Նիկոլի հերթական ինքնագոլի զավեշտն ու թշվառությունը Չկա ավելի մեծ ջերմություն դերասանի համար, քան հանդիսատեսի սերը. Արա Դեղտրիկյանը հավերժ կմնա մեր սրտերում Երգչուհի Անահիտ Հակոբյանը նորություն ունի Թուրքերն ուզում են պանթուրքիզմի միջանցք ստեղծել. նրանք Հայաստանի ու Իրանի տարածքն են ուզում. Մաջիդ Քարիմին Ադրբեջանցի զինվորները հայտնվել են ձնահյուսի մեջ Թեւանյանի «պոպուլիզմն» ու իշխանության «ճղճիմությունը» Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. Բայրամով ՌԴ զինված ուժերը Կուրսկն ազատում են ուկրաինական զինուժից․ Պուտին Փաշինյան Նիկոլն էլ է արդեն ընդունո՞ւմ, որ ինքն ուզուրպատոր է. Մինասյան Վտանգավոր խաղեր՝ նախկին հոգեւորականի կողմից

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԱԵՎ ԱՄՆ-ՈՒՄ Է «ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄԻ ՋՐԱՂԱՑԻՆ ՋՈՒՐ ԼՑՆՈՒՄ»

Վերլուծություն

ԱՄՆ-ում գտնվող Փա­շին­յա­նը գո­նե ե­րեկ­վա դրութ­յամբ այդ­պես էլ ո­րե­ւէ տպա­վո­րիչ հան­դի­պում չէր ու­նե­ցել, ինչն առն­վազն տա­րօ­րի­նակ է դարձ­նում, թե ին­չու է պե­տութ­յան հաշ­վին հա­սել օվ­կիա­նո­սից այն կողմ: Բայց փո­խա­րե­նը, նա հասց­րեց աչ­քի ընկ­նել հեր­թա­կան «դա­րա­կազ­միկ» մտքե­րով, ո­րոնք, նման է, որ հեր­թա­կան ան­գամ են ի ցույց դնում, թե ի­րա­կա­նում ում խաղն է Նի­կո­լը խա­ղում:

ՀԵՐԹԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՌԵՐԸ

Այս­պես, եր­կար-բա­րակ ճա­ռե­լով ինչ-որ « գա­ղա­փա­րա­խո­սա­կան տրանս­ֆոր­մա­ցիա­յից», ե­կավ, հա­սավ այն մտքին, թե՝ «ՀՀ-ն­ ինքն է բարձ­րա­գույն ազ­գա­յին նպա­տակ եւ ՀՀ-ից ա­վե­լի բարձր ազ­գա­յին նպա­տակ չի կա­րող լի­նել»: Ս­րա մա­սին, ի­հար­կե, կա­րե­լի է վի­ճել, քա­նի որ մեծ հարց է՝ կա­րե­ւո­րը տա­րած­քա­յին միա­վո՞րն է, թե այդ միա­վո­րի վրա ապ­րող ժո­ղո­վուր­դը. կա­րող են վա­ղը-մյուս օ­րը այս տա­րած­քը լցնել տա­րաբ­նույթ հնդիկ­նե­րից սկսած, թու­րք-ազե­րի­նե­րով վեր­ջաց­րած, եւ է­լի ա­նու­նը ՀՀ կմնա, բայց ոչ հայ ժողովր­դի Հա­յաս­տա­նը: Բայց դա մի կողմ:

Ա­հա, այս «գա­ղա­փա­րա­խո­սութ­յուն­նե­րից» հե­տո Նի­կո­լը հա­սավ իր ա­մե­նա­տա­րօ­րի­նակ մտքե­րից մե­կին. «Մենք այս ա­մեն ին­չին ե­կել ենք 44- օր­յա պա­տե­րազ­մի պար­տութ­յան բե­րու­մով եւ այս պար­տութ­յան պատ­ճառ­նե­րի խոր­քա­յին եւ ոչ խոր­քա­յին պատ­ճառ­նե­րը: Մենք, իմ գնա­հատ­մամբ, այ­սօր այդ պար­տութ­յան մի­ջով անց­նե­լով, ձեռք ենք բե­րել ան­կախ, ինք­նիշ­խան պե­տութ­յուն ու­նե­նա­լու հնա­րա­վո­րութ­յուն…»: Ինչ է, պատ­րաստ­վում է ինքն ի­րեն հե­րո՞ս հռչա­կել, թե տե­սա՞ք, պարտ­վե­ցինք, որ «ինք­նիշ­խան պե­տութ­յուն» ու­նե­նանք: Ու սա՞ է նրա «ինք­նիշ­խան պե­տութ­յու­նը», երբ նույն Նի­կոլն է քա­նիցս ա­սել՝ ե­թե թշնա­մու այս-այս պա­հան­ջը չա­նենք, պա­տե­րազմ կլի­նի, ու վա­զել է ա­նե­լու: Կամ, ար­դեն մոտ չոր­սու­կես տա­րի «խա­ղա­ղութ­յու­նից» է խո­սում, իսկ Ա­լիե­ւը միայն ծաղ­րում է, թե՝ այս-այս պա­հանջն էլ կա­նես, կո­րո­շեմ՝ ստո­րագ­րել, թե՝ ոչ: Այն նույն Ա­լիե­ւը, ո­րի ա­ռա­վե­լա­գույն ե­րա­զան­քը  ա­ռաջ գո­նե 5 շրջան հետ ստա­նալն էր:

Ու այս­տե­ղից էլ Նի­կոլն անց­նում է, թե­րեւս, իր հիմ­նա­կան քա­րոզ­չա­կան մտքին, թե՝ «Կա­յին ու­ժեր, ո­րոնց ա­ռանց­քա­յին գոր­ծի­քը մեզ կա­ռա­վա­րե­լու հետեւ­յալն է. անհ­նար դարձ­նել մեր ինք­նու­րույն ապ­րե­լը մեր մի­ջա­վայ­րում, որ­պես­զի մենք լի­նենք կա­ռա­վա­րե­լի»:

Ո՞ր ու­ժի մա­սին է Նի­կո­լը խո­սում, դրան դեռ կհաս­նենք: Մինչ այդ, ֆիք­սենք՝ իր այդ հեր­թա­կան «գլուխ­գոր­ծո­ցը» բա­ցատ­րում է այս­պես. «Ցա­վոք սրտի, ես այն­քան խե­լոք չեմ, որ այդ ին­ֆոր­մա­ցիան գլխի ընկ­նեի ինք­նու­րույն: Ես դա գլխի եմ ըն­կել վար­չա­պետ լի­նե­լու ըն­թաց­քում տար­բեր հան­դի­պում­նե­րի ըն­թաց­քում… Այդ նույն խո­սակ­ցութ­յունն ու­նե­նում եմ ա­մե­նատար­բեր ղե­կա­վար­նե­րի հետ, ո­րոնց ա­սա­ծը հետեւ­յալն է, որ, գի­տեք ինչ, այս աշ­խար­հում ա­մեն մեկն իր դերն ու­նի, ձեր դե­րը նա­հա­տակն է: Ժո­ղո­վուրդ, խի եք խառն­վել ի­րար: Հաս­կա­նում ենք, որ մենք նա­հա­տակ­վել ենք, որ շատ դեպ­քե­րում դուք եք մեզ օգ­նել, որ մենք նա­հա­տակ­վենք, բայց մենք էլ չենք ու­զում նա­հա­տակ լի­նել, ու­զում ենք լի­նել սո­վո­րա­կան ապ­րող ժո­ղո­վուրդ…»,- ա­սել է Փա­շին­յա­նը:

Ու տես­նես ին­չո՞ւ է ո­րո­շել, որ «վար­չա­պետ լի­նե­լու ըն­թաց­քում» կա­րո­ղա­ցել է «այն­քան խե­լո­քա­նալ»: Խո­շոր հաշ­վով, գո­նե այս ճա­ռում դրա հիմ­նա­վո­րումը չտե­սանք: 70 տա­րի Հա­յաս­տա­նը ե­ղել է Միութ­յան կազ­մում, եւ ո­րե­ւէ հայ ի­րեն «նա­հա­տակ» չէր հա­մա­րում: Միութ­յու­նից հե­տո, ա­վե­լին, ա­մեն մի հայ ի­րեն հաղ­թող էր զգում, իսկ Ա­լիե­ւը 2016թ.-ին ըն­դա­մե­նը չորս օր կռվե­լով, վա­զեց զի­նա­դա­դար խնդրե­լու: Ու թեեւ հե­տո ե­կավ Նի­կո­լը, բայց է­լի 44-օր­յա­յում, ինչ­պես նա է հի­մա փոր­ձում հա­մո­զել, Հա­յաս­տա­նը չպարտ­վեց. ի վեր­ջո, Ա­լիեւն է խոս­տո­վա­նել, որ ե­թե զի­նա­դա­դար չլի­ներ, ար­դեն հար­ձակ­վե­լու ո­րե­ւէ պո­տենց­իալ նրա մոտ չէր մնա­ցել: Իսկ թե ինչ­պես ե­ղան 44-օր­յա­յի պար­տութ­յու­ննե­րը, դրանք ժա­մա­նա­կը կգա, կբա­ցա­հայտ­վեն. թող Նի­կոլն ի­րեն այդ­քան լավ չզգա: Դ­րա­նից հե­տո ի՞նչ ու­նենք. Նի­կոլ, որն իր քա­րոզ­նե­րով եւ գոր­ծո­ղութ­յուն­նե­րով փոր­ձում է Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նել, որ­պես պարտ­ված, հայ ժո­ղովր­դին էլ՝ «նա­հա­տա­կի» հո­գե­բա­նութ­յուն ու­նե­ցող: Ընդ ո­րում, պար­բե­րա­բար, թե` ե­թե սա չա­նենք, Ա­լիե­ւը կհար­ձակ­վի: Ու սրա­նից հե­տո այդ ո՞ւմ է մե­ղադ­րում, թե դրսից ինչ-որ մեկն ա­սում է, թե հա­յե­րի դե­րը «նա­հա­տակ­վելն» է: Դե ու­րեմն, թող գո­նե այս ան­գամ ա­նուն­ներ հնչեց­նի:

ՈՒՐԵՄՆ, Ո՞ՒՄ Է ՆԻԿՈԼԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ

Իսկ քա­նի ա­նուն չկա, այն տպա­վո­րութ­յունն է, որ Նի­կոլն այս ան­գամ էլ է Ռու­սաս­տա­նին մե­ղադ­րում, թե՝ մեզ փոր­ձում են «նա­հա­տակ» ներ­կա­յաց­նեն, որ կա­ռա­վա­րեն: Ու­րեմն, պետք է «ստեղ­ծենք մի ի­րա­վի­ճակ, երբ մենք մեր տա­րա­ծաշր­ջա­նում, հար­եւան­նե­րի մի­ջա­վայ­րում կկա­րո­ղա­նանք ապ­րել ա­ռանց ար­տա­քին օգ­նութ­յան»: Հա, լավ կլի­ներ: Ամ­բողջ հարցն այն է, թե Հա­յաս­տա­նի ա­րե­ւել­յան եւ ա­րեւմտ­յան հա­րե­ւան­նե­րին պե՞տք է նման վի­ճակ: Դա­տե­լով փաս­տից, որ Ա­լիեւն ու Էր­դո­ղանն ա­մե­նօր­յա ռե­ժի­մով խո­սում են «Զան­գե­զու­րի մի­ջանց­քից», հաս­տատ է, որ նրանք թքած ու­նեն ինչ­պես խա­ղա­ղութ­յան, այն­պես էլ՝ Նի­կո­լի այդ գու­նա­գեղ ցան­կութ­յու­նն­երի վրա: Ա­վե­լի կոնկ­րետ՝ այն պա­հին, երբ «ա­տամ­նե­րը կտրեց», առն­վազն Ս­յու­նիքն ի­րեն­ցով են ա­նե­լու: Իսկ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան ցան­կութ­յու­նը «Ա­լեք­սանդ­րոպո­լի պայ­մա­նա­գիր-2»-ն­ է՝ մի 10 հա­զար քա­ռա­կու­սի կի­լո­մետ­րա­նոց ձե­ւա­կան Հա­յաս­տա­նով՝ ի­րա­կա­նում վի­լա­յե­թի կար­գա­վի­ճա­կով: Ա­ռա­վել եւս, մեր ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, երբ ու­ժա­յին մո­տե­ցում­նե­րը նո­րից գե­րիշ­խող են դառ­նում աշ­խար­հում: Իսկ այդ մո­տե­ցում­ներն ինչ­պես Ադր­բե­ջա­նի, այն­պես էլ Թուր­քիա­յի հա­մար միան­գա­մայն հո­գե­հա­րա­զատ էն. վ­կա­յութ­յունն Ար­ցա­խի ցե­ղաս­պա­նութ­յունն ու Սի­րիա­յի գրա­վումն է:

Ու հի­մա նա­յենք, թե այս ի­րո­ղութ­յուն­նե­րի ֆո­նին ինչ է քա­րո­զում Նի­կո­լը: «Ինք­նիշ­խան Հա­յաս­տան» գե­ղե­ցիկ փա­թե­թա­վոր­մամբ՝ մեր սե­փա­կան ու­ժե­րով, այն է՝ հիմ­նա­կան դաշ­նակ­ցից հրա­ժար­վե­լով (նա մեզ փոր­ձում է նա­հա­տակ ներ­կա­յաց­նել), սե­փա­կան ու­ժե­րով հա­րե­ւան­նե­րի հետ «խա­ղաղ գո­յա­տե­ւում»՝ պատ­մա­կան անց­յա­լից հրա­ժար­վե­լու գնով: Պարզ հարց՝ ու­նե՞նք այդ սե­փա­կան ու­ժե­րը. Նի­կո­լի կա­ռա­վար­ման վեց տա­րի­նե­րից հե­տո՝ միան­շա­նակ ո´չ: Ռեա՞լ է հա­րե­ւան­նե­րի հետ «խա­ղաղ գո­յա­տե­ւում», ե­թե վերջ­նա­կա­նա­պես հրա­ժար­վենք մեր հիմ­նա­կան դաշ­նակ­ցից. նույն­պես ո´չ: Ու ինչ­քան էլ այս եր­կու «ոչ»-երն ակն­հայտ են, Նի­կոլն իր քա­րոզ­նե­րով (եւ ոչ միայն) հենց այս ուղ­ղութ­յամբ է փոր­ձում տա­նել Հա­յաս­տա­նը: Ու ան­կախ նրա­նից, թե «վար­չա­պետ լի­նե­լու ըն­թաց­քում» կա­րո­ղա­ցե՞լ է «այն­քան խե­լո­քա­նալ», թե՞ չի կա­րո­ղա­ցել:

ԴԵՊԻ ՎԻԼԱՅԵԹԱՑՈՒՄ

Այն, որ այս քա­րոզ­չութ­յու­նը, ոչ այլ ինչ է, քան բրի­տա­նա­թուր­քա­կան «պանթ­յո­ւրքիզ­մի» ջրա­ղա­ցին ջուր լցնել, կա­րե­լի է տես­նել: Այս­տեղ, սա­կայն, այլ հարց եւս կա. իսկ ին­չո՞ւ այս ա­մե­նը Նի­կոլն այս պա­հին սկսեց քա­րո­զել ԱՄՆ-ում:

Այն, որ այս պա­հին Թ­րամփն ակ­տի­վո­րեն խո­սում է Մոսկ­վա­յի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի գնա­լու մա­սին, Նի­կո­լը պետք է որ գո­նե լսած լի­ներ: Նաեւ այն, որ այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը չեն կա­րող շրջան­ցել նաեւ հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը: Վեր­ջա­պես, որ ինչ­պես նախ­կի­նում, ա­ռա­վել եւս՝ ներ­կա­յումս Բ­րի­տա­նիան ակ­տի­վո­րեն գոր­ծում է այս ուղ­ղութ­յամբ, այն է՝ դեմ գո­նե այն կուր­սին, ո­րը Թ­րամ­փը պաշ­տո­նա­պես ներ­կա­յաց­նում է: Իսկ այդ ֆո­նին ար­դեն իսկ ա­մե­նա­լուրջ տա­րա­ձայ­նութ­յուն­նե­րը կան թրամ­փա­կան­նե­րի եւ բրի­տա­նա­կան լի­բե­րաստ­նե­րի հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: Ա­սենք, դա չնկա­տել պար­զա­պես հնա­րա­վոր չէ, հաշ­վի առ­նե­լով այն բաց հար­ված­նե­րը, ո­րոնք թրամ­փա­կան­նե­րը պար­բե­րա­բար հասց­նում են բրի­տա­նա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րին` չխնա­յե­լով ան­գամ վար­չա­պե­տին:

Եվ ա­հա այս ի­րա­վի­ճա­կում ԱՄՆ-ում գնտվող Նի­կոլն ակ­նար­կո՞ւմ է, որ պատ­րաստ է շա­րու­նա­կել աշ­խա­տան­քն այն ուղ­ղութ­յամբ, որն ակ­տի­վո­րեն ա­ռաջ է տա­նում բրի­տա­նա­կան MI-6-ը: Ինչ է, ու­զում է թ­րամ­փա­կան թի­մին ցույց տալ, թե, տե­սեք, ինձ հետ չեք ու­զում գործ բռնել, ու­րեմն կաշ­խա­տեմ լի­բե­րալ­նե­րի հե՞տ: Թե՞ այդկերպ Մոսկ­վա­յին է ինչ-որ բան ակ­նար­կում:

­Բայց մյուս կող­մից էլ ա­սել, թե Նի­կոլ­ն ի­րա­կա­նում էլ, ե­թե ան­գամ շատ ցան­կա­նա, կկա­րո­ղա­նա Հա­յաս­տա­նը տա­նել վի­լա­յե­թաց­ման ուղ­ղութ­յամբ, դա էլ քիչ հա­վա­նա­կան տար­բե­րակ կլի­ներ: Մի կող­մից, այս պա­հին Թուր­քիան շա­րու­նա­կում է լիո­վին խրված մնալ Սի­րիա­յում: Բա­նը հա­սել է այն կե­տին, որ սի­րիա­կան ներ­կա­յիս ա­հա­բեկ­չա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի հետ Էր­դո­ղանն ինչ-որ թուրթ է պատ­րաստ­վում ստո­րագ­րել՝ «Ռազ­մա­վա­րա­կան ռազ­մա­կան պայ­մա­նա­գիր» ան­վան տակ, ո­րը ռազ­մա­կան տե­սանկ­յու­նից Սի­րիան վերջ­նա­կա­նա­պես է դնում Թուր­քիա­յի վե­րահս­կո­ղութ­յան տակ: Բայց չնա­յած դրան, Սի­րիա­յում կան ինչպես Իս­րա­յե­լի ընդ­լայն­ման, այն­պես էլ Քուր­դիս­տա­նի ստեղծ­ման թե­մա­նե­րը, ո­րոն­ցից ան­գամ նման պայ­մա­նագ­րով Էր­դո­ղա­նը չի կա­րող ձեր­բա­զատ­վել: Ա­ռա­վել եւս, որ ար­դեն նաեւ Թ­րամփն է խո­սում «մեծ Իս­րա­յե­լի» ստեղծ­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նից, իսկ դա հնա­րա­վոր է ի­րա­կա­նաց­նել միայն սի­րիա­կան տա­րածք­նե­րի հաշ­վին, գու­մա­րած Քուր­դիս­տա­նի առ­կա­յութ­յու­նը: Ու սա այն կար­գի մասշ­տա­բա­յին խնդիր է Էր­դո­ղա­նի հա­մար, որ կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ նոր ճա­կատ բա­ցե­լը ՌԴ-ի եւ Ի­րա­նի դեմ մնում է քիչ հա­վա­նա­կա­նութ­յան դաշ­տում:

Ինչ վե­րա­բե­րում է Բաք­վին, ա­պա վեր­ջինս այս պա­հին ակ­տիվ շփում­նե­րի մեջ է Թեհ­րա­նի հետ՝ փոր­ձե­լով հար­թել վեր­ջին մի քա­նի սուր խնդիր­նե­րը: Բայց ան­գամ այդ պա­րա­գա­յում, օ­րի­նակ Ա­լիե­ւի ա­ռանց­քա­յին օգ­նա­կան­նե­րից մե­կին՝ Հիք­մեթ Հա­ջի­եւին ըն­դու­նե­լով, նա­խա­գահ Մա­սուդ Փե­զեշ­քիա­նը հեր­թա­կան ան­գամ հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րեց, որ տա­րա­ծաշր­ջա­նի երկր­նե­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան պահ­պա­նումն Ի­րա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան հիմ­նա­րար սկզբունքն է: Այ­սինքն, ոչ մի «Զան­գե­զու­րի մի­ջանցք»:

­Վեր­ջա­պես, չմո­ռա­նանք, որ ռուս-ի­րա­նա­կան աղ­մուկ հա­նած ռազ­մա­վա­րա­կան պայ­մա­նա­գի­րը եւս հենց նույն տրա­մա­բա­նութ­յունն է սահ­մա­նում՝ հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում ոչ մի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փո­փո­խութ­յուն եւ ար­տա­քին ու­ժե­րի ներ­կա­յութ­յուն: Ու ա­սել, թե բրի­տա­նա­ցի­նե­րը, բա­ցի հե­տա­խու­զա­կան խա­ղե­րից, նաեւ ռազ­մա­կան հնա­րա­վո­րութ­յու­ններ ու­նեն այդ տես­լա­կա­նը փո­խե­լու հա­մար, միամ­տութ­յուն կլի­ներ:

­Մի խոս­քով, թե կոնկ­րետ ին­չի հա­մար է Նի­կոլն ԱՄՆ-ում պանթ­յուր­քիս­տա­կան ջրա­ղա­ցին ջուր լցնում, ին­քը կի­մա­նա: Բայց, կրկնենք, նրա­նից գործ­նա­կա­նում ո­չինչ կախ­ված չէ, ուր մնաց՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սին աշ­խար­հա­քա­ղա­քա­կան լանդ­շաֆ­տի փո­փո­խութ­յու­նը:

 






Նիկոլի հերթական ինքնագոլի զավեշտն ու թշվառությունըՉկա ավելի մեծ ջերմություն դերասանի համար, քան հանդիսատեսի սերը. Արա Դեղտրիկյանը հավերժ կմնա մեր սրտերումԵրգչուհի Անահիտ Հակոբյանը նորություն ունիԹուրքերն ուզում են պանթուրքիզմի միջանցք ստեղծել. նրանք Հայաստանի ու Իրանի տարածքն են ուզում. Մաջիդ ՔարիմինԱդրբեջանցի զինվորները հայտնվել են ձնահյուսի մեջԹեւանյանի «պոպուլիզմն» ու իշխանության «ճղճիմությունը»Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. ԲայրամովՌԴ զինված ուժերը Կուրսկն ազատում են ուկրաինական զինուժից․ ՊուտինՓաշինյան Նիկոլն էլ է արդեն ընդունո՞ւմ, որ ինքն ուզուրպատոր է. ՄինասյանՎտանգավոր խաղեր՝ նախկին հոգեւորականի կողմիցԱնցել են ոչ բացահայտ հավելյալ ռեսուրսներ գործի դնելու «սուրբ» գործին. ԲԱՄԲԱՍԱՆՔԼավ, ամոթ չէ՞. ԶԱՐՄԱՆՔՊատրաստ է ստորագրել «խաղաղության պարտավորագիրը», բայց պատրաստ չէ հրապարակել այն. Արտակ ԶաքարյանԿանադային «վիճակված է» դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը․ ԹրամփԵվրոպան դեմ է Ուկրաինայի հարցի խաղաղ լուծմանը՝ չնայած Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերին․ ՌԴ ԱԳՆԿրեմլը 30-օրյա հրադադարի պահպանման հարցում փոխադարձության բացակայություն է տեսնումՊուտինն ու Թրամփը ծրագիր ունեն, որից Ուկրաինան չի կարող հրաժարվել. փորձագետ«Կրթվելը նորաձև է», իսկ ազգային ինքնությանը հավատարիմ մնալը հնաոճ է. Արմեն ՀարությունյանԿրեմլն արձանագրել է՝ Պուտինն ու Թրամփը վստահում են միմյանցՀայտնի է Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի եւ հուղարկավորության տեղն ու ժամըՉեմ ուզում, որ Ռուսաստանն ու Չինաստանը միավորվեն. ԹրամփՈւկրաինայում խաղաղ կարգավորումը պետք է տեղի ունենա երեք փուլով․ Ազարով«Հնդիկներին, Ջավախքի մեր հայրենակիցներին փորձում են գրանցել Գյումրիում, որպեսզի ՔՊ-ի օգտին քվե ապահովեն». Նարեկ Միրզոյան․ 168․amՈւկրաինայում հրադադարի մանրամասները կսկսեն մշակել մարտի 23-ին՝ Ջիդդայում. ԱՄՆ հատուկ բանագնացՀայաստանի պետական պարտքը 2024-ի վերջին կազմել է 5 տրլն դրամ (տեսանյութ)Ո՞վ սպանեց Քենեդիին. հարցի պատասխանը վերջապես կտրվի՞Նույն ուժերը, որոնք ժամանակին աջակցում էին Նիկոկին, կրկին թիրախավորում են Սերժ ՍարգսյանինԱշխարհում սկսում են տեսնել ԵԱՏՄ-ի հաջողությունները․ ՕվերչուկՇԵՂ­ՇԵ ԼՅԱ ՖԱՄՀայտնի է հայտնի աստղահոգեբան Լյուսյա Հակոբյանի լուսահոգի որդու հոգեհանգստի օրն ու վայրըՈւկրաինական բանակը կրկին փորձում է ճեղքել Բելգորոդի սահմանըԴավիթ Հարությունյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ դատախազությանԳործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ․ Գագիկ ՍուրենյանՕրվա խորհուրդ․ Մեծ Պահք. օր 1717 ամյա տղային սպանել է իր կնոջը երկար նայելու համար. մանրամասներՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՀատուկ հանձնարարությամբ, զբաղված են ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ քարոզչությամբՄի ամբողջ օր ջուր չի լինիՆախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին զրպարտելու էին դուրս եկել հետևյալ լեգիոներներըՀավաքականի խաղերը միշտ առանձնահատուկ են. Վահան Բիչախչյան Ամերիկյան աստղանավորդները, ովքեր տիեզորքում պետք է մնային 8 օր, վերադառնում են 9 ամիս անց (Տեսանյութ)Մարտի 23-ին Սաուդյան Արաբիայում բանակցություններ կանցկացվեն ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև. Ուիտկոֆ«Ինտերը» առաջարկ ունի ԻնձագիինՁերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ ԻմամօղլունԹրամփ. Պուտինն ինձ ասաց, որ եթե ես իր ընկերն եմ, նա չէր ցանկանա ինձ թշնամի տեսնելՄԱՐՏԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ«Հրապարակ». Արցախցիները բողոքի գործողություններ են ծրագրումԶՈՒ ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀՀ և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև անցկացվող շտաբային բանակցություններին«Ժողովուրդ». ՊՎԾ-ն եւ ԱՆ-ն՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետի. ապօրինության գործը կհասնի դատախազություն24 ժամ ջուր չի լինելու Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top