«ԻՄ ՆՊԱՏԱԿԸ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ ՆՎԱՃԵԼՆ Է». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հունվարի 30-ից փետրվարի 4-ը Երևանի «Դինամո» մարզական համալիրում կայացել է Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը։ Այն այս անգամ շատ յուրահատուկ էր։ Լեփ - լեցուն տրիբունաներ, համառ ու անզիջում պայքար, երիտասարդ բազմաթիվ բռնցքամարտիկներ ու չեմպիոնական ընտանիքում նոր անուններ։ Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի առաջնությանը հաղթած ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ զրույցում նշել է այսպես. «48 կգ քաշային կարգում եմ հանդես եկել ։Ես միշտ լավ մարզավիճակում եմ գտնվում ու շատ լավ պատրաստվել էի։ Իմ նպատակը Աշխարհի առաջնությանը չեմպիոնի տիտղոսը նվաճելն է»։ Մյուս հաղթողներն են Հմայակ Հարությունյանը 51 կգ, Դավիթ Եգորյանը 54 կգ, Ժիրայր Սարգսյանը 57 կգ, Արթուր Բազեյանը 60 կգ, Նարեկ Հովհաննիսյանը 63,5 կգ, Արարատ Հարությունյանը 67 կգ, Զավեն Գալստյանը 71 կգ, Վախթանգ Հարությունյանը 75 կգ, Համլետ Ադամյանը 80 կգ, Ռաֆայել Հովհաննիսյանը 86 կգ, Դավիթ Սիմոնյանը 92 կգ և Դավիթ Չալոյանը +92 կգ ։Հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ մարտ ամսին ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում, կպատրաստվեն Երևանում կայանալիք միջազգային մրցաշարին, հետո էլ Աշխարհի առաջնությանը ։Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

