Նախագահ Թրամփն անոնսավորել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կայանալիք բանակցությունները (Տեսանյութ)
ՄիջազգայինՆախագահ Թրամփն անոնսավորել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կայանալիք բանակցությունները.
«Մենք շատ հագեցած հանգստյան օրեր ունեցանք: Մենք գործ ունենք Իսրայելի հետ: Մենք գործ ունենք Ուկրաինայի և Ռուսաստանի հետ։ Մենք հանդիպումներ ու բանակցություններ ունենք պլանավորված տարբեր կողմերի հետ, այդ թվում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի։ Եվ ես կարծում եմ, որ այս քննարկումները բավականին լավ են ընթանում»։
Բնականաբար, այս անգամ եւս Թրամփի խոսքի հաջորդ մասը վերաբերում է ԱՄՆ-ի «թալանին»: «Միացյալ Նահանգները թալանվել է աշխարհի գրեթե բոլոր երկրների կողմից: Մենք օգնում ենք բոլորին։ Մենք տարիներ շարունակ օգնում ենք բոլորին։ Անկեղծ ասած, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դա գնահատեց։ Մենք սա արագ կփոխենք...
ԵՄ-ի ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքեր կլինեն: Դա անպայման տեղի կունենա ԵՄ-ի հետ: Նրանք մեզանից շատ բան ստացան։ Մենք ունենք 300 միլիարդ դոլարի բյուջեի դեֆիցիտ։ Ես ձեզ ճշգրիտ ամսաթիվ չեմ տա, բայց դա տեղի կունենա շատ շուտով»: