15 միլիոն ռուբլի և փակված պատուհաններ. Վալերի Լեոնտևի համերգային պայմանները Ռուսաստանում Եկամուտների հայտարարագրման օրենքը ստեղծվել է ՀՀ քաղաքացիներին վերահսկելու, նրանց բանկային գաղտնիքին տիրանալու և հավելյալ հարկային բեռ սահմանելու համար․ Նաիրի Սարգսյան ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա Վանգայի կանխատեսումները 2025 թվականի համար կենդանակերպի բոլոր նշանների համար Կանայք առևանգվում և վաճառվում են որպես աղախիններ․ 1915 -ից դասեր չեն քաղում. Հայտնի լրագրողի զրույցը Ստամբուլահայ խմբագրի հետ Նման սկանդալին առնվազն պետք է հաջորդեր վարչական շրջանի ղեկավարի հրաժարականը. ԶԱՐՄԱՆՔ Ինչպես կարող է կնոջ ծեծի մեջ կասկածվող տղամարդն այսքան սառնասիրտ լինի Հայաստանը կարող է զրկվել ԵԱՏՄ-ի արտոնություններից․ ՌԴ ԱԳՆ Մի փորձեք մեզ վերագրել դավաճանի եւ ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը. Հայկ Մամիջանյան Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ երկկողմ բանակցություններ վարել․ Կրեմլ

Նիկոլի եւ իր ոհմակի արեւմտյան խաղերը հայերիս եւ Հայաստանի համար կլինեն ճակատագրական, եթե չկասեցվեն

Հրապարակախոսություն

2024թ. ամռանը տեղի ունեցավ հայ-ամերիկյան երկխոսության նիստը։ Դրա արդյունքներով երկու երկրների կառավարությունները համատեղ հայտարարություն են տարածել երկկողմ երկխոսությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու ծրագրերի մասին։ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական գործընկերության կնքման մասին որոշումն ընդունվել է դեռ 2024թ. հունիսին՝ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ' Բրայենի մասնակցությամբ նիստի արդյունքում։

Ո՞ՒՐ Է ՀԻՄԱ ԲԼԻՆՔԵՆԸ… Ո՞ՒՐ Է ԲԱՅԴԵՆԸ ՀԻՄԱ…

Նիկոլն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մակարդակը ռազմավարական գործընկերության հասցնելու պատրաստակամության մասին առաջին անգամ հայտարարել է 2024-ի հուլիսի սկզբին՝ ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ նախագահ Ջո Բայդենին ուղղված շնորհավորական ուղերձում։ Նոյեմբերին Նիկոլի եւ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել: Զրույցի առանցքային թեման երկու երկրների հարաբերությունների զարգացումն է եղել:

Հունվարի 14-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը (նույն ինքը՝ «գործակալ Օմեգան») եւ խորքային պետության քաղաքականությունն իրականացնող ԱՄՆ-ի պետքարտուղար (այժմ արդեն նախկին) Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում, ինչպես արդեն հայտնի է, ստորագրել են երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, այսպես կոչված, կանոնադրություն, որը տեղական եւ արտերկրի մի շարք ԶԼՄ- ներում ներկայացվեց իբրեւ համաձայնագիր, պայմանագիր ու նույնիսկ խարտիա:

ԱՄՆ-ի հետ կանոնադրության ստորագրումից առաջ Հայաստանի ԱԳՆ-ում պարզաբանել են, որ նոր փաստաթղթի շրջանակներում համագործակցության սկզբունքները կկառուցվեն Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի փոխգործակցության օրինակով: Դա նշանակում է, որ Երեւանը պարտավորվում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի «ժողովրդավարական» սկզբունքներին։

Բացի կանոնադրությունից, ԱՄՆ-ի պետքարտուղարը եւ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողը ստորագրել են ռազմավարական գործընկերության համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին փաստաթուղթ: Արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում եւ հեռարձակվել է Պետդեպարտամենտի կողմից։ Բայց ո՞ւր է հիմա Բլինքենը… Ո՞ւր է Բայդենը հիմա…

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ…

Եթե համարենք, թե նախկինների որոշումները վերանայող, նրանց ստորագրած բազմաթիվ պայմանագրեր, փաստաթղթեր չեղյալ համարած եւ այդ քաղաքականությունը շարունակող Թրամփը Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունն առաջիկայում ամբողջությամբ կամ մասամբ չեղյալ չի համարի, ռազմավարական գործընկերության համատեղ հանձնաժողովը չի լուծարի, միեւնույնն է, ինչպես արդեն հիմնավորել ենք ու դեռ կհիմնավորենք, դրանք մեզ որեւէ լուրջ, էական օգուտ չեն տալու, մինչդեռ Ռուսաստանի հետ անվտանգային, տնտեսական ու քաղաքական առումներով մեր հույժ կարեւոր հարաբերությունները փչացնելու քաղաքական ներուժ ունեն, այդ առումով առնվազն ռիսկային են:

Կանոնադրության ստորագրման արդեն հաջորդ օրը Հայաստանում Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա են հանձնել «ռուսական ԶԼՄ-ների ոչ պատշաճ ձեւակերպումների» պատճառով։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունվարի 15-ին կանչվել է Հայաստանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել ԶԼՄ-ներում «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված նարատիվների» հայտնվելու կապակցությամբ։ Հայաստանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ ԵՄ-ին անդամակցության գործընթացին աջակցելու երկրի կառավարության որոշման վերաբերյալ ռեպորտաժից, որը հունվարի 12-ին հրապարակվել է Դմիտրի Կիսելյովի ամփոփիչ ծրագրում «Ռոսիա-1» հեռուստաալիքով:

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը վերջերս «Газеты.Ru»-ի հետ զրույցում նկատի ունենալով Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված հիշյալ կանոնադրությունը` ընդգծել է, որ «Հայաստանը Հարավային Կովկասում միակ երկիրը չէ, որին առաջարկվել է նման փաստաթուղթ ստորագրել»:

«Ավելի վաղ նույնպիսի համաձայնագիր էր գործում ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ`, մինչեւ Վաշինգտոնը չեղյալ հայտարարեց դրա գործողությունը վրացական իշխանություններից դժգոհության պատճառով»,- ասել է խորհրդարանականը:

Զատուլինը հիշեցրել է, որ նման իրավիճակ արդեն տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Հայաստանի երկկողմ հարաբերություններում` Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ փլուզվեցին Օսմանյան եւ Ռուսական կայսրությունները: Տեղի հայկական իշխանությունները շատ էին ցանկանում անկախություն ձեռք բերել եւ դրա համար հովանավորչության համար դիմում էին Անտանտի երկրներին եւ ԱՄՆ-ին։ Սակայն այն ժամանակ նույնպես ոչ մի օգնություն չեղավ։

Թե դրանից հետո Թուրքիան եւ Ադրբեջանն ինչպես վարվեցին հայերիս եւ Հայաստանի հետ, հայտնի է բոլոր նրանց, ովքեր զուրկ չեն պատմական հիշողությունից կամ գոնե մի քիչ գիտեն ոչ վաղ անցյալի պատմությունը:

ԱՄՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄՆ ԷԼ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է

Կանոնադրության «պաշտպանական, անվտանգային» բաղադրիչի մասով ԱՄՆ-ը մեզ F-16 կործանիչներ, իհարկե, չի տալու եւ ոչ էլ դրանք տալու խոստումն է տվել տվյալ կամ որեւէ այլ փաստաթղթով: Ոչ էլ՝ չասենք մի քանի հարյուր միլիարդ դոլարի, ինչպես Ուկրաինային, այլ գոնե մի քանի հարյուր միլիոն դոլարի ռազմական օգնություն է խոստացել մեզ՝ ադրբեջանա- թուրքական տանդեմից բխող ակնհայտ վտանգներին դիմակայելու համար… Այսինքն՝ կանոնադրության «պաշտպանական, անվտանգային» բաղադրիչի մասով մենք դրական որեւէ լուրջ ակնկալություն չենք կարող ունենալ, չունենք:

Կանոնադրության ստորագրումից հետո ստեղծվելու է ԱՄՆ-ի եւ Հայաստանի ռազմավարական գործընկերության հանձնաժողով:

«Մենք ստեղծում ենք ԱՄՆ- ի եւ Հայաստանի ռազմավարական գործընկերության հանձնաժողով,- ասել է Էնթոնի Բլինքենը փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո, - Այն մեզ հիմք է տալիս ընդլայնելու մեր երկկողմ համագործակցությունը մի շարք առանցքային ոլորտներում՝ տնտեսական հարցեր, անվտանգություն եւ պաշտպանություն, ժողովրդավարություն, արդարադատություն, ներառականություն, մարդկանց միջեւ շփումներ» (մեջբերումը՝ «Արմենպրես»- ի):

Արարատ Միրզոյանն էլ ասել է, որ Երեւանն ու Վաշինգտոնը հասել են գործընկերության այնպիսի մակարդակի, որը վճռորոշ նշանակություն ունի բարդ միջազգային հարաբերությունների համատեքստում (սա կարելի է այսպես հասկանալ՝ Հայաստանը Ռուսաստանից, ՌԴ ազդեցությունից պոկելու Նիկոլի եւ իր ոհմակի ջանքերի համատեքստում):

Բլինքենի ասած անվտանգության, պաշտպանության ոլորտում համագործակցությանն արդեն անդրադարձանք, այն մեզ որեւէ էական օգուտ չի տալու: Ամերիկյան, նիկոլական «ժողովրդավարություն», «արդարադատություն» ասվածները մեզ շատ լավ ծանոթ են, դրանք իրականում հակաժողովրդավարությունն են եւ արդարադատության լլկումը, բռնաբարումը:

Ինչ վերաբերում է ներառականությանը, որը հաճախ հիշատակվում է հավասարության ու բազմազանության ապահովման քաղաքականության հետ միասին ու հիմնականում նպատակ ունի հանդուրժողականության քարոզներով եւ Օվերտոնի պատուհանի գործադրմամբ ապահովել ԼԳԲՏ անձանց իրավունքները եւ հասարակության այս շեղված, այլասերված հատվածին, իբրեւ տարբեր փորձառություն ունեցողների, հասարակության չայլասերված հատվածի հետ միավորելը, նրանում ներառելը, դրանով որքան հնարավոր է, ուրիշներին էլ փչացնելը, ապա Թրամփը եւ նրա վարչակազմից ոմանք, մասնավորապես, ԱՄՆ-ի Պետական կառավարման արդյունավետության նորաստեղծ դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը, ի պատիվ իրենց, վճռականորեն մերժում են նախկինների՝ Բայդենի եւ այլոց ներառականության, ինչպես նաեւ երկու սեռից բացի, այլ սեռերի ճանաչման քաղաքականությունը: Այնպես որ, պայմանավորվածությունների կամ մտադրությունների այս մասն արդեն իսկ կարելի է համարել ավազի կամ ջրի վրա գրված: ԱՄՆ-ից այս նպատակով ոչ մի ֆինանսավորում չի լինելու:

Մարդկանց միջեւ շփումները խթանելու, ավելի ակտիվ, հաճախակի դարձնելու, դրանում հնարավորինս շատերին ընդգրկելու առումով ԱՄՆ-Հայաստան երկկողմ համագործակցության ընդլայնումն էլ հարցականի տակ է, եթե նկատի ունենանք, որ Թրամփը եւ Իլոն Մասկը կարող են վերջնականապես փակել Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), դադարեցնել կամ կրճատել ամերիկյան օգնության տրամադրումն այլ երկրներին, դրանցում բազմաթիվ ծրագրերի ամերիկյան ֆինանսավորումը:

ՀՆԱՐԱՎՈՐ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ

Տակն ի՞նչ մնաց… Մնացին տնտեսական հարցերը: Ինչպես արդեն նշել ենք «Իրավունք»-ի նախորդ համարներում, կանոնադրությունում նշված համագործակցության ձեւաչափը ենթադրում է նաեւ Վաշինգտոնի օգնությունը Հայաստանի տնտեսական ոլորտի զարգացման համար, սակայն դա չի նշանակում այստեղ արդյունաբերական ձեռնարկությունների հիմնում, աշխատատեղերի ստեղծում, այդ նպատակով ներդրումների կատարում, Հայաստանին արտադրական առաջավոր տեխնոլոգիաների տրամադրում:

Տնտեսական ոլորտի զարգացման համար օգնությունը շատ լայն, ընդհանրական հասկացություն է, որպես այդպիսին, շատ բան կարելի է ներկայացնել, նաեւ այնպիսիք, որոնք որեւէ էական կամ նույնիսկ շոշափելի օգնություն չեն լինի Հայաստանի համար:

Այնուհանդերձ, կա մի ոլորտ՝ էներգետիկան, որում հայ-ամերիկյան հնարավոր համագործակցության վտանգներին պետք է հատուկ ուշադրություն դարձնել:

Շարունակելի

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ






15 միլիոն ռուբլի և փակված պատուհաններ. Վալերի Լեոնտևի համերգային պայմանները ՌուսաստանումԵկամուտների հայտարարագրման օրենքը ստեղծվել է ՀՀ քաղաքացիներին վերահսկելու, նրանց բանկային գաղտնիքին տիրանալու և հավելյալ հարկային բեռ սահմանելու համար․ Նաիրի ՍարգսյանԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կայցելի ՄոսկվաՎանգայի կանխատեսումները 2025 թվականի համար կենդանակերպի բոլոր նշանների համարԿանայք առևանգվում և վաճառվում են որպես աղախիններ․ 1915 -ից դասեր չեն քաղում. Հայտնի լրագրողի զրույցը Ստամբուլահայ խմբագրի հետՆման սկանդալին առնվազն պետք է հաջորդեր վարչական շրջանի ղեկավարի հրաժարականը. ԶԱՐՄԱՆՔԻնչպես կարող է կնոջ ծեծի մեջ կասկածվող տղամարդն այսքան սառնասիրտ լինիՀայաստանը կարող է զրկվել ԵԱՏՄ-ի արտոնություններից․ ՌԴ ԱԳՆՄի փորձեք մեզ վերագրել դավաճանի եւ ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը. Հայկ ՄամիջանյանՊուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ երկկողմ բանակցություններ վարել․ ԿրեմլՍուրճ. Արաբիկա, թե՞ Ռոբուստա44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է Գռզո, вышел из себя, будет через полчасаԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կստանա պատասխան, որը թշնամիներին կստիպի զղջալ. ԻՀՊԿԱլիևը պաշտոնական այցով Չինաստանում էԱյդ նախագիծը որ բերեն, իրենք են դատվելու առաջին հերթին․ Ալեքսանյանն ընդդիմությանը մեղադրեց Ցեղասպանության ուրացման մեջՀայտնի է թե երբ խաղադաշտ կվերադառնա Մբապեն«Ռեալը»` 2024 թվականի լավագույն սպորտային թիմԱրսենը մեր աստղն է լինելու. «Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Իրակшնում որ պատգшմավորի կինն է Լևոն Մկրտչյանի քпւյրըԱշխատանքից ազատվել է Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը Աշակերտները նկարել են, թե ինչպես է ուսուցիչը դասի ժամանակ ծեծում 8-րդ դասարանցունՔՊ-ն դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին․ ԿոնջորյանԱրևմուտքում խոսել են Մակրոնի և Գերմանիայի ապագա կանցլերի «մեղրամսի» մասինՌադայում հայտարարել են՝ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի էԳլուխները պատին կտան, թե կանցկացնեն էդ նախագիծը ու կտուգանեն ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYPԱԺ-ն ընդունեց հայտարարագրման ժամկետի երկարաձգման նախագիծըԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանցիսկոս Պապի վախճանման կապակցությամբԲացատրենք՝ ինչ է տեղի ունենում իրականում. Արմեն ԱշոտյանՈւՂԻՂ․ Նորից լարվել է իրավիճակը Երևանի քաղաքապետարանումՊայքար հանուն գոյության. Վանաձորում մայիսի 9-ին պրեմիերա է սպասվումԹրամփը պատասխանել է հարցին՝ հնարավոր է արդյոք Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմումԻ վիճակի չենք 3 տեղ վճարելու, մե´ղկ ա ժողովուրդը. բողոքի ակցիայի մասնակից (տեսանյութ)ՍԱՏՄ պետը պաշտոնա՞նկ կարվի․ News.amՇրջանառության մեջ ենք դրել Հայոց ցեղասպանության ուրացման հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ. Արծվիկ ՄինասյանԵՄ առաքելությունը նկատել է Խոզնավարում կրակոցների հետևանքներըՁենդ կտրի՛, անբարարոյական, տգետ․ լեզվակռիվ՝ Զարուհի Փոստանջյանի և ՔՊ-ականների միջև (տեսանյութ)Օրվա խորհուրդ. ապրիլի 22Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը. Վարուժան ԳեղամյանԱդրբեջանը Վարշավայում կազմակերպել է հայկական մշակութային ժառանգության և ՀՀ տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդեսԵրևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովըՈւՂԻՂ. ԱԺ հերթական նիստըՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ի «Կամազներին» և երթուղային տրանսպորտին ցուցարարները թույլ տվեցին անցնել փակ փողոցով.ArmLur.amԺիրինովսկու արտասահմանյան անձնագիրը հանվել է աճուրդիՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ. Էջմիածնում հայտնի «Բարդիներ» ռեստորանի ու սուպերմարկետների սեփականատիրոջ «Lexus»-ը տեղափոխվեց հատուկ տարածքՀռոմի պապի հուղարկավորությունը կանցկացվի պարզեցված կարգովՆիկոլը վազում է ընտրությունների, դեռ չգիտենք՝ հերթակա՞ն են, թե արտահե՞րթ. Արմեն ՀովասափյանՀայտնի է, թե ով կլինի նոր ՊապըԲարեհաջող օր է․ Աստղագուշակ՝ ապրիլի 22-ի համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top