Պեսկովը Բաքվում Ռուսական տան փակումը «թյուրիմացություն» է անվանել
Միջազգային
Ռուսաստանը ափսոսում է Բաքվում ռուսական տան փակման համար և այդ հարցը կբարձրացնի իր ադրբեջանցի գործընկերների հետ տարբեր մակարդակներում, հնարավոր է՝ նույնիսկ ամենաբարձր մակարդակով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ցավում ենք դրա համար։ Մենք կարծում ենք, որ դա թյուրիմացություն է, որը կարող է լուծվել երկկողմ շփումների միջոցով»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ Մոսկվան «այդ խնդիրները կլուծի երկխոսության միջոցով՝ առաջնորդվելով Բաքվի հետ ավանդական լավ հարաբերություններով»։