Ինձագին` «Ֆիորենտինայից» կրած պարտության մասին
Սպորտ
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Ֆիորենտինայի» դեմ Ա սերիայի 14-րդ տուրի հետաձգված խաղում կրած պարտությունը(0:3):
«Մենք բոլոր առումներով տապալեցինք հանդիպումը, արժանի էինք պարտության: Շնորհավորում եմ «Ֆիորենտինային»:
Ուշադրություն չդարձրինք ահազանգներին, ես առաջին պատասխանատուն եմ: Անպայման կվերլուծենք տեղի ունեցածը, պետք չէ ամեն ինչ բարդացնել»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
«Ներաձուրին» Ա Սերիայում ընդհատեց 17-խաղյա անպարտելիության շարքը:
Իտալիայի գործող չեմպիոնը 51 միավորով 2-րդն է և առաջատար «Նապոլիից» հետ է 3 միավորով:,