Կխնայեն, թե՞ կտանեն կալանքի գեներալին․ կվճռվի այսօր
Քրեական
Այսօր ժամը 17։00-ին Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում կհրապարակվի մեղադրյալ, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի մեղադրական վճիռը Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել 44-օրյա պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփութության հետևանքով զոհ տված 20 զինծառայողի կյանքերի համար։
Ըստ մեղադրանքի՝ հենց Ջալալ Հարությունյանի իրար հակասող հրամանների հետևանքով են Արցախի Ցորի զորամասի 20 զինվոր հայտնվել հակառակորդի թիրախում ու սպանվել: Հրամանը տրվել է ըստ ցուրցմունքների մի քանի րոպեում լրիվ հակառակ տրամաբանությամբ «Ինքը ասել է, որ «հանկարծ չկրակեք, մերոնք են», ու պարզվել է, որ հակառակը՝ դա թշնամու զորախումբ է եղել»,-պատմում է զոհերի ծնողների շահերի պաշտպանը։
Դատախազը 6 տարվա ազատազրկում է պահանջել: Գեներալ-լեյտենանտը մեղքը չի ընդունում: Սպանված զինվորների հարազատները շարունակում են մեղադրել հենց Ջալալ Հարությունյանին: Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը երեկ դատաարնում հայտարարել է, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատարը ունի այնպիսի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են պատժի հետ։
Նկատենք, 44-օրյա պատերազմի գործով Ջալալ Հարությունյանն առաջին բարձրաստիճան զինվորականն է, որի դատաքննությունը երկուսուկես տարի անց մոտեցավ ավարտին։ 44-օրյա պատերազմի գործերով մեղադրյալի աթոռին են նաև Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը, պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը: Նրանք ևս մեղադրանքը չեն ընդունում:
https://lurer.com/article/619689/am