Պեսկովը պատասխանել է Եվրախորհրդի սպառնալիքներին
Միջազգային
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության համար «տրիբունալ» ստեղծելու մասին Եվրախորհրդի հայտարարությունները, հայտարարել է, որ նման փորձագետները միտումնավոր միակողմանի դիրք են գրավում և պատրաստ չեն իրականությանը նայել, փոխանցում է Ria Novosti-ն։
«Մենք կարծում ենք, որ այս բոլոր միջազգային կառույցները և այդ բոլոր, այսպես կոչված, փորձագետները միտումնավոր բացարձակապես միակողմանի և ոչ կառուցողական դիրքորոշում են բռնում: Նրանք պատրաստ չեն իրականությանը նայել»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«Այնուհետև այդ բոլոր, այսպես կոչված, փորձագետները լռեցին, հետևաբար մենք նրանց ոչ մի կերպ չենք կարող ընկալել, փորձագետներ համարել»,- ընդգծել է Պեսկովը։