Մարսելոն ավարտեց կարիերան
Սպորտ
Մադրիդի «Ռեալին» նախկին ձախ պաշտպան Մարսելոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
Բրազիլացին 2024-ի դեկտեմբերի 2-ից ազատ գործակալի կարգավիճակ ուներ, երբ խզել էր «Ֆլումինենսեի» հետ պայմանագիրը:
36-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում 17 տարի անցկացրել է Մադրիդի «Ռեալում»: «Արքայական ակումբում» 564 խաղում պաշտպանը խփել է 38 գոլ ու կատարել է 103 ասիստ:
«Ռեալի» հետ Մարսելոն նվաճել է 25 տիտղոս:
Բրազիլացին կարիերայի ընթացքում խաղացել է նաև «Ֆլումինենսեում» ու հունական «Օլիմպիակոսում»: