Անչելոտին` «Ռեալի» կադրային խնդիրների մասին. Ովքեր են վնասվածք ստացած ֆուտբոլիստները
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին այս շաբաթավերջին Մադրիդի «Ատլետիկոյի» հետ կայանալիք մադրիդյան մեծ դերբիից առաջ խոսել է թիմի վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին.
«Հույս ունենք, որ Կամավինգան պատրաստ կլինի այս խաղին։ Լուկաս Վասկեսը որոշ խնդիրներ ունի. նրա մասնակցության հետ կապված կասկածներ կան»,- իտալացի մարզչի խոսքերն է մեջբերում AS-ը։
«Ռեալ»-«Ատլետիկո» մադրիդյան դերբին կկայանա շաբաթ օրը՝ փետրվարի 8-ին, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։