքնաոչնչացման հետ հաշտված, պետական մտածողություն չունեցող, պառակտված, նյութապաշտ ու բնազդներով ապրող զանգվածներ, քայքայված տնտեսություն, արժեզրկված պետական ինստիտուտներ, խեղաթյուրված ազգային և ոչնչացված պատմամշակութային արժեքներ ու պղծված հայկական գերեզմաններ, քայքայված բազմաթիվ ընտանիքներ ու խեղված ճակատագրեր։

Ունեցանք կորսված Արցախ, ազգային արժանապատվություն ու ազգային ինքնություն, միջազգային հեղինակություն, «հանուն ոչնչի» տառապանքներ, ցուրտ ու մութ տարիներ, զրկանքներ, հազարավոր չարդարացված զոհեր, հաշմանդամներ, կեղծված բազմաթիվ ընտրություններ ու անարդար միջավայր։ Ունեցանք նվաստացուցիչ ու դավադիր պարտություն, հարյուր հազարավոր գաղթականներ մեր պատմական տարածքներից, սեփական երկրին ու ազգն ուրացող իշխանություններ։ Ունեցանք մեկ միլիոնից ավելի արտագաղթ, չօգտագործված ահռելի հնարավորություններ, «բեսպրեդել», անօրինականությունների, հանցագործությունների ու թմրամոլության շեշտակի աճ։ Ունեցանք թշնամու կողմից ամեն Աստծո օր բզկտվող հայրենիք, թուրքի շահերը բացահայտ սպասարկող ու սեփական ժողովրդին կեղեքող իշխանություն և հայի ձեռքով կործանման եզրին կանգնած պետականություն։

Հայ ժողովրդի կյանքն էլ պարզապես վերածվել է մղձավանջի, դժողքի ու զավեշտի։ Եվ այս ամենն արդյունք են մեր ազնվական արմատներից ու Աստծուց հեռանալու։ Հիմա երբ արդեն բացահայտված են մեր ազգային արատներն ու մոլորությունները, ինչպես նաև քաղաքական ուժերն ու անհատները, երբ այս դաժան փորձություններից դասեր կարող ենք առել, պետք է հանուն Արցախի, հանուն մեր ապագայի ու արժանապատվության արցախյան շարժման այդ խորհրդավոր օրը դուրս գանք ազատության հրապարակ պայքարի` ավելի ուժեղացած, ավելի իմաստնացած ու կազմակերպված։

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու






Չեն հասցնի հրաժարվել Անկախության հռչակագրից. այդ հանրաքվեն չի կայանա. Սերժ ՍարգսյանՌոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ էշին համբուրողը մի հոգի չի եղել, շատ շատերն են եղել. ՍարգսյանՄեկ ա, մեր ժողովրդի 80%-ն ասելու ա, որ նա դավաճան ա. Սերժ Սարգսյանը՝ ՓաշինյանինՀայաստանը տեղեկացված է ՀԱՊԿ-ում քննարկված բոլոր հարցերի մասին. գլխավոԼոնդոնը հանել Է պատժամիջոցներըԹուրքիայում պահանջել են վերջ տալ ժխտողականությանըԹրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNNՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղմացրել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշումը. TimesԵվրահանձնաժողովը սև ցուցակում է ներառել Huawei-ի հետ առնչվող կազմակերպություններին․ PoliticoԱնցյալում «Ջահերով երթ»-ին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն, այսօր՝ «պաշտոնական» Երևանը. Քրիստինե ՎարդանյանԱրթուր Վանեցյանը պատրաստվում է 2026թ-ի ընտրություններին (տեսանյութ)Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համարԷրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղելՌԴ-ում եղբայրական հայերի վիշտը ընդունել են որպես սեփական ցավ. ԶախարովաԵս չգիտեմ՝ ով ինչ է անում, միայնակ եմ, տնից շատ քիչ եմ դուրս գալիս․ Մանսուրյանը՝ քննադատությունների մասինԹալինի համայնքապետի գլխավորությամբ թալինցիները հարգանքի տուրք մատուցեցին 1915թ.անմեղ զոհերի հիշատակինԱրա այ վիժվածքնե՜ր... Հերիքա Զոհվածի հարազատներին հայհոյեքՏեսել եմ՝ ինչպես են գերեվարում Արցախի մյուս նախագահներին. հետագայում մանրամասն կանդրադառնանք, թաքցնելու բան չունենք. Սամվել ՇահրամանյանԹող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը. Լիբանանի նախագահը ուղերձ է հղելՀիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը․ Մակրոնի հայերեն գրառումըԱշխարհը պետք է ընդունի, որ Հայաստանն այլևս որբի գլուխ չի,որ ով ուզի, խուզի. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՖՈՏՈ. Արթիկի համայնքապետի գլխավորությամբ համայնքի բնակիչները ծաղիկներ են խոնհարհել 1915թ. անմեղ զոհերի հիշատակինՈղբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը шյրել են, և ծնողը չի կարող վերցնելՄենք հիշում եւ պահանջում ենք, մենք միասնական ենք. Մխիթարյանը` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արելՇոյգուն նշել է երրորդ աշխարհամարտը սկսելու պայմանըԴրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. փաստաբանԻնչ կանի Զելենսկին Թրամփի հետ վիճաբանությունից հետո. TNIԽոնարհվում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. Սերժ ՍարգսյանՊապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին«ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼ Է ՈՍՈԽԻ ԴԵՄ, ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԱԵՎ ՀԱԴՐՈՒԹԻ ԾԱՆՐ ՄԱՐՏԵՐԻՆ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՈՒՍԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆՓաշինյանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտՍգում ենք հայ ժողովրդի հետ. ՌԴ դեսպանատունԻնձագին` «Միլանից» կրած խոշոր հաշվով պարտության մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ 110 տարի անց էլ թուրքն իր ձեռագիրը չի փոխել, մենք պահանջատեր ենք. Գոռ ՎարդանյանՌուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել. ՇոյգուԴրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. փաստաբանՂրիմում օդային տագնապ է հայտարարվելՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերը մեզ համար խնդրային իրավիճակ է. ՔԿԾ ղեկավարԹրամփն ասել է, թե երբ է հանդիպելու ՊուտինինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին«ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՒՄ ԷԼ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԵՄ ՆՎԱՃԵԼ». ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ «Թող ամենակարող Տերը ների մեզ». Արամ Սարգսյանին դուր չի եկել, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներըԵրևանում բնակվող օտարերկրացին կոկաին է տեղադրել մայրաքաղաքի տարբեր վայրերումԻրական իշխանությունը ես ու պարոն Ասլանյանն ենք, մնացած մեր գործընկերները շեղվել են. Հովիկ ԱղազարյանՀանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դեմքին կապտուկ են նկատել (լուսանկար)Ջուր չի լինիՀռոմի պապի համար սուգը կտևի 9 օրՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում է2023 թ-ին ԼՂ-ից հայ բնակչության զանգվածային արտագաղթը 1915թ-ի ողբերգության շարունակությունն է՝ ոմանց կասկածելի հիմնավորումներով և դավաճանությամբ քողարկված․ ԶատուլինՏեղումնաբեր ցիկլոնը դեռ Հայաստանում է․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top