«Ուկրաինայում խուճապ է», Կիևում վախենում են, որ Պուտինը և Թրամփը պայմանավորվել են` հեռացնել Զելենսկուն: Այս մասին հայտնում է Politico-ն:
Ազղբյուրի տեղեկացմամբ, Ուկրաինացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Վաշինգտոնի և Մոսկվայի մերձեցումը կարող է իրենց հեռացնել սեփական երկրի ապագայի շուրջ քննարկումներից:
Նման մտահոգություններ են առաջացրել այն փաստը, որ Պուտինին հետևելով՝ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քելլոգը և ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը միաժամանակ խոսել են Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։
Ուկրաինացի նախկին նախարարը (հավանաբար Կուլեբան) անանուն հրապարակմանը ասել է, որ «ընտրությունների հարցում Վաշինգտոնի և Մոսկվայի մերձեցումը մտահոգության տեղիք է տալիս»։
«Ես սա տեսնում եմ որպես առաջին նշան, որ Թրամփն ու Պուտինը համաձայն են մեկ բանում՝ նրանք ցանկանում են հեռացնել Զելենսկին»,- հավելել է նախարարը։
Ավելի վաղ Reuters-ը՝ վկայակոչելով Քելլոգին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ուկրաինայում ընտրություններն անցկացվեն մինչեւ տարեվերջ, հատկապես՝ ռազմաճակատում հրադադարի դեպքում։
Միաժամանակ Պեսկովը խոսել է նաեւ Ուկրաինայում ընտրությունների անհրաժեշտության մասին։