20 զինվորի սպանության համար 5,5 տարի ազատազրկում ՊԲ հրամանատարին․ վճիռը հրապարակվեց
Քրեական
Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5,5 տարի ժամկետով, ինչպես արդեն հայտնել էինք Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։
Մեղադրանքը վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 12-ի «Ցորի» զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին։