Եռաբլուրից ծաղիկներ ու խնկամաններ են շարունակ գողանում․ MediaHub (տեսանյութ)
Հասարակություն
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում չեն դադարում ծաղիկների գողությունները։ Օրերս որդի կորցրած ծնողներից մեկը հրապարակել է ևս մի տեսանյութ, որտեղ պատկառելի տարիքի կինը հավաքում է իր որդու տապանաքարին նոր տեղադրված ծաղկեփնջերը, գրում է MediaHub–ը։
Էլեն Պետրոսյանը MediaHub-ին փոխանցեց, որ օրերս նաև իր հորեղբոր գերեզմանից են գողություն կատարել։
«Առաջին դեպքը չէ, նախկինում խնկամանն են գողացել, հետո նկատել ենք, որ ծաղիկները տեղում չեն։ Դրանից հետո արհեստական, այսինքն երկարակյաց ծաղիկներ ենք տարել, հաջորդ այցին դա էլ չի եղել։ Հունվարի 28-ին՝ ԶՈՒ կազմավորման օրը գնացել ենք, այս անգամ նստարանն էին տարել»,- իր վրդովմունքը հայտնեց Էլենը։