ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՎՐԱԵՐԹԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է 15-ԱՄՅԱ ԱՊԱԳԱ ԵՐԱԺԻՇՏ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Պատահար
Հունվարի 29-ին, ժամը 16։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Սայաթ - Նովա փողոցում վրաերթի ենթարկված 15-ամյա տղան, ցավոք, փետրվարի 7-ին հիվանդանոցում մահացել է։ Դեպքից անմիջապես հետո, պատանուն տեղափոխել էին Մարտունու ԲԿ, ապա Երևանի Սուրբ Աստվածամայր հիվանդանոց։ Երեխան գիտակցության չգալով մահացել էր։
Iravunk. com -ը պարզեց, որ վրաերթի ենթարկված պատանին ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ էր, նա ապագա երաժիշտ էր, սովորում էր Մարտունու «Սարիբեկ Դարբինյանի» անվան հիմնական դպրոցում։
Ցավակցում ենք հարազատներին, ընկերներին, հազար ափսոս։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ