Զելենսկին բացատրեց, թե ինչու չի ցանկանում տարածքներ զիջել Չեն հասցնի հրաժարվել Անկախության հռչակագրից. այդ հանրաքվեն չի կայանա. Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ էշին համբուրողը մի հոգի չի եղել, շատ շատերն են եղել. Սարգսյան Մեկ ա, մեր ժողովրդի 80%-ն ասելու ա, որ նա դավաճան ա. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին Հայաստանը տեղեկացված է ՀԱՊԿ-ում քննարկված բոլոր հարցերի մասին. գլխավո Լոնդոնը հանել Է պատժամիջոցները Թուրքիայում պահանջել են վերջ տալ ժխտողականությանը Թրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNN Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղմացրել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշումը. Times Եվրահանձնաժողովը սև ցուցակում է ներառել Huawei-ի հետ առնչվող կազմակերպություններին․ Politico

«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս6)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=am, https://iravunk.com/?p=304657&l=am, https://iravunk.com/?p=304776&l=am, https://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=am)

Այսպիսով, 1999թ. հոկտեմբերին ամերիկյան մի քանի խիստ բարձրաստիճան պաշտոնյաների` Հայաստան կատարած այցելությունները միանշանակ վկայում են, որ այդ ժամանակահատվածում Ղարաբաղի շուրջ Հեյդար Ալիեւ-Ռոբերտ Քոչարյան բանակցությունները հասել էին կուլմինացիոն կետի: Հասկանալի է նաեւ, թե ինչու էին հենց այդ օրերին ամերիկացիներն այդքան վճռական տրամադրված. 1999թ. նոյեմբերյան ԵԱՀԿ գագաթնաժողովում նախատեսված էր լուծել աշխարհաքաղաքական նշանակության այնպիսի հարցեր, որոնք վերջնականապես պետք է Ռուսաստանին դուրս մղեին Հարավկովկասյան տարածաշրջանից ու դեպի կասպյան տարածաշրջանի նավթային ու գազային պաշարները տանող ուղիները դնեին ԱՄՆ-ի լիակատար վերահսկողության տակ:

ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ

Անշուշտ, Ռուսաստանը շրջանցող նավթագազամուղերի ծրագրերը 1999թ.-ին չէ, որ ի հայտ էին եկել: Այդ մասին արեւմտյան նավթային մագնատները մտորում էին դեռ այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը գոյություն ուներ: Ծրագրերն ավելի իրատեսական դարձան ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո եւ գործնական հուն մտան արդեն 1992-1993թթ.-ին:

Այդ փուլում լիակատար քաոսային վիճակում հայտնված Ռուսաստանում քաղաքական որոշակի շրջանակներ հստակ գիտակցում էին այն հսկայական վտանգը, որը սպառնում էր` ընդհուպ մինչեւ ռուսական պետականության ամբողջականությանը, եթե տրանսկասպյան նավթագազամուղային ծրագրերն իրականություն դառնային: Ըստ այդմ էլ, 1990-ականների սկզբներին փորձում էին դրանք արգելակել հիմնականում Ադրբեջանի վրա ներազդելով, որպեսզի վերջինս հրաժարվեր Արեւմուտքի հետ կնքել իր նավթային հանքավայրերը շահագործելու պայմանագրեր: Ընդ որում, ազդեցության հիմնական գործիքներից մեկը ղարաբաղյան պատերազմն էր: Բերենք ընդամենը երկու փաստ. 1993թ.-ի հունիսի 30-ին Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը նախատեսում էր «Բրիթիշ Պետրոլիումի» եւ այլ էներգետիկ գերհսկաների հետ Լոնդոնում կնքել իր երկրի նավթային պաշարները շահագործելու մասին գլոբալ պայմանագիր: Չհաջողվեց, քանի որ նույն տարվա հունիսի 4-ին ՌԴ-ից լուրջ ռազմական օժանդակություն ստացած եւ միանշանակ ռուսական ազդեցության տակ գտնվող գնդապետ Սուրետ Հուսեյնովը ապստամբություն կազմակերպեց ու իշխանությունից զրկեց Էլչիբեյին: Նույն պայմանագիրը 1994թ.-ի հոկտեմբերին Բաքվում պատրաստվում էր ստորագրել Հեյդար Ալիեւը, եւ դրա նախաշեմին նույն Հուսեյնովը կրկին հեղաշրջման փորձ կատարեց: Սակայն արդեն չկար այն կարեւորագույն գործոնը` ղարաբաղյան պատերազմը, որն առաջին հեղաշրջման ժամանակ այնքան օգնեց Հուսեյնովին. երկրորդ փորձը ձախողվեց, եւ Ալիեւը ստորագրեց «Նավթային մեծ համաձայնագիրը», որն ապահովեց բրիտանական փողերի մուտքն (եւ ոչ միայն) ու ամրացումը Ադչբեջանում:

Եվ ահա 1990-ականների վերջերին ընթացքի մեջ էր այն փուլը, որի ընթացքում պետք էր ուղիներ գտնել «Նավթային մեծ համաձայնագրով» նախատեսված էներգետիկ հոսքերը Եվրոպա հասցնելու համար: Ընդ որում, դեռ այն օրերին էին մասնագետները մատնանշում, որ շատ ավելի հարմար եւ էժան ուղի կարող էր լինել Ռուսաստանի տարածքով տարանցումը. Կա´մ Չեչնիայով, կա´մ Դաղստանով: Սակայն ամբողջ հարցը հենց Ռուսաստանը շրջանցելու մեջ էր, ուստիեւ հիմնական շեշտը դրված էր Հարավային Կովկաս-Թուրքիա-Եվրոպա տարբերակի վրա: Գումարելով դրան չեչենական ապստամբությունը, թերեւս, լիովին հասկանալի է դառնում, թե նավթագազամուղային այդ ծրագրերի հաջողության դեպքում ԱՄՆ-ն ինչ հսկայական քաղաքական առավելություններ էր ստանում, իսկ Ռուսաստանն ինչ կործանարար վիճակում էր հայտնվում: Եվ ահա այս հարցով վերջին մեխը խփվելու էր հենց Ստամբուլում` ԵԱՀԿ գագաթնաժողովում:

Ամենաուշագրավն այն էր, որ Ստամբուլում նավթատարերի պայմանագրերն ամենեւին էլ առաջին պլանում չէին «ցուցադրվում»: Հիմնական շեշտադրումներից մեկը Չեչնիան էր, այսինքն` ՌԴ նախագահ Բորիս Ելցինից ակնկալվում էր, որ նա կստանձնի «չեչեն ժողովրդի իրավունքները հարգելու» կամ այդ կարգի այլ պարտավորություններ: Սակայն Ելցինն այս անգամ համառեց, ինչը, թերեւս, իր խորքային բացատրությունն ունի: Մասնավորապես, որ այդ ժամանակահատվածում ռուսական պետականամետ ուժերը սկսել էին իրենց նախկին դիրքերը վերականգնել, օրինակ` վարչապետի պաշտոնին արդեն Վլադիմիր Պուտինն էր: Արդյունքում` Ելցինը, «Ռոյթեր» գործակալության այդ օրերի բնորոշմամբ. «Դուռը շրխկացնելով հեռացավ Ստամբուլից` հայտարարելով, որ գնում է Չեչնիայի խնդրով զբաղվելու...»: Նույն տարեվերջին էլ Ելցինը հրաժարվեց նախագահի պաշտոնից, իշխանության եկավ Վ. Պուտինը, եւ դա հետագայում հիմնովին փոխեց պատմության ընթացքը:

Բայց ամեն դեպքում Ստամբուլում գագաթնաժողովի բացման առաջին իսկ օրը` նոյեմբերի 18-ին, Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Ղազախստանի միջեւ ստորագրվեց Բաքու-Ջեյհանի մասին համաձայնագիր: Դա տեղի ունեցավ մի տեսակ աննկատ, առանց ավելորդ շքեղությունների: Այն աստիճան, որ գագաթնաժողովի ընթացքը լուսաբանող ռուս լրագրողներից մեկը գրում է. «Ես ուշադիր ուսումնասիրեցի ռուսական եւ օտարերկրյա մամուլի մեկնաբանությունները. գրեթե ոչինչ չկար»: Միայն հատուկենտ հրապարակումներ, այն էլ` մատնանշվում էր պայմանագրի ստորագրման բուն փաստը...

Ի դեպ, գագաթնաժողովում Ռոբերտ Քոչարյանը իր ստորագրությունը դրեց մեկ կարեւորագույն փաստաթղթի տակ, որին պետք է առանձին անդրադառնալ:

ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՈՒՂԻՆԵՐՆ ՈՒ «ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔԸ»

Այսպիսով, հենց Ստամբուլում տրվեց Ռուսաստանը շրջանցող տրանսկասպյան առաջին խողովակաշարի կառուցման մեկնարկը: Այն, այնուամենայնիվ, անցնելու էր Վրաստանով եւ ոչ Հայաստանով: Բայց երկու կարեւոր հանգամանք. նախատեսվում էր կառուցել օրական առավելագույնը 1 մլն բարել թողունակությամբ նավթամուղ, որը բավականին համեստ ծավալ է, առավել եւս, երբ կային նաեւ Կենտրոնական Ասիայի ռեսուրսները տեղափոխելու ծրագրերը: Բացի այդ, 1990-ականներին գերիշխում էր այն համոզմունքը, որ կասպյան տարածաշրջանում կենտրոնացված է Սաուդյան Արաբիայի պաշարներին համարժեք նավթ, որը. «Կարող է 21-րդ դարում դառնալ Արեւմուտքի վառելիքի հիմնական բազան»: Իսկ այդ դեպքում, Բաքու-Ջեյհանից զատ, պետք է կառուցվեին այլ` մի քանի անգամ ավելի հզոր, ընդհանուր հաշվարկով օրական 6-7 մլն բարել (եթե ոչ ավելի շատ) թողունակությամբ այլ խողովակաշարեր: Իսկ դրա լավագույն եւ էժան ուղիներից մեկը, այն օրերի արեւմտյան մասնագիտական հրապարակումներից մեկի համաձայն, համարվում էր. «Ադրբեջանից` Քուռ-Արաքսի հովտով դեպի Մեղրի, ապա` Նախիջեւան-Թուրքիա ուղղությամբ դեպի Միջերկրական ծով ճանապարհը»:

Նույն աղբյուրը նկատում է նաեւ, որ Հարավային Կովկասից Ռուսաստանի հեռանալուց հետո «որեւէ բարդություն չի հարուցի նաեւ իրանական խնդրի կարգավորումը»: Իսկ այդ պարագայում արդեն նաեւ իրանական նավթային հոսքերը մոտավորապես` «Նախիջեւանի հատվածում կարող են միանալ Ադրբեջանից եկող խողովակաշարերին, ինչը ծախսային առումով էական խնայողությունների հնարավորություն կտա»:

Այս մեգածրագրերի համար պետք էր լուծել մեկ «չնչին» հարց. Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնել ու արագորեն լուծել ղարաբաղյան բանակցությունների, այդ թվում` Ղարաբաղից հարավ ընկած եւ Արաքսին ափամերձ տարածքների, ապա` Մեղրիի հարցը: Այսինքն` կրկին գալիս-հասնում ենք «Մեղրիի միջանցքի» խնդրին:

Երկրորդ հանգամանքը. «Հոկտեմբերի 27»-ը շեշտակիորեն փոխեց բանակցային գործընթացի ընթացքը: Ինչպե՞ս, ի՞նչ նախատեսված կամ չնախատեսված մեխանիզմներ սկսեցին գործել եւ այլն: Այս հարցերի պատասխանները, անշուշտ, հնարավորություն կտան նաեւ որոշակի պատկերացումներ կազմել «Հոկտեմբերի 27»-ի էության մասին, լուրջ վերլուծության կարիք ունեն: Սակայն գլխավոր փաստն այն է, որ, եթե 1999թ.-ի ապրիլի 26-ի վաշինգտոնյան հանդիպումից հետո մինչեւ հոկտեմբեր Քոչարյանն ու Ալիեւը դեմ առ դեմ ֆորմատով եւս 4 հանդիպում ունեցան, ապա հոկտեմբերից հետո բանակցային գործընթացը սկսեց ակտիվ փուլ մտնել միայն մեկ տարի անց` 2000թ.ի վերջերին, մինչեւ որ 2001թ.-ի հունվարի 26-ին Փարիզում տեղի ունեցավ Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպումը: Դրա առանձնահատկությունն այն էր, որ շատ չանցած սկսվեցին պաշտոնական խոսակցություններ, այսպես կոչված, «Փարիզյան սկզբունքների» մասին, որը, թերեւս, մեր այս ուսումնասիրությունների հիմնական մեխն է:

Բայց մինչ այդ, այսինքն`«Հոկտեմբերի 27-ից» հետո, երկու էական հանգամանքներ էլ նկատվեցին: Առաջինը. 1999թ.-ի դեկտեմբերի 17-ին, այսինքն` «Հոկտեմբերի 27»-ից գործնականում անմիջապես հետո, ղարաբաղյան զինված ուժերի հրամանատարի պաշտոնից ազատվեց Սամվել Բաբայանը, ու մինչ այժմ էլ չկա այն հստակ բացատրությունը, թե ինչու: Շատ չանցած`2000թ.-ի մարտի 22-ին, տեղի ունեցավ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ, մեղմ ասած, տարօրինակ մահափորձը, որը կազմակերպելու մեջ մեղադրվեց ու ձերբակալվեց Ս. Բաբայանը: Անկախ այս պատմության պատճառներից, նկատենք, որ այսպիսով չեզոքացվեց այն ռազմական գործիչը, ով Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո ռեալ կարող էր ստանձնել, այսպես ասենք, բանակի նկատմամբ վերահսկողական ֆունկցիաները:

Երկրորդը. 2000թ.-ի մարտի 25-ին ՌԴ նախագահ ընտրվեց Վլադիմիր Պուտինը, ով անմիջապես էլ գերակտիվ գործողություններ սկսեց ինչպես Չեչնիայում, այնպես էլ էականորեն բարձրացրեց հարավկովկասյան գործընթացներում ՌԴ-ի մասնակցության մակարդակը:

(Շարունակելի)






Զելենսկին բացատրեց, թե ինչու չի ցանկանում տարածքներ զիջելՉեն հասցնի հրաժարվել Անկախության հռչակագրից. այդ հանրաքվեն չի կայանա. Սերժ ՍարգսյանՌոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ էշին համբուրողը մի հոգի չի եղել, շատ շատերն են եղել. ՍարգսյանՄեկ ա, մեր ժողովրդի 80%-ն ասելու ա, որ նա դավաճան ա. Սերժ Սարգսյանը՝ ՓաշինյանինՀայաստանը տեղեկացված է ՀԱՊԿ-ում քննարկված բոլոր հարցերի մասին. գլխավոԼոնդոնը հանել Է պատժամիջոցներըԹուրքիայում պահանջել են վերջ տալ ժխտողականությանըԹրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNNՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղմացրել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշումը. TimesԵվրահանձնաժողովը սև ցուցակում է ներառել Huawei-ի հետ առնչվող կազմակերպություններին․ PoliticoԱնցյալում «Ջահերով երթ»-ին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն, այսօր՝ «պաշտոնական» Երևանը. Քրիստինե ՎարդանյանԱրթուր Վանեցյանը պատրաստվում է 2026թ-ի ընտրություններին (տեսանյութ)Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համարԷրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղելՌԴ-ում եղբայրական հայերի վիշտը ընդունել են որպես սեփական ցավ. ԶախարովաԵս չգիտեմ՝ ով ինչ է անում, միայնակ եմ, տնից շատ քիչ եմ դուրս գալիս․ Մանսուրյանը՝ քննադատությունների մասինԹալինի համայնքապետի գլխավորությամբ թալինցիները հարգանքի տուրք մատուցեցին 1915թ.անմեղ զոհերի հիշատակինԱրա այ վիժվածքնե՜ր... Հերիքա Զոհվածի հարազատներին հայհոյեքՏեսել եմ՝ ինչպես են գերեվարում Արցախի մյուս նախագահներին. հետագայում մանրամասն կանդրադառնանք, թաքցնելու բան չունենք. Սամվել ՇահրամանյանԹող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը. Լիբանանի նախագահը ուղերձ է հղելՀիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը․ Մակրոնի հայերեն գրառումըԱշխարհը պետք է ընդունի, որ Հայաստանն այլևս որբի գլուխ չի,որ ով ուզի, խուզի. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՖՈՏՈ. Արթիկի համայնքապետի գլխավորությամբ համայնքի բնակիչները ծաղիկներ են խոնհարհել 1915թ. անմեղ զոհերի հիշատակինՈղբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը шյրել են, և ծնողը չի կարող վերցնելՄենք հիշում եւ պահանջում ենք, մենք միասնական ենք. Մխիթարյանը` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արելՇոյգուն նշել է երրորդ աշխարհամարտը սկսելու պայմանըԴրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. փաստաբանԻնչ կանի Զելենսկին Թրամփի հետ վիճաբանությունից հետո. TNIԽոնարհվում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. Սերժ ՍարգսյանՊապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին«ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼ Է ՈՍՈԽԻ ԴԵՄ, ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԱԵՎ ՀԱԴՐՈՒԹԻ ԾԱՆՐ ՄԱՐՏԵՐԻՆ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՈՒՍԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆՓաշինյանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտՍգում ենք հայ ժողովրդի հետ. ՌԴ դեսպանատունԻնձագին` «Միլանից» կրած խոշոր հաշվով պարտության մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ 110 տարի անց էլ թուրքն իր ձեռագիրը չի փոխել, մենք պահանջատեր ենք. Գոռ ՎարդանյանՌուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել. ՇոյգուԴրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. փաստաբանՂրիմում օդային տագնապ է հայտարարվելՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերը մեզ համար խնդրային իրավիճակ է. ՔԿԾ ղեկավարԹրամփն ասել է, թե երբ է հանդիպելու ՊուտինինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին«ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՒՄ ԷԼ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԵՄ ՆՎԱՃԵԼ». ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ «Թող ամենակարող Տերը ների մեզ». Արամ Սարգսյանին դուր չի եկել, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներըԵրևանում բնակվող օտարերկրացին կոկաին է տեղադրել մայրաքաղաքի տարբեր վայրերումԻրական իշխանությունը ես ու պարոն Ասլանյանն ենք, մնացած մեր գործընկերները շեղվել են. Հովիկ ԱղազարյանՀանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դեմքին կապտուկ են նկատել (լուսանկար)Ջուր չի լինիՀռոմի պապի համար սուգը կտևի 9 օրՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում է2023 թ-ին ԼՂ-ից հայ բնակչության զանգվածային արտագաղթը 1915թ-ի ողբերգության շարունակությունն է՝ ոմանց կասկածելի հիմնավորումներով և դավաճանությամբ քողարկված․ Զատուլին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top