Թեհրանում վստահ են, որ գեղեցիկ խոսքերով, Թրամփը նախապատրաստում է Իրանի դեմ հիբրիդային պատերազմ
Միջազգային
Թրամփը Truth Social սոցիալական ցանցում խոսել է Իրանի հետ բանակցություններ սկսելու մտադրության մասին։ Բացի այդ, նա նշել է, որ խիստ ուռճացված են լուրերն այն մասին, որ ԱՄՆ-ն Իսրայելի հետ միասին ծրագրում է ամբողջությամբ ոչնչացնել Իրանը։
«Ես ցանկանում եմ, որ Իրանը մեծ և հաջողակ երկիր լինի, բայց միջուկային զենք չունենա: Տեղեկություններն այն մասին, որ Միացյալ Նահանգները, համագործակցելով Իսրայելի հետ, պատրաստվում է Իրանին ջարդուփշուր անել, չափազանց ուռճացված են»:
Իսկ ահա Իրանում այն կարծիքն է ծավալվում, որ Թրամփի նման խոսակցությունները միայն իրեն խաղաղարարի իմիջ ապահովելու համար է: Ոչնչացնել Իրանը, միգուցե Թրամփի չի ուզում: Բայց որ ամեն բան անում է Իրանին լիակատար վերահսկողության տակ վերցնելու համար, դրանում Թեհրանում վստահ են: Ամեն դեպքում, իրանցի փորձագռտը նշում է. «ԱՄՆ-ի հետ բանակցություններն ընդհանրապես անհնարին են։ Իրանը երբեք ճնշման տակ չի նստի բանակցությունների սեղանի շուրջ.