Մխիթարյանը` «Ատալանտայի» դեմ խաղից հետո Արդեն կիսով չափ հայ եմ ինձ զգում. Չանչարչևիչ Ադրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ) Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսեր՝ 10 տարի ժամկետով Սահակաշվիլիի բանտարկության ժամկետը երկարացվել է մինչև 2034 թվականը Ղրիմի ղեկավարը հայտարարել է՝ «Ուկրաինան մահացել է» ՇՏԱՊ.Պլոմբել են Դոսաֆի շենքը Շնորհակալ եմ Լեվ Գրուպին այս ծանր պահին անվերապահ աջակցելու համար. 48տ. հասակում հանկարծամահ է եղել հայտնի աստղաբանի որդին Անպատժելիության հետևանքով խոշտանգման նոր դեպք ոստիկանությունում․ փաստաբան Ռոման Երիցյան Քննչական կոմիտեն հերքում է Փաշինյանի հայտարարությունները․ Գեղամ Մանուկյան

«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս3)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=am, https://iravunk.com/?p=304657&l=am)

Այն, որ «Մեղրիի տարբերակ» կամ «Գոբլի պլան» ասվածն իրականում գոյություն ունեցել է, երբեք որեւէ մեկի կողմից կասկածի տակ չի առնվել: Փոխարենը, հատկապես Հայաստանում, քանիցս հերքվել է, թե այդ ծրագիրը երբեւիցե եղել է ԼՂՀ-ի հետ կապված բանակցային օրակարգում: Հասկանալի է, հերքումները հիմնականում հնչել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի կողմից, որոնք այն ժամանակներում, երբ «Մեղրիի տարբերակը» հասել էր իր գագաթնակետին, ղեկավարում էին Հայաստանի արտաքին քաղաքականությունը, այսինքն` ղարաբաղյան բանակցություններում հայաստանյան կողմից «առաջին ջութակահարի» դերում էին:

ԱՌԱՋԻՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԵՆՑ ՕՍԿԱՆՅԱՆՆ Է ԽՈՍԵԼ «ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԻՑ»

Փոխարենը Հայաստանում քիչ չեն բազում այլ նախկին ու ներկա պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, ովքեր միանշանակ հակառակն են պնդում, որ տեւական ժամանակահատված «Մեղրիի տարբերակը» ԼՂՀ բանակցություններում առանցքային դեր է ունեցել: Ասենք` ժամանակին մեկ անգամ չէ, որ խոսակցություններ են շրջանառվել, որ Վ. Օսկանյանն էլ իր հերթին է այս վերջին փաստը հրապարակավ հաստատել: Օրինակ պարոն Օսկանյանին է վերագրվում այն, որ 2000թ. ապրիլի 25-ին Գլենդելի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը` Ղարաբաղի հետ, տրվում է Հայաստանին: Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ...»: Ավելին, նույն հրապարակային լուրերի համաձայն, Օսկանյանը նաեւ հավելել է. «Ինչ-որ տրամաբանություն կա» եւ, որ այս հարցը. «Պետք է դրվի լուրջ քննարկման»:

Նկատենք, որ այն ժամանակների ԱԳ նախարարը երբեւիցե չի վիճարկել, որ իրականում նման հայտարարություն արել է: Այստեղ ամենամեծ աբսուրդն այն է, որ խոսելով «Լաչինը` Ղարաբաղի հետ, Հայաստանին» տրվելու մասին, միեւնույն ժամանակ զուգահեռաբար շրջանառության մեջ դրեց Ղարաբաղի «ինքնավարությունից բարձր, անկախությունից ցածր, կամ դե-ֆակտո անկախ, դե-յուրե` Ադրբեջանի կազմում» տխրահռչակ կարգախոսը, որի շուրջ բանակցային եւ հասարակական քննարկումները չդադարեցին գրեթե ընդհուպ 2005-2006թթ., երբ ղարաբաղյան իշխանությունները, ավելի կոնկրետ` այն ժամանակներում նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարեց, որ ԼՂՀ-ն ոչ մի պարագայում դրա հետ չի համաձայնելու:

Ամեն դեպքում նկատենք, որ ստացվում է բացահայտ աբսուրդ. եթե նույնիսկ կար Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակն ու դրա հետ էլ «դե-ֆակտո՝ անկախ, դե-յուրե` Ադրբեջանի կազմում» կարգախոսը, ապա նշանակում էր, որ Հայաստանը պարզապես պետք է վերցներ ու իր հողերը նվիրեր Ադրբեջանի՞ն...

Ինչեւէ. Օսկանյանից զատ եղել են դեպքեր, երբ Ռ. Քոչարյանն էլ է խոսել «Մեղրիի տարբերակի» առկայության փաստի մասին: Ընդ որում, նման հայտարարությունները երբեմն նույնիսկ անձնական համաձայնության նմանվող «սոուսով» է մատուցվել: Օրինակ՝ դեռ 2000թ. լրագրողների հետ ունեցած մի հանդիպման ժամանակ նա «Մեղրիի տարբերակ» կոչվածը ներկայացրեց որպես «կոմունիկացիաների խնդիր», բայց նաեւ հավելելով. «Խոսքը երբեք չի գնացել միջանցքի մասին, խոսքը գնացել է, այո°, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ սուվերեն միջանցքի մասին Մեղրիով, խոսքը գնում է ճանապարհով հաղորդակցության իրավունքի մասին: Սրանից այն կողմ երբեք որեւէ պայմանավորվածություն մենք չենք ունեցել»: Այսինքն` քննարկել են, բայց ինչ-որ բան չե՞ն պայմանավորվել. ամեն դեպքում, ստացվում է բանակցություններում, այնուամենայնիվ, ինչ-որ կերպ խոսվել է Մեղրիի միջանցքի մասին, թեկուզեւ միայն տրանսպորտային շարժը բացելու եւ ոչ մի պարագայում տարածքներ փոխանակելու տարբերակով: Ավելին. Ռ. Քոչարյանը 2000 թ. փետրվարի 11-ին հանրային հեռուստատեսությամբ նաեւ հայտարարել է. «Մենք քննարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները, կա փակուղի, եւ փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը բոլոր հնարավոր տարբերակների քննարկումն է... Եվ այդ կոնտեքստում, այո, կար գաղափար տարածքների փոխանակման վերաբերյալ... Բայց, այնուամենայնիվ, այդ տարբերակը իմ կողմից չի ընդունվել... Թեկուզ, պետք է ասեմ, տարբերակն ուներ իր տրամաբանությունը. ենթադրվում էր, որ այն կբերի տարածաշրջանի երկարատեւ խաղաղության»:

Լավ, այդ դեպքում ինչպե՞ս վարվենք պարոն Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանի 2008թ. արված պաշտոնական հայտարարություններից մեկում տեղ գտած հետեւյալ պնդման հետ. «Այսպես կոչված «Մեղրիի տարբերակի» վերաբերյալ խոսակցությունները նորություն չեն հայկական քաղաքական կյանքում... Իրականում խոսքը, այսպես կոչված, «Գոբլի ծրագրի» մասին է, որը երբեք ղարաբաղյան կարգավորման բանակցությունների առարկա չի հանդիսացել...»: Այսինքն` առաջին դեպքում ինչ-որ բաներ, այնուամենայնիվ, քննարկվել են, երկրորդ հայտարարության համաձայն` ոչ մի բան էլ չի քննարկվել. սա ի՞նչ հակասություն է: Լավ է, որ երկրորդ նախագահի խոսնակը փաստորեն պարոն Քոչարյանի անունից գոնե հաստատում է, որ նախ` «Մեղրիի տարբերակ» եւ «Գոբլի ծրագիր» ասվածները նույն բանն են:

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միգուցե սա «մանր» հակասությո՞ւն է, այսպես ասած` «լեզվի սայթաքո՞ւմ»: Լավ: Փոխարենը 1990-2000թթ. հայաստանյան մի շարք բարձր պաշտոնյաներ ուղղակիորեն վկայել են ոչ միայն «Մեղրիի տարբերակի» գոյություն ունենալու, այլ այն լրջորեն քննարկելու մասին: Զորօրինակ այդ տարիների պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ասենք այս պնդումը. «Իսկապես կար Մեղրիի տարբերակ: Բայց նախքան մեր պաշտոնանկությունը, մենք հասցրել ենք այնպիսի քայլեր անել, որոնք անհնար են դարձնում այդ տարբերակի ընդունումը...»: Կամ նույն ժամանակաշրջանում վարչապետ Արամ Զ. Սարգսյանը քանիցս է մոտավորապես նման միտք հայտնել. «Իմ թիվ մեկ ձեռքբերումն եմ համարում այն, որ ունեցածս հնարավորությունների չափով խոչընդոտել եմ Մեղրիի տարբերակի իրականացմանը»: Ընդհուպ կան համառ խոսակցություններ, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն էին իրենց կենդանության օրոք «Մեղրիի տարբերակի» իրականացման հիմնական հակառակորդները: Ավելին, որ այդ հարցը քննարկվել է 1999թ. հոկտեմբերի 23-ին` ՀՀ  անվտանգության խորհրդի նիստում, ինչի հետ կապված մինչեւ իսկ մամուլում հնչել է տեղեկատվություն, թե այդ նիստից հետո Կ. Դեմիրճյանը մերձավորների ներկայությամբ ասել է. «Ոչ ոքի չասեք, բայց դուք իմացեք. եթե ինձ մի բան պատահի, իմացեք` դրա համար է»: Եվ նույնիսկ հոկտեմբերի 27-ից հաշված ամիսներ անց մի հարցազրույցում Դեմիրճյանի վարորդ քեռի Միշան պատմել է հետեւյալը. «Հոկտեմբերի 23-ին Կարեն Սերոբիչը այնքան անտրամադիր էր ու զայրացած, որ երբեւիցե չէի տեսել իրեն այդ վիճակում: Այդ օրը հրավիրված էր Անվտանգության խորհրդի նիստ, որից Դեմիրճյանը չափազանց զայրացած դուրս եկավ: Ի դեպ, անտրամադիր ու բարկացած նիստից հեռացավ նաեւ Վազգեն Սարգսյանը: Այդ օրը ժամը 14-ին ԱԺ եկավ Վազգեն Սարգսյանը: Կարեն Սերոբիչը Մոսկվայից նոր էր վերադարձել: Նրանք մոտ երկու ժամ զրուցեցին եւ ժամը 16-ին ես իրենց տարա նախագահի նստավայր, ուր արդեն հավաքվել էին Անվտանգության խորհրդի անդամները: Երկուսն էլ շատ բարձր տրամադրություն ունեին: Այլ վարորդների հետ մեքենայի մոտ սպասում էի նիստի ավարտին: Առաջինը նախագահի նստավայրից դուրս եկավ Ալբերտ Բազեյանը, լուռ նստեց մեքենան ու հեռացավ: Բավականին ժամանակ անց դուրս եկան մնացածները: Վ. Սարգսյանը այն աստիճան ջղայնացած էր, որ նստեց իր մեքենան ու ամբողջ ուժով փակեց դուռը: Ինձ թվաց, որ դուռը տեղից դուրս կթռնի: Կարեն Սերոբիչի դեմքին գույն չկար: Մի կերպ ասաց` քշի տուն: Փորձեցի հանգստացնել, բայց կտրուկ ընդհատեց ինձ` բավական է, շարունակ նույնն ես ասում: Ո՞նց հանգստանամ, չե՞ս տեսնում` ինչ է կատարվում»: Իսկ դա վարորդը բացատրում էր նրանով, թե ԱԽ նիստում «Մեղրին են հանձնում»:

Սակայն այստեղ նաեւ նկատենք հետեւյալը. ամերիկյան հայտնի դիվանագետ Փիթեր Ռոզենբլաթը, ով այդ ժամանակահատվածում շատ ավելի լրջորեն էր հետաքրքրված ոչ միայն Հայաստանով, այլեւ, առհասարակ, Հարավային Կովկասով, «Մեղրիի տարբերակի» հետ կապված մի առիթով հայտարարել է. «Հոկտեմբերի 27-ի սոսկալի սպանության նախօրեին վարչապետ Սարգսյանը նախագահի հետ ամբողջովին համաձայն է եղել: Ես այդպես եմ տեղեկացված: Սարգսյանին հանդիպել եմ սպանությունից մի քանի օր առաջ եւ տպավորություն ստացա, որ նա լիովին չի արտահայտվում բանակցությունների մասին, սակայն նրանք, ովքեր Սարգսյանի հետ են եղել կյանքի վերջին մի քանի օրերին, ինձ ասում են, թե լիովին համաձայն է եղել Քոչարյանի հետ: Ինձ ասել են, որ համաձայն է եղել նաեւ Ազգային ժողովի նախագահը: Դեմիրճյանին եւ Սարգսյանին տեսել եմ հուլիսին, նրանց հետ ունեցել հետաքրքիր զրույց»: Որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ում հայտարարության մասին է խոսքը, նշենք,որ 1999թ.-ից հետո պարոն Ռոզենբլաթը «տարօրինակաբար» Հայաստան այցելեց նաեւ 2008թ.` որպես լոբբիստական գործունեությամբ աշխարհում ամենաազդեցիկներից մեկը համարվող  Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակության ղեկավար: Թող տարօրինակ չթվա, սակայն պարոն Ռոզենբլաթը «համատեղության» կարգով էլ հիմնադրման պահին հանդիսանում էր «Սիվիլիտաս» հիմնադրամի հոգաբարձուների պատվո խորհրդի անդամ: Չնայած աշխարհն այնքան է փոքրացել, որ եթե մի կետում հատվում են Փիթեր Ռոզենբլաթի եւ Վարդան Օսկանյանի ուղիները, դա այնքան էլ զարմանալու բան չէ: Այլ հարց է, թե 2009թ. ո՞վ էր պարոն Ռոզենբլաթին «տեղեկացրել», թե «Հոկտեմբերի 27-ի սոսկալի սպանության նախօրեին վարչապետ Սարգսյանը նախագահի հետ ամբողջովին համաձայն է եղել»: Ռոզենբլաթը դեսպան էր եւ կարելի է ենթադրել, որ Հայաստանում նա շփվում էր դիվանագիտական կառույցների հետ, որն այն օրերին ղեկավարում էր պարոն Օսկանյանը: Եվ ենթադրելի է, որ հենց նա էլ պետք է, որ տեղեկություններ տրամադրեր իր ամերիկացի գործընկերոջը...

Սակայն միանգամայն այլ հարց է, թե ինչո՞ւ էր դեսպան Ռոզենբլաթն ակնարկում «Մեղրիի տարբերակի» հետ Վ. Սարգսյանի եւ Կ. Դեմիրճյանի համաձայնության մասին, եթե մյուս բոլորը պնդում են հակառակը: Իհարկե, մի քիչ պարզունակ կհնչի, սակայն կարելի է եւ մտածել, թե նրան պարզապես սխալ են «տեղեկացրել», թեեւ Ռոզենբլաթը խոսում է նաեւ իր անձնական հանդիպումներից ստացած տպավորությունների մասին: Բայց նաեւ ինչո՞ւ է նա խոսում Վ. Սարգսյանի` Ռ. Քոչարյանի հետ «լիովին համաձայն» լինելու մասին, այդպիսով ուղղակիորեն ակնարկելով, թե ՀՀ երկրորդ նախագահը համաձայն էր «Մեղրիի տարբերակին»... Չնայած, սա ամենեւին էլ միակ արեւմտյան կարծիքը չէ, որտեղ նման պնդում կա:

(Շարունակելի)






Մխիթարյանը` «Ատալանտայի» դեմ խաղից հետոԱրդեն կիսով չափ հայ եմ ինձ զգում. ՉանչարչևիչԱդրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ)Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսեր՝ 10 տարի ժամկետովՍահակաշվիլիի բանտարկության ժամկետը երկարացվել է մինչև 2034 թվականըՂրիմի ղեկավարը հայտարարել է՝ «Ուկրաինան մահացել է»ՇՏԱՊ.Պլոմբել են Դոսաֆի շենքըՇնորհակալ եմ Լեվ Գրուպին այս ծանր պահին անվերապահ աջակցելու համար. 48տ. հասակում հանկարծամահ է եղել հայտնի աստղաբանի որդինԱնպատժելիության հետևանքով խոշտանգման նոր դեպք ոստիկանությունում․ փաստաբան Ռոման ԵրիցյանՔննչական կոմիտեն հերքում է Փաշինյանի հայտարարությունները․ Գեղամ ՄանուկյանԿարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը30 տարի Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում պարտված է եղել. ԱլիևԹրամփը հայտնել է՝ երբ կխոսի Պուտինի հետ«Հայկական ավիուղիները» ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքներըՖՈՏՈ․ Ուշադրություն․ Սուրենյանը կարեւոր նորությամբ գրառում է կատարելՍԱՐՍԱՓ.Եղբայրները 7 տարի բռնաբարել են իրենց 14-ամյա քրոջըԱլիևը Բաքվում ընդունել է ՄատվիենկոյինՏրանսպորտի ո՞ր փաթեթն է ամենապահանջվածը․ Ավինյանը մանրամասներ է հայտնելԻրանի ԱԳՆ խոսնակը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտըՋուր չի լինի․ հասցեներԱլիևի պահանջով տեղափոխված գործարանը բացվեց. Փաշինյանին դիմավորեցին արարողակարգի խախտումով․ Armlur.amՀիմնական խնդիրը «միջանցքի» թեման է․ 3 կեղծ հաղորդագրությունը Սյունիքի ուղղությամբ hրադադարի ռեժիմի խախտումների մասին, եկան լրացնելու այն վարկածը, որ Ադրբեջանը նոր uադրանքների է նախապատրաստվում․ ԱբրահամյանԱՄՆ-ում հասկանում են, որ Ադրբեջանի հնարավոր ագրեuիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր․ ՍարգսյանՄարտի 17-ից 23-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համարՀայաստանի դեմ տեղի է ունենում ապատեղեկատվական, քարոզչական գործողություն․ իրանագետԵՄ առաքելությունը պարեկներ է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներՏարադրամի փոխարժեքները մարտի 17-ին«Ինտերը» հաղթեց և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը(տեսանյութ)Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին WTA. Էլինա Ավանեսյանը կարիերայում առաջին անգամ 36-րդն է«Բարսելոնան» լարված խաղում հաղթեց ու գլխավորեց մրցաշարային աղյուսակըՄարդկանց կանգնեցնում են փողոցներում և ստուգում իրադարձությունների կրկնությունները կանխելու համար. Իրավիճակը ՍիրիայումՄարտի 17-ին և 18-ին լույս չի լինի հարյուրավոր հասցեներումԾեծի են ենթարկել պատերազմների մասնակից Տիգրան Ուլուբաբյանին Թրամփը մի շարք հայտարարություններ է արել Պուտինի հետ բանակցությունների իր պլանների մասինԵվրոպան չի կարողանում համաձայնության գալ Ուկրաինա զորք ուղարկելու շուրջ. The TelegrapՌուսներն ամբողջությամբ գրավել են Կուրսկի ճակատի վերջին բնակավայրերից մեկը` ԳուեւոնՄակրոնն ու Սթարմերը հիմար են ձևանում. ՄեդվեդեւՀուսիթիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան ավիակիրի վրաԿրեմլը դեռ ձգձգում է ամենաբարձր մակարդակով ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների մեկնարկը. Ռուսական աղբյուր15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ ՆուրիջանյանՊարոնյանցիների «Կնոջս անունը Մորիս է» կատակերգությունը ներկայացվեց ԳավառումՈւկրաինական անօդաչուները զանգվածային հարձակում են իրականացրել Մոսկվայի վրա«Ինտերի» մեկնարկային կամզը «Ատալանտայի» դեմ խաղում Այս պահին ԱՄՆ֊ում տեղի է ունենում ակցիա ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի (ԴՕԿ)«Ազգային երգիչ» նախագծից՝ «Սլավիանսկի բազար». Դավիթ Կիրակոսյանը բացահայտում է մրցույթում հաղթելու բանաձեւըԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածելՌուսական բանակը կարող է զարգացնել հարձակումը Զապորոժե քաղաքի ուղղությամբ (Քարտեզ)Հայաստանում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյուն, կցրտի 6-12 աստիճանովԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top