Թրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNN Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղմացրել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշումը. Times Եվրահանձնաժողովը սև ցուցակում է ներառել Huawei-ի հետ առնչվող կազմակերպություններին․ Politico Անցյալում «Ջահերով երթ»-ին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն, այսօր՝ «պաշտոնական» Երևանը. Քրիստինե Վարդանյան Արթուր Վանեցյանը պատրաստվում է 2026թ-ի ընտրություններին (տեսանյութ) Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համար Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել Ես չգիտեմ՝ ով ինչ է անում, միայնակ եմ, տնից շատ քիչ եմ դուրս գալիս․ Մանսուրյանը՝ քննադատությունների մասին Տեսել եմ՝ ինչպես են գերեվարում Արցախի մյուս նախագահներին. հետագայում մանրամասն կանդրադառնանք, թաքցնելու բան չունենք. Սամվել Շահրամանյան Հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը․ Մակրոնի հայերեն գրառումը

«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս7)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=am, https://iravunk.com/?p=304657&l=am, https://iravunk.com/?p=304776&l=am, https://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=am, https://iravunk.com/?p=304956&l=am)

ՌՈՒՍՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱԿՏԻՎԱՆԱԼ

Այն, որ 1999թ.-ի հոկտեմբերին Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը հասել էր իր գագաթնակետին, գործնականում կասկած չի հարուցում: Դեռ խուսափենք ասել, որ այդ փուլում բանակցություններում հիմնական շեշտադրումը «Մեղրիի տարբերակի» վրա էր, թեեւ մի շարք հանգամանքներ, փաստեր ուղղակիորեն խոսում են այդ մասին: Առայժմ, մինչ ավելի հանգամանորեն այդ թեմային անդրադառնալը, խուսափենք նաեւ, ինչպես այդ փուլում բանակցային գործընթացը, այնպես էլ` «Մեղրիի տարբերակը» «Հոկտեմբերի 27»-ի հետ այս կամ այն կերպ կապելը: Այսինքն, մինչեւ այս ամենին հասնելը, մի փոքր առաջ գնանք` շարադրելով այն «չոր» փաստերը, որոնք տեղի ունեցան «Հոկտեմբերի 27»-ից եւ 1999թ. նոյեմբերի 18-19-ին տեղի ունեցած պատմական ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովից հետո:

Գլոբալ փաստերից մեկը Ռուսաստանում տեղի ունեցած իշխանության փոփոխությունն էր: ԵԱՀԿ գագաթաժողովից ՌԴ նախագահ Բորիս Ելցինը հեռացավ՝ իր սուպերդեմոկրատական համոզմունքները Ստամբուլում թողած: «Գնում եմ Չեչնիայի խնդրով զբաղվելու...»: Թերեւս Ելցինի այս պատմական հայտարարության արդյունքում էր, որ շատ չանցած ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնեց Վլադիմիր Պուտինը, ով անմիջապես էլ գերակտիվ գործողություններ սկսեց ինչպես Չեչնիայում, այնպես էլ էականորեն բարձրացրեց հարավկովկասյան գործընթացներում ՌԴ-ի մասնակցության մակարդակը:

Նախ, դեռ միայն նախագահի պաշտոնակատարի պարտականությունները կատարող Վ. Պուտինը 2000թ.-ի հունվարի վերջերին, Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում եռակողմ ձեւաչափով հանդիպում ունեցավ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հետ, եւ դրա արդյունքում պաշտոնապես հայտարարվեց, որ Ռուսաստանը նպատակ ունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում ավելի ակտիվ քաղաքականություն վարել: Իսկ դա գործնականում նշանակում էր, որ Վ. Պուտինը սկսում էր վիճարկել ղարաբաղյան բանակցություններում ԱՄՆ-ի՝ մինչ այդ ունեցած բացահայտ «մենաշնորհային» կարգավիճակը:

Դրա հետ մեկտեղ, Մոսկվայում 3+1 ձեւաչափով տեղի ունեցավ հարավկովկասյան երեք հանրապետությունների եւ ՌԴ-ի ղեկավարների հանդիպում, որի ավարտին հնչած համատեղ հայտարարությունն առնվազն անընդունելի էր Հայաստանի համար: Այսպես. խոսվում էր կողմերի միջեւ հարաբերությունները միջազգային իրավունքի նորմերի հիման վրա կառուցելու մասին, եւ այդ թվում՝ նախապատվելի էր համարվում պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը: Ի դեպ, տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության գաղափարը ներառված էր նաեւ ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում, որը ստորագրել էր նաեւ Հայաստանը...

Հաջորդ փաստը. մոսկովյան հիշատակված հանդիպումից, գրեթե, անմիջապես հետո` հունվարի 29-ին, Դավոսում տեղի ունեցավ եւս մեկ եռակողմ հանդիպում, սակայն այս անգամ Վ. Պուտինի փոխարեն Քոչարյանի եւ Ալիեւի հետ հանդիպողը ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթն էր: Նույն Օլբրայթը, որի վաշինգտոնյան աշխատասենյակում էլ, հիշեցնենք, որ որպես նախագահներ առաջին անգամ հանդիպել էին Քոչարյանն ու Ալիեւը: Եվ ահա, դավոսյան հանդիպումից հետո տիկին Օլբրայթը հայտարարեց, թե. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները իրենց անկեղծ երկխոսությունների ընթացքում դուրս են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների շրջանակներից եւ ձգտում են գտնել ղարաբաղյան հակամարտության ավելի նորարարական եւ համարձակ լուծումներ»:

Ուշագրավ իրավիճակ է ստացվում. այդ հայտարարությունից դեռ ընդամենը մեկ շաբաթ առաջ խոսվում էր բանակցություններում ռուսական դերակատարության ակտիվացման մասին, որը, հասկանալի է, ենթադրում էր բավականին ժամանակ: Եվ ահա, գրեթե անմիջապես էլ պաշտոնապես, այն էլ` պետքարտուղարի մակարդակով ակնարկվում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն իրականում բանակցային գործընթացից շատ առաջ են անցել եւ, պարզ է, ԱՄՆ-ի հովանավորությամբ՝ գրեթե հասել են համաձայնություն ձեռք բերելու շեմին: Իսկ դա պարզ ակնարկ է, թե Ռուսաստանի ակտիվացման անհրաժեշտությունը պարզապես չի էլ զգացվում, ավելի կոնկրետ` ռուսներին, պարզապես, ոչ այնքան քաղաքավարի ձեւով հեռու են քշում բանակցություններից:

Բայց ի՞նչ «համարձակ լուծումների» մասին է խոսքը, երբ այդ ժամանակաշրջանի գրեթե բոլոր հայտարարություններում կան ակնարկներ ու բացահայտ խոսքեր՝ տարածքների փոխանակման գաղափարի, այսինքն` «Մեղրու տարբերակի» մասին: Սակայն տվյալ դեպքում փաստն այն է, որ Օլբրայթի հայտարարությունը, ըստ էության, արվում է նաեւ Քոչարյանի եւ Ալիեւի անունից: Ավելին. երբ մոսկովյան հանդիպումից հազիվ մեկ շաբաթ անց երկու նախագահները՝ ամերիկյան հովանու ներքո, կրկին հանդիպման են գնում, ապա դա բացահայտ ակնարկ է, որ վերջիններս ավելի, այսպես ասենք, նախընտրելի են համարում կոնկրետ լուծումներից խոսել ԱՄՆ պետքարտուղարի եւ ոչ թե ՌԴ նախագահի ներկայությամբ, ինչը եւս ռուսներին բանակցային գործընթացից հեռու հրավիրելու ժեստի է նմանվում: Էլ չասած, որ Դավոսից շատ չանցած՝ նախագահ Բիլ Քլինթոնի հետ հանդիպումից հետո, Հեյդար Ալիեւը հայտարարեց, թե դավոսյան քննարկումները «կդառնան լրացուցիչ խթան հակամարտության վերջնական լուծման համար»:

ԱՐԳԵԼԱԿՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

Հասկանալի է. այդ ամենը նշանակում է նաեւ ինչ-որ չափով թշնամանք ռուսների հետ, եւ արդեն առաջ է գալիս այն հարցը, թե, մասնավորապես, Քոչարյանն ինչո՞ւ պետք է գնար դրան: Ամենատրամաբանական բացատրությունն այն է, որ պարզապես տիկին Օլբրայթի հիշատակած եւ նրա հովանու ներքո զարգացող «համարձակ լուծումները» ՌԴ-ի համար աշխարհաքաղաքական առումով անընդունելի տարբերակ էր: Այսինքն պտտվում եւ էլի գալիս-հասնում ենք «Մեղրիի տարբերակին»: Եվ, թերեւս, պատահական չէր, որ այդ իրավիճակում ողջ 2000թ.-ի ընթացքում սկսեցին նկատվել Ռուսաստանի կողմից Հայաստանին հասցեագրված մի շարք կոշտ քայլեր: Դրանցից առաջինը՝ փետրվարի 1-ից Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումն էր:

«Ինչքանո՞վ էին պարբերաբար հնչող նման սպառնալիքներն իրենց դերն ունենում». հարցի շուրջ մոտավոր կարծիք է տալիս այդ օրերին Ադրբեջանի նախագահի՝ արդեն նախկին դարձած, երկարամյա խորհրդական Վաֆա Գուլուզադեի Վաշինգտոնում արած այն հայտարարությունը, թե. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված Հայաստանի ձեռնարկումները ի չիք են դարձվում Ռուսաստանի կողմից...»: Ավելին, նա միաժամանակ պնդում է, թե Մոսկվան տարածաշրջանային էթնիկական կոնֆլիկտների հրահրողը եւ, որ այդ համատեքստում մեծ է «Ադրբեջանում եւ Վրաստանում նոր բախումների, սպանությունների եւ նույնիսկ հեղաշրջման իրականացման հավանականությունը»:

Պարզ է, որ ադրբեջանցի այս փորձառու քաղաքական գործչի խոսքում նկատվում է նաեւ հենց ԱՄՆ-ում Ռուսաստանին հնարավորինս սեւացնելու ձգտում: Սակայն, դրանից ընդհանուր տրամաբանությունը չի փոխվում: Այն է` 2000թ.-ին Հարավային Կովկասում, ԱՄՆ-ի հովանու ներքո ակտիվորեն շարունակվում էին տարածաշրջանը հակառուսական մոդելով վերակազմավորելու գործընթացը, որը հնարավոր բոլոր միջոցներով փորձում էր թույլ չտալ նոր-նոր իշխանության եկած Վ. Պուտինի վարչակազմը: Իմաստն էլ հասկանալի է. բուռն տեմպերով շարունակվում էր չեչենական պատերազմը, որտեղ Արեւմուտքն այդ օրերին փորձում էր առավելագույնս նվազեցնել պաշտոնական Մոսկվայի ակտիվ գործողությունները: Եթե դրան զուգահեռ էլ հաջողվեր Հարավային Կովկասն ամբողջությամբ տեղափոխել ամերիկյան ազդեցության գոտի, տարածաշրջանից դուրս բերել ռուսական ռազմական վերջին հենակետերը, ապա դժվար էր ասել, թե ինչ ուղղությամբ կընթանար Ռուսաստանի պատմությունը: Իսկ դրա համար պետք էր մեկ «չնչին» բան. շուտափույթ լուծում տալ ղարաբաղյան հակամարտությանը, որից հետո արդեն, ասենք, Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայության փաստը արդեն մեծ հարցեր կառաջացներ նույնիսկ մեր երկրում...

Սակայն այս իրավիճակի հաջորդ էական փաստն այն էր, որ եթե Ղարաբաղի հարցով «Հոկտեմբերի 27»-ից հետո Ռ. Քոչարյանը շարունակում էր ակտիվ բանակցությունները, եւ ընդհուպ մինչեւ «համարձակ լուծումների» հնարավորություն էր առաջանում, սակայն միեւնույն ժամանակ էլ, կար մի° կողմից ռուսական պարբերական ճնշումները, մյուս կողմից էլ` հենց Հայաստանի ներսում այդ պահին Քոչարյանը դեռ չուներ բացարձակ իշխանություն: Դեռ բավականին ուժեղ էր, այսպես ասենք, Վազգեն Սարգսյանի թիմը: Պաշտպանության նախարարությունը գլխավորում էր խորհրդային բանակից եկած Վաղարշակ Հարությունյանը, ում որոշակի գործողությունները «Հոկտեմբերի 27»-ին հաջորդող օրերին, թերեւս, բավականին մեծ աշխարհաքաղաքական պլաններ ձախողեցին: Եվ, վերջապես, բուն ղարաբաղյան զինվորականության շրջանակներում էլ դեռ բացարձակ էր Սամվել Բաբայանի իշխանությունը: Եվ այս երեք գործոններն էլ կտրուկ դեմ էին հակամարտության կարգավորման այնպիսի մեխանիզմի, ինչպիսին է «Մեղրիի տարբերակը»: Ու, թերեւս, հիմնականում հենց այս գործոնների ազդեցությամբ էլ տիկին Օլբրայթի ասած «համարձակ լուծումները» այդպես էլ հնարավոր չեղավ իրականացնել «Հոկտեմբերի 27»-ի շոկային ֆոնին: Եվ միայն արդեն 2000թ.-ի երկրորդ կեսերին էր, որ սկսեց նկատվել թվարկված իրողությունների էական փոփոխություններ:

(Շարունակելի)






Թրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNNՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղմացրել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշումը. TimesԵվրահանձնաժողովը սև ցուցակում է ներառել Huawei-ի հետ առնչվող կազմակերպություններին․ PoliticoԱնցյալում «Ջահերով երթ»-ին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն, այսօր՝ «պաշտոնական» Երևանը. Քրիստինե ՎարդանյանԱրթուր Վանեցյանը պատրաստվում է 2026թ-ի ընտրություններին (տեսանյութ)Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համարԷրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղելՌԴ-ում եղբայրական հայերի վիշտը ընդունել են որպես սեփական ցավ. ԶախարովաԵս չգիտեմ՝ ով ինչ է անում, միայնակ եմ, տնից շատ քիչ եմ դուրս գալիս․ Մանսուրյանը՝ քննադատությունների մասինՏեսել եմ՝ ինչպես են գերեվարում Արցախի մյուս նախագահներին. հետագայում մանրամասն կանդրադառնանք, թաքցնելու բան չունենք. Սամվել ՇահրամանյանԹող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը. Լիբանանի նախագահը ուղերձ է հղելՀիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը․ Մակրոնի հայերեն գրառումըԱշխարհը պետք է ընդունի, որ Հայաստանն այլևս որբի գլուխ չի,որ ով ուզի, խուզի. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՈղբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը шյրել են, և ծնողը չի կարող վերցնելՄենք հիշում եւ պահանջում ենք, մենք միասնական ենք. Մխիթարյանը` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արելՇոյգուն նշել է երրորդ աշխարհամարտը սկսելու պայմանըԴրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. փաստաբանԻնչ կանի Զելենսկին Թրամփի հետ վիճաբանությունից հետո. TNIԽոնարհվում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. Սերժ ՍարգսյանՊապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին«ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼ Է ՈՍՈԽԻ ԴԵՄ, ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԱԵՎ ՀԱԴՐՈՒԹԻ ԾԱՆՐ ՄԱՐՏԵՐԻՆ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՈՒՍԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆՓաշինյանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտՍգում ենք հայ ժողովրդի հետ. ՌԴ դեսպանատունԻնձագին` «Միլանից» կրած խոշոր հաշվով պարտության մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ 110 տարի անց էլ թուրքն իր ձեռագիրը չի փոխել, մենք պահանջատեր ենք. Գոռ ՎարդանյանՌուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել. ՇոյգուԴրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. փաստաբանՂրիմում օդային տագնապ է հայտարարվելՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերը մեզ համար խնդրային իրավիճակ է. ՔԿԾ ղեկավարԹրամփն ասել է, թե երբ է հանդիպելու ՊուտինինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին«ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՒՄ ԷԼ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԵՄ ՆՎԱՃԵԼ». ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ «Թող ամենակարող Տերը ների մեզ». Արամ Սարգսյանին դուր չի եկել, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներըԵրևանում բնակվող օտարերկրացին կոկաին է տեղադրել մայրաքաղաքի տարբեր վայրերումԻրական իշխանությունը ես ու պարոն Ասլանյանն ենք, մնացած մեր գործընկերները շեղվել են. Հովիկ ԱղազարյանՀանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դեմքին կապտուկ են նկատել (լուսանկար)Ջուր չի լինիՀռոմի պապի համար սուգը կտևի 9 օրՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում է2023 թ-ին ԼՂ-ից հայ բնակչության զանգվածային արտագաղթը 1915թ-ի ողբերգության շարունակությունն է՝ ոմանց կասկածելի հիմնավորումներով և դավաճանությամբ քողարկված․ ԶատուլինՏեղումնաբեր ցիկլոնը դեռ Հայաստանում է․ ինչ է կանխատեսում Գագիկ ՍուրենյանըՂրիմը Զելենսկու համար ամենահեշտ զիջումը պետք է լինի. Դեյվիդ ՍաքսՆիկոլ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումըՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելուIQ միջազգային թեստի արդյունքներով Հայաստանը բարձրացել է 8-րդ տեղԱյսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է«Հրապարակ». Ինչո՞ւ են Վահագն Գևորգյանին ազատել կալանքիցՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում. ռուսները զանգվածային հրթիռային հարձակում են իրականացրել (Տեսանյութ)Թրամփ. Մենք գործարք ունենք Ռուսաստանի, իսկ Զելենսկու հետ դժվար է. «նախագահի համբերության բաժակը լցվել է»Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top