Նոր հայտնություն՝ հայկական շոու-բիզնեսում. Դավիթ Կայրամյանի սիրառատ cover-ը Նույնիսկ 1000 անգամ կրկնված սուտը չի դառնում ճշմարտություն. Արմեն Աշոտյան Կտրել բոլոր ուղղություններով թելերը  եւ դա մատուցել իբրեւ սուվերենության համար պայքար, անթույլատրելի է. Բալասանյան «Ռեալը» թոփ տրանսֆեր է համաձայնեցրել Վարդան Մկրտչյանը հերթական հարվածն է հասցրել «Գոյ» թատրոնին. Սարգիս Արզումանյան Արսեն Զախարյանի շուրջ անորոշություն է Թրամփը կրակն է ընկել իր առաջ քաշած խաղաղության օրակարգի ձեռքը. Բալասանյան ՀՀ-ն Ադրբեջանին զիջել է կենսական խաղաքարտերը՝ դիմացը չստանալով ոչինչ՝ բացի ագրեսիայի նոր սպառնալիքից «ՈՒՆԵՆՔ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԵՎ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐ». ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՇՈՒ - ՍԱՆԴԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄ, ԵՎՐԱՍԻԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ԷՐԻԿ ՎԻՐԱԲՅԱՆ Արարատ Միրզոյանը ողջունել է Սեյեդ Աբբաս Արաղչիին. նախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափով

«ԵԹԵ ԾԱՆՐԱՄԱՐՏՈՎ ՉԶԲԱՂՎԵԻ ՀԱՍՏԱՏ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԿԴԱՌՆԱՅԻ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Iravunk. com -ի մարզական թղթակիցը Գյումրիում հանդիպել է ու բացառիկ զրույց ունեցել Ծանրամարտի պատանիների, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, մինչև 23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն, ծնունդով Արարատ քաղաքից ՄԱՐԳԱՐԻՏԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Մարգարիտա։ Ինչպես սկսեցիր զբաղվել սպորտով։

- 11 տարեկանից եմ սկսել զբաղվել ծանրամարտով։ Հայրս Գևորգ Առաքելյանը, ևս ծանրամարտով է զբաղվել երիտասարդ տարիքում, այդ իսկ պատճառով էլ տանեցիներս դեմ չեն եղել, հակառակը ինձ քաջալերել են, ոգևորել։ Առաջին նվաճումս եղել է 2017 թվականին, Կոսովոյում դարձել եմ պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, այստեղ հաղթեցի թուրք մրցակցիս, որը գրավեց չորրորդ տեղը։ 2018-ին, Իտալիայում պատանիների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն եմ նվաճել։ 2019-ին, Իսրայելում դարձել եմ պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն ։ Այնուհետև, 2021-ին Ֆինլանդիայում հռչակվել եմ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն։ Դա շատ անսպասելի էր ինձ համար, քանի որ վնասվածքներ ունեի, հույսս բրոնզե մեդալ նվաճելն էր, բայց այնպես ստացվեց, որ 6 մրցակցի հետ պայքարեցի ու նվաճեցի ոսկին 87 կգ քաշային կարգում։ Շատ աննկարագրելի զգացողություններ առաջացան հաղթանակից հետո։

- Ինչպիսի տարի էր քեզ համար անցած տարին, ինչով նշանավորվեց այն քեզ համար։

- 2024-ը շատ ստացված և հաջողակ տարի էր ինձ համար, քանի որ դարձա Եվրոպայի մինչև 23 տարեկանների փոխչեմպիոն, կատարելով պոկում վարժությունում 93 կգ, իսկ հրումում 121 կգ։ Բոլոր հաղթանակներս անվերապահորեն նվիրում եմ իմ զինվոր եղբայրներին ու խաղաղ ծառայություն մաղթում։Այժմ Գյումրիում մասնակցում եմ ուսումնամարզական հավաքների։

- Մարգարիտա, կա որևէ մարզիկ, որ ոգեշնչվել ես նրանից։

- Անկեղծ ասած չկա, ես հենց ինքս ինձանից եմ մոտիվացվում։ Կարող եմ միայն ասել, որ Ծանրամարտի պատմության մեջ լավագույնը վրացի անվանի ծանրորդ Լաշա Տալախաձեն է, երկրորդը էլ չի լինի։ Նշեմ, որ քույրս Նարե Առաքելյանը, ևս զբաղվում է ծանրամարտով, նա էլ ինձանից է ոգեշնչվել ու արդեն նվաճումներ ունի, պատանիների Եվրոպայի առաջնության ժամանակ պոկում վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել։

- Իսկ ինչ խորհուրդ կտաս պատանի ծանրորդներին։

- Խորհուրդ կտամ, որ շատ սիրեն այս մարզաձևը, սպորտը այնպիսի մասնագիտություն է, որ եթե սեր չլինի, ապա երբեք չես կարող հասնել որևէ հաջողության, պիտի սիրես քո գործը, զգաս քո մարմնի յուրաքանչյուր բջջով։

- Սպորտում ինչ խնդիրներ են եղել։

- Ունեցել եմ վնասվածքներ ողնաշարի, հետո բուժվել եմ։ Ես պայքարող տեսակ եմ ու շուտ չեմ հանձնվում, շատ դժվար է ինձ հիասթափեցնելը։

- Հետաքրքիր է, եթե ծանրամարտիկ չդառնայիք, ինչ մասնագիտություն կընտրեիք։

- Մանկուց երազել եմ դառնալ դերասան, եթե հանկարծ ծանրամարտով չզբաղվեի, ապա հաստատ դերասանուհի կդառնայի։ Սակայն չեմ փոշմանել, որ սպորտն եմ ընտրել։

- Առաջիկա ծրագրերը որոնք են։

- Շուտով Հայաստանի առաջնությունն է։ Ապրիլ ամսին Մոլդովայում կլինի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Պիտի պայքարենք, որ հաղթանակով վերադառնանք Հայաստան։ Ասեմ, որ մեզ բավականին թեժ պայքար է սպասվում։ Հետո էլ կլինի Աշխարհի առաջնությունը։ Առիթից օգտվելով, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել անձնական և հավաքականի մարզիչներիս Դավիթ Մուրադյանին, Տարոն Թովմասյանին և հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանին, սպորտային ճանապարհս ինձ հետ կիսելու և ինձ հաջողությունների հասցնելու համար։

- Շնորհակալություն, Մարգարիտա, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ շատ զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ






Նոր հայտնություն՝ հայկական շոու-բիզնեսում. Դավիթ Կայրամյանի սիրառատ cover-ըՆույնիսկ 1000 անգամ կրկնված սուտը չի դառնում ճշմարտություն. Արմեն ԱշոտյանԿտրել բոլոր ուղղություններով թելերը  եւ դա մատուցել իբրեւ սուվերենության համար պայքար, անթույլատրելի է. Բալասանյան«Ռեալը» թոփ տրանսֆեր է համաձայնեցրելՎարդան Մկրտչյանը հերթական հարվածն է հասցրել «Գոյ» թատրոնին. Սարգիս ԱրզումանյանԱրսեն Զախարյանի շուրջ անորոշություն է Թրամփը կրակն է ընկել իր առաջ քաշած խաղաղության օրակարգի ձեռքը. ԲալասանյանՀՀ-ն Ադրբեջանին զիջել է կենսական խաղաքարտերը՝ դիմացը չստանալով ոչինչ՝ բացի ագրեսիայի նոր սպառնալիքից«ՈՒՆԵՆՔ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԵՎ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐ». ԱՎԱՆԴԱԿԱՆ ՈՒՇՈՒ - ՍԱՆԴԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄ, ԵՎՐԱՍԻԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ԷՐԻԿ ՎԻՐԱԲՅԱՆԱրարատ Միրզոյանը ողջունել է Սեյեդ Աբբաս Արաղչիին. նախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափովՌուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել սիրիական Լաթակիայի մի շարք քաղաքներՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունըԹուրքիան ձգտում է արագ լուծել ռուսական «Мир» բանկային քարտերից օգտվելու հարցըԵրևանում ռեստորանի մոտից 3 երիտասարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԻնձագին` Ա Սերիայի անցած մրցաշրջանի լավագույն մարզիչՄիրզոյանը և Լավրովը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներումԶելենսկու աշխատասենյակում նկատել են վառվող Կրեմլի նկարը (լուսանկար)«Սպիտակցի Հայկոյի որդին, մեր ընկեր Հրաչյա Ղեւոնդյանը 1 մեկ տարի անց ԱՐԴԱՐԱՑՎԵՑ»Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցըԻրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ժամանել է ՀայաստանՏանը պահվող բեզոարյան այծն առգրավվել է․ վնասի չափը կազմել է՝ 15 միլիոն դրամԺերար Դեպարդյեի դատավարությունը ՓարիզումԵրկրպագուների պահվածքը չի նշանակում, որ լարվածություն կա մեր հայ ընկերների հետ. Թբիլիսիի քաղաքապետԴատախազությունը պահանջում է 4․5 մլրդ դրամ բռնագանձել ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանից ու ՊՆ մեկ այլ պաշտոնյայիցԱնդրանիկ Քոչարյանի պահվածքը լրագրողի նկատմամբ շատ տգեղ և շատ վատ եմ գնահատում. ՔՊ-ական պատգամավորՏարոն Մարգարյանը կոչով դիմել է ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների գործընկերներինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետՊարոն Քոչարյանը ցանկալի է հրապարակային ներողություն խնդրի. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելՀայտարարագիր լրացրած 7185 քաղաքացի ետ է ստացել 668 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ․ ՓաշինյանԹրամփի վարչակազմի դեմ ավելի քան 150 հայց է ներկայացվել․ BloombergՆոր մանրամասներ՝ Թբիլիսիի Դինամո արենայում տեղի ունեցած միջադեպի մասինԹուրքիան անդրադարձել է Հայաստանից Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու համար սահմանի բացմանըՈվ ինչ վարկանիշ ունի՝ քարոզարշավի մեկնարկից ուղիղ 10 օր անցԵրևանի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել երկու աշակերտուհու նկատմամբ. նա կալանավորվել էԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո էլ Հայաստանը կհամագործակցի ԵՄ առաքելության հետ․ ԱԳՆՎրացական ֆան շարժումը ներողություն է խնդրել մեզնից․ ՖԱՖ շարժման հիմնադիրՍադրանքները կամ միջադեպերը կարող են վերածվել ավելի լուրջ էսկալացիայի. Իրանցի միջազգայնագետ Նախորդ շաբաթ տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը կազմել է 2 մլն 322 հազար 673Ստամբուլում սահմանափակել են մուտքն ու ելքը«Սա կեղծիք է, լուրջ մի ընդունեք»․ մեդիափորձագետը զգուշացնում էԳազ չի լինելուԶուրաբիշվիլին ներողություն է խնդրել հայերիցԲաքվից դեռևս արձագանք չկա մեր առաջարկին․ ԱԳ փոխնախարարՍտամբուլի քաղաքապետ Իմամօղլուն առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածուԵրևանի քաղաքապետարանը կրկին վարորդների պակաս ունի․ նոր հաստիքներ կավելացվենԶՈՒ ԳՇ պետը հետևել է բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացինԲախվել են թիվ 20 երթուղու ավտոբուս ու «Mercedes». վիրավորներ կանԹուրքական դրությունը այս իմաստով շատ նման է հայաստանյան ներկայիս վիճակին. Վարուժան ԳեղամյանԵլցինի մահափորձի կազմակերպիչը մանկապարտեզում դռնապան աշխատելուց հետո անհետացել է. SHOT
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top