2024 թվականի ընթացքում Հայաստան է այցելել ավելի քան 2 միլիոն 208 հազար զբոսաշրջիկ․ Գևորգյան
Հասարակություն
2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն է այցելել 2 միլիոն 208 հազար 179 զբոսաշրջիկ, 2023 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ նվազումը կազմել է 4.6 տոկոս։ Նշեմ, որ 2023 թվականի հունվար–դեկտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2 միլիոն 216 հազար մարդ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Զբոսաշրջային կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
«Եթե համեմատենք տնտեսապես ամենաակտիվ և հաջողված 2019 թվականի հետ՝ եթե այս տարի 2.2 միլիոն զբոսաշրջիկ ենք ունեցել, 2019–ին ունեցել ենք ընդամենը 1.8 միլիոն զբոսաշրջիկ։ Վերջին 5 տարիներին գրանցել ենք 16 տոկոս աճ զբոսաշրջության ոլորոտում»,– նշել է կոմիտեի նախագահը։
Նրա խոսքով՝ սա շատ կարևոր ցուցանիշ է, որը պետք է բարելավվել։
Գևորգյանը նաև մեջբերել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքերը․ «Առնվազն այնքան մարդ պետք է այցելի Հայաստանի Հանրապետություն, որքան մարդ ապրում է ՀՀ–ում»։
«Մեր 5 տարիների նշաձողը 3 միլիոն զբոսաշրջիկի այցելությունն է Հայաստան»,– հավելել է նա։