Պուտին-Թրամփ հեռախոսազրույցներ եղե՞լ են, թե` ոչ
Միջազգային
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հրաժարվել է հաստատել Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի ենթադրյալ հեռախոսազրույցի մասին լուրերը։
«Ես չեմ պատրաստվում առաջ անցնել նախագահից, իհարկե, այս պահին շատ զգայուն խոսակցություններ են ընթանում»,- ասել է Ուոլցը NBC-ին:
Լրագրողի ուղիղ այն հարցին, թե երկու առաջնորդների զրույցի վերաբերյալ կարո՞ղ է պատասխանել միայն «այո» կամ «ոչ», Ուոլցը նույնպես խուսափեց. «Չեմ պատրաստվում մանրամասնել»։
Հիշեցնենք` The New York Post-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց(ներ) է ունեցել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։
Իսկ ահա ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է մոտանովարես այնպես, ինչպես Ուոլցը` տարբեր խոսակցություններ եւ քննարոկւմեր կան, բայց չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների զրույցի մասին տեղեկությունը։
Իհարկե, Թրամփն այն տրաամչափի գործիչը չէ, որ խոսի չեղած բանի մասին: Թեկուզ այն հաշվարկով, որ այդ դեպքում մյուս կողմը պարզապես կարող է արձագանքել` ոչ մի նման բան չկա` դրանով պարզապես ծիծաղելի վիճակում դնելով Թրամփին:
Այսինքն, շատ ավելի նման է նրան, որ ուղիղ շփումներ Պուտինն ու Թրամփը, այնուամենայնիվ, ունեն: Պարզապես ԱՄՆ նախագահը, թերեւս նաեւ դիվանագիտական հարթակում իր հմտությունների պակասից, նաեւ առաջ ընկնելով` սենսացիոն հայտարարություններ ընչեցնելու անձնական հատկանիշներից կամ, միգուցե, հատուկ մոտեցումներից ելնելով խոսում է նաեւ թեմաներից, որոնք, թերեւս, այս պահին լռություն են սիրում: Ըստ այդմ էլ, ինչպես Սպիտակ տան, այնպես էլ` Կրեմլի պաշտոնյաներին մնում է միայն նման ոչ հստակ հայտարարություններով արձագանքել Թրամփի հայտարարություններին:
Սակայն նման ռեակցիան արդեն իսկ հաստատում է, որ միանգամայն ակտիվ քննարկումներ կան տարբեր օղակներում, այդ թվում` Պուտին-Թրամփ ձեւաչափով: Ու երբ այդ ամենը սկսում են կամաց-կամաց բացել, դա էլ հուշում է, որ այդ քննարկումներն այս պահին միանգամայն առարկայական տեսք ունեն, նկատելիորեն զարգացել են, եւ մոտ ժամանակներս դրանք պաշտոնապես կբացվեն: