«Այս գիշեր կոկորդդ կկտրեն». Մարինա Ախմեդովային սպառնում են` պահանջով «Ադրբեջանի մասին չգրել»
Միջազգային
«Այս գիշեր կոկորդդ կկտրեն»: Մարդու իրավունքների նախագահական խորհրդի անդամ և «Ռեգնումի» գլխավոր խմբագիր Մարինա Ախմեդովային սպառնում են` պահանջով «Ադրբեջանի մասին չգրել»:
Ախմեդովան ասել է, որ Ռուսաստանը պետք է պատասխանի Բաքվում «Ռուսական տունը» փակելու Ադրբեջանի ծրագրերին` «նման պահանջներով՝ ուղղված Մոսկվայում Ադրբեջանի ներկայացուցչություններին»: Այդ թվում, «Սադովոդի» և «Ֆուդ Սիթի» շուկաների հատ կապված։
Սրանից հետո սկսվեց սպառնալիքների ալիքը՝ պահանջելով «չգրել Ադրբեջանի մասին»: Խոսքը ընդհուպ` Ախմեդովային սպանելու մասին է` «Այսօր երեկոյան կոկորդը կտրեն»։
«Եվս մեկ անգամ կրկնեմ՝ այս դիասպորը չարիք է, և ես, իհարկե, կշարունակեմ աշխատել, որպեսզի դրանք չլինեն», - հավելել է Ախմեդովան։
Քննչական կոմիտեի ղեկավար Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել սպառնալիքների պատճառով։
Սրանից զատ, Ռուսաստանում կտրուկ ակտիվացել են հակաադրբեջանական տրամադրությունենրը: Շատ հեղինակավոր աղբյուրներ պահանջում են վտարել բոլոր ազերիներին, իսկ նրանց, ովքեր ՌԴ քաղաքցի են, ուղարկել հյուսիսային գոտի` ռուսական ռազմական օբյեկտներում «ձյուն մաքրելու»:

