«ԱՆՁԱՄԲ ԿԱՏԱՐԵԼ Է ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԳՆԴԻ ԿՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԿԱՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Հասարակություն
Այսօր, փետրվարի 10-ը, Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմում անմահացած հերոս ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 23-տարեկան։
Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Անմահ հերոսի ծննդավայր, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հայրենյաց գյուղի հերոսների պանթեոն այցելեցին, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին Հայրենյաց գյուղի վարչական ղեկավար Գևորգ Մարտիրոսյանը, հարազատներ, համագյուղացիներ։
Հերոսի հայրը ԿԱՐԱՊԵՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ, Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում խորը ցավը սրտում նշեց.
- Որդիս ծնվել է 2002 թվականին, Հայրենյաց գյուղում ։Սովորել ու բարձր առաջադիմությամբ ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել Գյումրու թիվ 3 Արհեստագործական ուսումնարան, ոսկերչական բաժինը։ Ծառայում էր Դիլիջանում։ Արցախյան 44֊օրյա ահաբեկչական պատերազմի ժամանակ ընդգրկված է եղել Արցախյան Հարավային հատվածի պաշտպանությունում, մասնավորապես դիվիզիոնի կառավարման դասակի կազմով, զբաղեցրել է դիվիզիոնի հրամանատարական դիտակետը, կատարել են դիտարկում, վարել հրետանային հետախուզությունը, սպասարկել ու կրակաճշտում կատարել հրետանու կրակը։ Ինձ ասում էր, որ ընկերներս այնտեղ առաջնագծում են, չեմ կարող թողնել նրանց մենակ, պիտի գնամ նրանց մոտ, որ պաշտպանեմ հայրենիքս»։ Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերել է սառնասրտություն և մասնագիտական բարձր վարպետություն, հաջողությամբ իրականացրել է դիտակետի անձնակազմի տեղափոխումը վարման շրջաններ, անձամբ կատարել հրետանային հետախուզություն և ունեցել մասնակցություն գնդի կրակի կառավարմանը։ Ցավոք, հոկտեմբերի 13֊ին, ժամը 15։00֊ի սահմաններում թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից Կարենը, լինելով ընդամենը 2 ամսվա զինծառայող ընկել է հերոսի մահով, բռնելով հավերժի ճամփան։ Հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ։ ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ.... ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ




