«Նոան» երրորդ հաղթանակը տարավ Կատարում
Սպորտ
Fastex Պրեմիեր լիգայի առաջատար «Նոան» երրորդ խաղն անցկացրեց Կատարում շարունակվող ուսումնամարզական հավաքի շրջանակում և տարավ երրորդ հաղթանակը:
Այս անգամ պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած թիմը 3-0 հաշվով հաղթեց կատարական «Ալ Ղարաֆային»: Դուբլ գրանցեց պորտուգալացի վինգեր Գոնսալու Գրեգորիուն, մեկ գոլ էլ խփեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:
Ֆոտո` «Նոա»