Փորձում են ընդդիմության համախմբումը պայթեցնել ներսից. ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Արեւմտյան ու ամերիկյան դեսպանատները Հայաստանում նյարդային վիճակում են: Այն, որ իրական ընդդիմադիր ուժերը սկսել են անոնսավորել, որ առաջիկայում անցնելու են ակտիվ պայքարի՝ այս իշխանությանը վերջապես հեռացնելու օրակարգով, վերջիններիս լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Վախ ունեն, որ հոգեվարքի մեջ գտնվող լիբերալիզմը կպարտվի ազգային ուժերին նաեւ Հայաստանում: Ըստ օդում կախված լուրերի` նրանք հրահանգավորել են իրենց հաճախորդ ուժերին ու դեմքերին, մտնել պայքարի մեջ, բայց իրենց օրակարգով ու փորձել ընդդիմության համախմբումը պայթեցնել ներսից: