Երբ ղեկավարում են տգետները, արժեքավոր մարդիկ հեռանում են․ Գևորգ Թամամյան

Բժիշկ Գևորգ Թամամյանը գրել է.․
«Մի խելացի մարդ ասել է, երբ ղեկավարում են տգետները, արժեքավոր մարդիկ հեռանում են։
Ad by NATIVE NETWORK
Հենրիխ Մխիթարյանն աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ է, նրան աշխարհն է գնահատում ու ընդունում։ Դուք ո՞վ եք, այ մտաբոբիկներ։
Ad by NATIVE NETWORK
Լեւոն Արոնյանն աշխարհի պատմության լավագույն շախմատիստներից է, ով, ցավոք, այսօր այլ երկրի դրոշի ներքո է հանդես գալիս։ Հայաստանը չգնահատեց, ԱՄՆ-ն` չուշացավ գնահատել։
Սերգեյ Սմբատյանն աշխարհահռչակ դիրիժոր է, ում երբ Հայաստանում կալանավորեցին, ապա արդարացրեցին, միեւնույն ժամանակ Գերմանիան առաջարկեց լինել Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր։
Կոնստանտին Օրբելյանը, աշխարհահռչակ դիրիժոր, ում հեռացրեցին աշխատանքից, ԱՄՆ-ում միանգամից հրավիրեցին լինել Նյու Յորքի քաղաքային օպերայի գլխավոր դիրիժոր եւ երաժշտական տնօրեն։
Սա է պատճառը, որ կան Ամերիկայի եւ Գերմանիայի պես հզոր երկրներ, որոնք գիտեն արժեքներին գնահատել, եւ կան երկրներ, որոնք մուրում են այս երկրների ողորմածությունը։
Սա է բանաձեւը, ուրիշ ոչինչ։
Իսկ մնացած կարծիքները, ճառերն ու ջղաձգումներն այնքան նշանակություն ու ազդեցություն ունեն, ինչքան սիրողական երշիկի նշանակությունն է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի վրա»