2019թ.-ին, երբ Հունաստանի թիմի հետ ժամանեցինք Հայաստան, հիացել էի այստեղի ֆուտբոլի հանդեպ մեծ հետաքրքրասիրությամբ. Ջոն վան'տ Սխիպ Թուրքիայում կտրուկ սրվում են հակաէրդողանական հավաքները (Տեսանյութ) ՌՊԼ-ի Հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները. Transfermarkt Բարդ խաղ է լինելու Հայաստանի հավաքականի դեմ. Վրաստանի ընտրանու մարզիչ Երբ քաղաքականությամբ զբաղվում են անսկզբունք խաբեբաները. Հենրիխ Դանիելյան Քենեդու թոռը քննադատում է լրատվամիջոցներին՝ պապի սպանության լուսաբանման պատճառով Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. Փաշինյան Նիկոլի հերթական ինքնագոլի զավեշտն ու թշվառությունը Չկա ավելի մեծ ջերմություն դերասանի համար, քան հանդիսատեսի սերը. Արա Դեղտրիկյանը հավերժ կմնա մեր սրտերում Երգչուհի Անահիտ Հակոբյանը նորություն ունի

Քաղաքային իշխանությունը բառի բուն իմաստով մտել է քաղաքացու գրպանը եւ նրան դարձրել տուգանքի մատերյալ. Ալբերտ Մովսիսյան

Ներքաղաքական

Տրանսպորտի թանկացման դեմ պայքարը շարունակվում է: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու անկախ անդամ, «Արդար խոսք» կուսակցության նախագահ ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ:

«Արդար խոսք» կուսակցության դիրքորոշումն ինչպիսի՞ն է տրանսպորտի թանկացման եւ դրա դեմ պայքարի վերաբերյալ:

— Մենք դատապարտում ենք անհիմն թանկացումները եւ համարում, որ ներկայիս քաղաքային իշխանությունը բառի բուն իմաստով մտել է քաղաքացու գրպանը եւ նրան դարձրել տուգանքի եւ գումար կորզելու մատերյալ: Անշուշտ, մասնակցում ենք բոյկոտին: Ես ինքս, որպես «Արդար խոսք» կուսակցության նախագահ, հանդես եմ եկել հայտարարությամբ: Ստացվում է, որ իշխանությունը մարդկանց խաբում է՝ սկզբում ասելով, որ ուղեվճարը պետք է լինի 300 դրամ, այնուհետ դարձնում 150 դրամ եւ կրկին առանց հիմնավոր եւ հասկանալի բացատրության: Ես անգամ ավագանու նիստին ասացի, որ սա ընդամենը գնային առեւտուր է ու նման կերպ նրանք մարդկանց համակերպում են նոր գների հետ: Ինչ վերաբերում է 150 դրամներին՝ ասեմ, որ քաղաքային տրանսպորտն ունի սուբսիդային մեխանիզմ, որի շնորհիվ միանշանակ կարող էր 100 դրամը թողնել ամփոփոխ: Բոյկոտի վերաբերյալ կասեմ, որ շատ-շատերը, նույնիսկ ընդդիմադիր ներկայացողներն այն փորձում են իրենցով անել եւ, որպես կազմակերպիչ, ներկայացնել մեկ անձի՝ օրինակ՝ Հայկ Մարությանին կամ Անդրանիկ Թեւանյանին, անընդունելի է, քանի որ սա բոլորիս խնդիրն է, եւ սա բոլորիս շնորհիվ է իրականանում: Չի՛ կարելի այս թեմայի շուրջ դիվիդենտներ հավաքել: Չմոռանանք, որ քաղաքային տրանսպորտից օգտվում են քաղաքացիների մի ստվար զանգված, ովքեր չեն կարող ավել վճարել եւ, ի վերջո՝ ինչո՞ւ վճարեն թանկ: Սա մի այնպիսի հարց է, որի շուրջ ընդդիմադիրները պետք է համախմբվեն եւ վերջնական լուծում գտնեն՝ ի նպաստ քաղաքացու:

Ի՞նչ եք կարծում, վերջապես ընդդիմությունը կհամախմբվի՞, թե կրկին ամեն մեկն իր հերթին կփորձի «վերմակն իր վրա քաշել»:

— Խնդիրը հենց դա է, որ ամեն մեկը փորձում է «իր վրա քաշել վերմակը» եւ հնարավորինս իրենց անունով դնել այս պայքարի վերնագիրը: Այլ խնդիր էլ կա՝ քաղաքացիներն ամաչում են չվճարել, սակայն սրտանց չեն ցանկանում, որպեսզի թանկանա տրանսպորտը: Նաեւ քաղաքային իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել՝ հսկիչների միջոցով: Իսկ բոլորս էլ լավ գիտենք, որ հսկիչի հաստիք, որպես այդպիսին, չկա: Կարող է թաղապետարանից մի քանի աշխատողների ուղարկեն, ասեն՝ գնացեք, հսկեք: Բայց պետք է մեր քաղաքացիները լավ գիտակցեն, որ ո՛չ ամաչելու եւ ո՛չ էլ վախենալու առիթ չունեն: Սա իրենց իրավունքն է, որը պետք է պահել մինչեւ վերջ:

Ինչպես արդեն բացահայտվեց, թաղապետարանի ինչ-ինչ աշխատակիցներ հրահանգ ստանալով՝ նստում են տրանսպորտ եւ հակաքարոզ անցկացնում, իբրեւ շատ հարմար է իրենց այս թանկացումները: Դրան ի՞նչ կասեք:

— Մինշանակ նրանք հրահանգ են կատարում: Ինչպե՞ս կարող է թանկացումը ինչ-որ մեկին դուր գալ,երբ փոխարենը չի բարձրացվում ո՛չ աշխատավարձ, ո՛չ թոշակ, ո՛չ նպաստ: Այդ հրահանգները տրվում է քաղաքային իշխանության կողմից: Լավ, սա հնարավոր է ինչ-որ տեղ հասկանալ, բայց անհասկանալի է մնում, որ որոշ «ընդդիմադիրներ» փորձում են սատարել իշխանությանը: Օրինակ, երբ իշխանությունը փորձում է նման կերպ պռովակացիայի ենթարկել, անշուշտ, դա վատ է, բայց երբ ընդդիմադիր կողմն է փորձում դա անել, արդեն անընդունելի է:

Ավտոբուսների մեջ տեղադրվեց մետաղադրամը գցելու արկղեր, որոնց արժեքը կազմում է  հատը 144.000 դրամ եւ նմանատիպ արկղեր են գնվել թվով 55 հատ:  Ի՞նչ է լինելու այդ արկղերի ճակատագիրը: Այդ գումարները համարենք կորա՞ծ:

— Ինչի մասին է խոսքը, երբ Տիգրան Ավինյանն անգամ տեղյակ չի եղել, թե ինչ արժեքի տոմսով է մեկնել Միացյալ Նահանգներ: Այսինքն՝ այստեղ այդքան արկղերի ճակատագրի հարցը չէ, որքան իշխանության գումար վատնելու վարպետությունն է: Քաղաքացիների հարկերից կուտակված գումարներին վերաբերում են անփույթ ու անտարբեր: Փաստն այն է, որ քաղաքային իշխանությունը զբաղվում է միայն թալանով եւ ոչ մի տեսակի հաշվարկ գոյություն չունի: Ես ավագանու նիստի ընթացքում հարց եմ տվել՝ կոնկրետ մեկ տոմսի արժեք ասեք: Երեւանի փոխքաղաքապետ ՍուրենԳրիգորյանը տոմսի արժեք չի կարողանում ասել: Իբրեւ թե տուրիստականն այլ է, սովորական փաթեթներն՝ այլ եւ նմանատիպ անորոշ պատասխաններ: Մարդկանց գցում են շփոթմունքի մեջ եւ քաղաքացին չի հասկանում՝ ինչը որքան արժե: Կամ այդ ինչպե՞ս են որոշում, որ քաղաքացին պետք է 2-3 անգամ երթեւեկի:Կամ քաղաքացին գնի մեկ ամսվա համար փաթեթ ու չօգտագործի, ստացվում է, որ անտեղի գումա՞ր է վատնվում: Նախապես գումար են վերցնում՝ ծառայության համար, սակայն, մարդը կարող է նույն պահին վճարել եւ երթեւեկել, կարիք չկա նախապես մեկ ամսվա գումար վերցնել: Արդեն նաեւ խնդիրներ են առաջացել քարտերի հետ կապված: Քաղաքացիները բողոքում են, որ բանկային քարտերից գումարներ են գանձվում՝ այն ժամանակ, երբ նրանք տանը քնած են լինում: Սուրեն Գրիգորյանը բանկային քարտերի հետ կապված պատասխանեց, որ կուսումնասիրեն եւ հարկ եղած դեպքում կփոխհատուցեն քաղաքացուն: Այսինքն՝ մարդկանց գումարը թալանեն, հետո ամիսներ անց այդ գումարը հետ վերադարձնեն, իսկ քանի՞ քաղաքացի էլ անգամ չի նկատել այդ քարտի միջի գումարի կորուստը, կամ քանի՞ քաղաքացի հետեւողական կլինի, որ վերադարձնի իր գումարը: Ստացվում է, ու ումից հնարավոր է կքերեն, ումից էլ չէ՝ բարի ճանապարհ…

— Պարոն Մովսիսյան, այս խնդիրների շարքի հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում:

— Կոչ եմ անում մեր բնակիչներին միանալ բոյկոտին եւ չամաչել չվճարելու համար: Պետք է հասկանալ, որ քաղաքային իշխանությունը թալանում է մեզ՝ բոլորիս: Միահամուռ կերպով մինչեւ վերջ պետք է պայքարենք սրա դեմ: Սա՛ է միակ հանգուցալուծումը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ      






2019թ.-ին, երբ Հունաստանի թիմի հետ ժամանեցինք Հայաստան, հիացել էի այստեղի ֆուտբոլի հանդեպ մեծ հետաքրքրասիրությամբ. Ջոն վան'տ ՍխիպԹուրքիայում կտրուկ սրվում են հակաէրդողանական հավաքները (Տեսանյութ)ՌՊԼ-ի Հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները. TransfermarktԲարդ խաղ է լինելու Հայաստանի հավաքականի դեմ. Վրաստանի ընտրանու մարզիչԵրբ քաղաքականությամբ զբաղվում են անսկզբունք խաբեբաները. Հենրիխ ԴանիելյանՔենեդու թոռը քննադատում է լրատվամիջոցներին՝ պապի սպանության լուսաբանման պատճառովԻմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. ՓաշինյանՆիկոլի հերթական ինքնագոլի զավեշտն ու թշվառությունըՉկա ավելի մեծ ջերմություն դերասանի համար, քան հանդիսատեսի սերը. Արա Դեղտրիկյանը հավերժ կմնա մեր սրտերումԵրգչուհի Անահիտ Հակոբյանը նորություն ունիԹուրքերն ուզում են պանթուրքիզմի միջանցք ստեղծել. նրանք Հայաստանի ու Իրանի տարածքն են ուզում. Մաջիդ ՔարիմինԱդրբեջանցի զինվորները հայտնվել են ձնահյուսի մեջԹեւանյանի «պոպուլիզմն» ու իշխանության «ճղճիմությունը»Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. ԲայրամովՌԴ զինված ուժերը Կուրսկն ազատում են ուկրաինական զինուժից․ ՊուտինՓաշինյան Նիկոլն էլ է արդեն ընդունո՞ւմ, որ ինքն ուզուրպատոր է. ՄինասյանՎտանգավոր խաղեր՝ նախկին հոգեւորականի կողմիցԱնցել են ոչ բացահայտ հավելյալ ռեսուրսներ գործի դնելու «սուրբ» գործին. ԲԱՄԲԱՍԱՆՔԼավ, ամոթ չէ՞. ԶԱՐՄԱՆՔՊատրաստ է ստորագրել «խաղաղության պարտավորագիրը», բայց պատրաստ չէ հրապարակել այն. Արտակ ԶաքարյանԿանադային «վիճակված է» դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը․ ԹրամփԵվրոպան դեմ է Ուկրաինայի հարցի խաղաղ լուծմանը՝ չնայած Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերին․ ՌԴ ԱԳՆԿրեմլը 30-օրյա հրադադարի պահպանման հարցում փոխադարձության բացակայություն է տեսնումՊուտինն ու Թրամփը ծրագիր ունեն, որից Ուկրաինան չի կարող հրաժարվել. փորձագետ«Կրթվելը նորաձև է», իսկ ազգային ինքնությանը հավատարիմ մնալը հնաոճ է. Արմեն ՀարությունյանԿրեմլն արձանագրել է՝ Պուտինն ու Թրամփը վստահում են միմյանցՀայտնի է Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի եւ հուղարկավորության տեղն ու ժամըՉեմ ուզում, որ Ռուսաստանն ու Չինաստանը միավորվեն. ԹրամփՈւկրաինայում խաղաղ կարգավորումը պետք է տեղի ունենա երեք փուլով․ Ազարով«Հնդիկներին, Ջավախքի մեր հայրենակիցներին փորձում են գրանցել Գյումրիում, որպեսզի ՔՊ-ի օգտին քվե ապահովեն». Նարեկ Միրզոյան․ 168․amՈւկրաինայում հրադադարի մանրամասները կսկսեն մշակել մարտի 23-ին՝ Ջիդդայում. ԱՄՆ հատուկ բանագնացՀայաստանի պետական պարտքը 2024-ի վերջին կազմել է 5 տրլն դրամ (տեսանյութ)Ո՞վ սպանեց Քենեդիին. հարցի պատասխանը վերջապես կտրվի՞Նույն ուժերը, որոնք ժամանակին աջակցում էին Նիկոկին, կրկին թիրախավորում են Սերժ ՍարգսյանինԱշխարհում սկսում են տեսնել ԵԱՏՄ-ի հաջողությունները․ ՕվերչուկՇԵՂ­ՇԵ ԼՅԱ ՖԱՄՀայտնի է հայտնի աստղահոգեբան Լյուսյա Հակոբյանի լուսահոգի որդու հոգեհանգստի օրն ու վայրըՈւկրաինական բանակը կրկին փորձում է ճեղքել Բելգորոդի սահմանըԴավիթ Հարությունյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ դատախազությանԳործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ․ Գագիկ ՍուրենյանՕրվա խորհուրդ․ Մեծ Պահք. օր 1717 ամյա տղային սպանել է իր կնոջը երկար նայելու համար. մանրամասներՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՀատուկ հանձնարարությամբ, զբաղված են ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ քարոզչությամբՄի ամբողջ օր ջուր չի լինիՆախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին զրպարտելու էին դուրս եկել հետևյալ լեգիոներներըՀավաքականի խաղերը միշտ առանձնահատուկ են. Վահան Բիչախչյան Ամերիկյան աստղանավորդները, ովքեր տիեզորքում պետք է մնային 8 օր, վերադառնում են 9 ամիս անց (Տեսանյութ)Մարտի 23-ին Սաուդյան Արաբիայում բանակցություններ կանցկացվեն ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև. Ուիտկոֆ«Ինտերը» առաջարկ ունի Ինձագիին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top