Գաղափարախոսական տրանսֆորմացիա Հայաստանում...
Հրապարակախոսություն
Նիկոլ Փաշինյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայ համայնքի հետ հանդիպմանը հպարտությամբ ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող գաղափարախոսական, արժեհամակարգային, բարոյականության արմատական տրանսֆորմացիայի մասին։
Հայաստանում, անշուշտ, տեղի են ուեցել եւ ունենում է արմատական փոփոխություններ։ Եվ դա ազգային արժեքների ու սովորույթների խեղումն է, պետական խորհրդանիշերի պղծումն է, ցեղասպանության ու հայրենիքի ուրացումն է, դա պետականության, եկեղեցու, հերոսների, նվիրյալների, պարգեւների, արժանավորների, վաստակ ու ծառայություն ունեցող մարդկանց, մտավորականների, պետական ինստիտուտների արժեզրկումն ու նվաստացումն է։
Դա հասարակության այլասերումն ու բարոյազրկումն է, ատելության, անհամերաշխության ու ստրկամտության մթնոլորտի ձեւավորումն է, գիտելիքի ու կրթության արժեզրկումն է, անվտանգության փլուզումն է, հայրենադավության, պարտության, կորուստների ու ազգուրացության, ազգային խայտառակության հետ հաշտվելն է։
Դա այն է, երբ պարտությունը հպարտություն է, երբ սուտ խոսելը, ստորությունը, անպատկառությունը, զորբայությունը, քցելը անամոթությունը այլեւս անպատժելի են եւ սովորական երեւույթ են։ Այն է, երբ ցանկացածը, կարող է երկիր ղեկավարել, նախարար ու պատգամավոր լինել։ Երբ առաքինության, կրթության, գիտելիքի, երախտագիտության, հայրենասիրության ու ազնվության փոխարեն՝ այլեւս արժեք է փողը, նյութը։
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու