Տղամարդը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում վանդալիզմի է ենթարկել զոհասեղանը
Միջազգային
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում վանդալը բարձրացել է զոհասեղանի վրա և վնասել հնագույն կանթեղները։ Այս մասին հայտնում է իտալական Messaggero թերթը։
40-ամյա տղամարդը սողացել է 16-րդ դարի իտալացի ճարտարապետ Ջանլորենցո Բերնինիի նախագծած բրոնզե ծածկի տակ և սկսել է մոմակալներն ու ծածկոցները նետել հատակին: Նա վնասել է 30 000 եվրո արժողությամբ վեց հնաոճ մոմակալ։
Մայր տաճարի աշխատակիցներն անմիջապես միջամտել են՝ փորձելով հանգստացնել վանդալին։
Դեպքի վայր են ժամանել ժանդարմները։ Նրանք պարզել են, որ կաթոլիկական սրբավայրի վրա հարձակում կատարած անձը Ռումինիայի քաղաքացի է։ Նրա արարքի դրդապատճառները դեռևս անհայտ են։