«Այդ անձնավորությունն ինչ էլ ասի այս առիթով, մեկ է՝ մեր ժողովրդի 80 տոկոսն ասելու է, որ նա դավաճան է». Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ էշին համբուրողը մի հոգի չի եղել, շատ շատերն են եղել. Սարգսյան Մեկ ա, մեր ժողովրդի 80%-ն ասելու ա, որ նա դավաճան ա. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին Լոնդոնը հանել Է պատժամիջոցները Թուրքիայում պահանջել են վերջ տալ ժխտողականությանը Թրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNN Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղմացրել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշումը. Times Եվրահանձնաժողովը սև ցուցակում է ներառել Huawei-ի հետ առնչվող կազմակերպություններին․ Politico Անցյալում «Ջահերով երթ»-ին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն, այսօր՝ «պաշտոնական» Երևանը. Քրիստինե Վարդանյան Արթուր Վանեցյանը պատրաստվում է 2026թ-ի ընտրություններին (տեսանյութ)

Մեզ ուզում են ոչնչացնել, ոչ թե նրա համար, որ քրիստոնյա ենք, այլ որովհետեւ մենք հայ ենք…

Հրապարակախոսություն

Եթե դու լավն ես, քեզ կսիրեն, իսկ եթե լավագունն ես, քեզ տանել չեն կարող...

Ինչպես տեսնում ենք, 1915թ.-ից այս կողմ միջազգային հանրության փիլիսոփայության մեջ, ըստ էության, էական բան չի փոխվել՝ գերակշռող դեպքերում ընդամենը հավասարակշռված, ձևի համար հայտարարություններ և վերջ:

Բրիտանացի պատմաբան, հնէաբան, արեւելագետ, լեգենդար հետախույզ Լոուրենս Արաբացին, ով խորությամբ տիրապետում էր հայերի՝ իբրեւ հնագույն ազգի ինքնության, հասարակական-քաղաքական կերպարին եւ շատ լավ գիտեր Անգլիայի ու Արեւմուտքի մյուս պետությունների խոհանոցն ու գաղտնի ծրագրերը, 1919թ. Փարիզում ամերիկյան լրագրողներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ «Թուրքական քաղաքականությունը ձեւավորվել ու թռիչքներ է ապրել միմիայն հզոր հովանավոր երկրների գաղտնի աջակցության շնորհիվ, այլապես թուրքը չէր կարող լինել այդքան ամենակարող: Երիտթուրքերը հայերին կոտորել էին ոչ թե այն բանի համար, որ նրանք քրիստոնյա են, այլ այն պատճառով, որ հայ էին»:

Այսօր էլ արդիական են «Դանթեական առասպել» հանճարեղ պոեմում արտահայտած Հովհաննես Շիրազի՝ «Մի լիրբ` լռությո՛ւն….Լռում էին տե՛ս` Հյուսիսն` իր հավերժ սառույցների պես, Հարավն` իր լուսնի մահիկի նման, Արեւելքն` ծո՛ւխն իր վեյլանի, Արեւմուտքն` ինչպես պոռնի՛կդ` անսահմա՛ն…» խոսքերը: Ոչ պատահականորեն 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ քաղաքակիրթ աշխարհի լուռ և նույնիսկ խրախուսական հայացքի    ներքո թուքերի ու ահաբեկիչների մասնակցությամբ սպանդի էր ենթարկվում մի ողջ երիտասարդ հայ սերունդ: 2023թ.-ին էլ իր երեքհազարամյա բնօրրանից  ամենաստորագույն ձևով բռնի տեղահանվեց Արցախահայությունը:

Ինչպես տեսնում ենք՝ 109 տարի անց պատմությունը կրկնվում է: Իսկ Թուրքիան մի օր փորձանք է դառնալու հենց իրենց իսկ՝ հովանավորների գլխին։ Հայերն  ունենալով տաղանդ, յուրահատուկ ստեղծագործական ունակություններ, մարդկային բարձր որակներ ու արտաքին հաճելի տվյալներ, լուրջ մրցակից էին շատ ազգերի և առաջին հերթին թուրքերի համար ու, այսպես կոչված, ադրբեջանցիների համար: 20-րդ դարի սկզբին հայերը Թուրքիայում եւ Բաքվում տնօրինում էին  ֆինանսական ու տնտեսական բավականին լուրջ լծակների, կարեւոր դերակատարություն ունեին այդ երկրների մշակութային ու քաղաքական կյանքում:

Պատահական չէ, որ իռլանդական ազնվական տոհմից սերող անվանի հայագետ, աշխարհագետ, ճանապարհորդ, հասարակական-քաղաքական գործիչ Հենրի Լինչն այն կարծիքն է հայտնել, որ. «Բոլոր մասնագիտությունների, առեւտրի, արհեստների մեջ եւ պետական ծառայությունում հայերը մրցակիցներ չունեն, եւ գործունեության ծանրակշիռ դաշտն ամբողջովին գտնվում է նրանց ձեռքում»: Այդ են հաստատում նաեւ Արաբացու գնահատականները հայերի մասին: «Հայերը ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում՝ քաղաքակրթվածության տեսակետից: Ասում եմ ձեզ, որ եթե հայերին առիթ տրվի մի կարգին թռիչք առնելու աշխարհում, եւ նրանք ազատ իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որեւէ անկյունում, ամբողջ մոլորակի տերը կդառնան եւ կաշխատեցնեն ամբողջ մնացյալ մարդկությանը: Այդ է, որ գիտեն թուրքերը եւ սարսափում են, եւ … մենք բոլորս, որ գիտենք նրանց»,- գրել է նա:

Արաբացին դժգոհում էր, որ միլիոններով հայեր կան ամենուրեք, որ հայերը բարի են, ենթարկվող, չըմբոստացող, հաճելի, գրավիչ արտաքինով… Եվ հենց այստեղ է, որ Լոուրենսն արտահայտում է հայի նկատմամբ իր հստակ դիրքորոշումը` այս համարյա ամենակատարյալ ազգը պետք է բնաջնջվի, որովհետեւ ամենադրական մարդկային հատկանիշների կրողն է, քանզի այդպիսի կատարյալ ազգը համայն մարդկության համար լուրջ վտանգ է ներկայացնում: Սակայն Լոուրենսն անկեղծորեն ու ափսոսանքով նկատում է, որ հայը մտավոր ներուժ ունի, որը նպաստավոր պայմաններում կարող է հային մեծ ապագա խոստանալ, հայը միշտ վայելում է Աստծո օրհնանքը, որի պատճառով էլ չի վերանում, չի ոչնչանում աշխարհի երեսից: Լոուրենսյան մեկնաբանությունները հայի կերպարի վերաբերյալ այսօր էլ խիստ արդիական են, քանի որ հայի նկատմամբ նրա մոտեցման ճիշտ ընկալումը կարող է լույս սփռել համահայկական խնդիրների վրա այժմյան տեսանկյունից:

«Բյուզանդիայի մեջ հայ բառը հոմանիշ էր ազնվականության եւ քաջարիության: Որքա՜ն հպարտանալու բան կունենային հայերը, եթե իմանային իրենց պատմությունը: Դժբախտաբար չգիտեն»,- գրել է 19-րդ դարի անգլիացի պատմաբան Ֆինլեյն: 17-րդ դարի ֆրանսիացի բուսաբան-ճանապարհորդ Փիթոն դը Թուրնֆորը նշել է, որ «Հայերը աշխարհի լավագույն մարդիկ են»: «Հայերը քրիստոնյա քաղաքակրթության հնագույն ժողովուրդներից են, աշխարհի ամենախաղաղասեր, նախաձեռնող եւ խոհեմամիտ ազգերից մեկը»,-.գրել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը:

Հայ ժողովուրդը պատմության ընթացքում աշխարհին ցուցադրել է հայրենասիրության, քաջության, անձնազոհության, կազմակերպվածության ու համերաշխության բացառիկ օրինակ: Իսկ հայ զինվորի խիզախության մասին աշխարհը գիտի: Դեռեւս 243 -273 թթ. Սասանյան Պարսկաստանի թագավոր, «արքայից արքա» Շապուհն է ասել, որ «Երանի նրան, ով հայոց գնդի տերն է. այդպիսի տիրասեր եւ միաբան ու միամիտք զորաց, որոնց գնդից ու նշաններից հուր ու բոց կելներ», իսկ «Բյուզանդիայի պատմության հիմնախնդիրները» գրքի հեղինակ, ֆրանսիացի պատմաբան, մի շարք երկրների ակադեմիկոս Շառլ Դիլը գրել է. «Բյուզանդիան իր հիանալի զինվորների համար պարտական է Հայաստանին, քանի որ 10-րդ դարում հայկական ջոկատները բյուզանդական բանակի լավագույն մասն էին կազմում»:

Որպես ավելի թարմ օրինակ՝ Սարդարապատը, Բաշ-Ապարանը, Հայրենական պատերազմը, 1990-94թթ. ղարաբաղյան եւ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմները: Իհարկե, հայ ժողովուրդն անցյալում նաեւ կորուստներ է ունեցել՝ երբեմնի մեծ ու հզոր հայրենիք եւ բազմաթիվ անգամներ պետականություն է կորցրել, ենթարկվել է ցեղասպանության: Մեզ տարբեր օտար նվաճողներ մորթել, նվաստացրել ու բռնաբարել են: Պատմության այդ եւ նմանատիպ էջերը ստվեր են գցում մեր ժողովրդի վրա, որոնցից պետք է դասեր քաղենք եւ ձերբազատվենք: Հայը ոգեշնչվելով մեր մեծերի՝ Մաշտոցի, Նարեկացու, Անդրանիկի, Թումանյանի եւ այլոց գաղափարներով եւ Չարենցի ու Նժդեհի պատգամներով, գիտակցում է, որ խաղաղությունն իր ձեռքերում է, որ խաղաղություն կունենա, եթե միասնական ու համախմբված լինի եւ հույսն առաջին հերթին իր վրա դնի: Իսկ պատմությունը վկայում է, որ երբ համախմբվում ենք, անպայման ունենում ենք հաղթանակներ, միայն թե, ցավոք, համախմբվում ենք օրհասական պահերին:

Նժդեհն ասում էր. «Այն օրից, երբ հայը վախենալ սկսեց մահից, այդ օրից օտարը թագավորեց Հայաստանում»: Մենք ունենք խիզախ ու տաղանդավոր երիտասարդություն, ինչը մեզ ներշնչում է, որ մեր ապագան հուսալի ձեռքերում է լինելու: Հայը ինքնակազմակերպվում է, փորձում է սպանել իր միջի ստրուկին եւ անպայման վերադառնալու է իր երբեմնի ազնվագույն արմատներին: Թումանյանի ասած խալխից փորձում ենք ազգ դառնալ: Ցավոք, առանց պատերազմի խաղաղություն չի տրվում: Պատերազմը միաժամանակ յուրաքանչյուր ազգի խիզախության, կենսունակության ու կազմակերպվածության յուրահատուկ փորձություն է: Ամեն մի փորձություն, սակայն, խելացի ու շրջահայաց մարդկանց ու ազգերին բերում է իմաստություն: Այս տեսակետից պատերազմի ավարտից հետո խորհելու, մեր սխալներից հետեւություններ եւ եզրակացություններ անելու ու դասեր քաղելու շատ բան ենք ունենալու: Կասեմ միայն մի բան, որ հեռատես լինելու, պետական մտածողություն ունենալու եւ այս օրը անցած 34 տարիներին միշտ աչքի առաջ ունենալու դեպքում՝ մենք թշնամուն ոչ թե մեր զինվորների ու ժողովրդի արյամբ, այլ առանց արյան կամ առնվազն նվազագուն կորուստներով կարող էինք խաղաղություն պարտադրել:

Մենք հարուստ ու հրաշք երկիր եւ տաղանդավոր ու աշխատասեր ժողովուրդ ունենք: Եվ այս համարյա կատարյալ ազգը չպետք է ոչնչանա, այս ազգը քաղաքակրթության ու մարդկության եզակի հարստությունն է: « Աշխարհի բոլոր ժողովուրդների շարքում մենք թերեւս այն հազվագյուտ ժողովուրդն ենք, որ դաժան բախտի եւ աննախանձելի վիճակի հասանք գուցե այն պատճառով, որ կարգին չսովորեցինք ատելու ըստ երեւույթին շատ անհրաժեշտ գիտությունը: Բայց մենք այսօր կարող ենք հպարտանալ հենց դրանով. ոչ մի ազգ ու ցեղ չի կարող մեզ հանդիմանել որեւէ մեկի տունը քանդելու, որեւէ մեկի գերեզմանոցը զբոսայգի դարձնելու, որեւէ մեկին դավանափոխելու, որեւէ մեկին բռնի ձուլելու հանցանքի մեջ»,-Հայաստանի գրողների միության համագումարներից մեկում իր ելույթում ասել է Պարույր Սեւակը:

Մենք շատ ենք կորցրել, այլեւս նահանջելու տեղ չունենք: Հայաստանը՝ այս մի բուռ հողը մեր ու մեր ապագա սերունդների տունն է, այն համայն հայության տունն է, եւ մենք պետք է այդ տունը անառիկ պահենք: Հայ ժողովրդի պատմությունը համատարած փորձություն է` գոյատեւման փորձություն եւ այս դժվար ու բարդ փորձությունը եւս պետք է հաղթահարենք արժանապատվորեն: Մեր ճակատագիրն ու հայրենիքն էլ մենք պետք է կառուցենք, մեր հույսը մեր վրա պետք է դնենք,  մեր տաղանդին, խիզախությանը, մեր աշխատասիրությանը պետք է ապավինենք: «Չարժի մտածել, թե աշխարհը ձեզ ինչ-որ բան պարտական է, նա ձեզ ոչինչ պարտական չէ, նա գոյություն է ունեցել մինչեւ ձեզ դեռ շատ վաղուց»,- գրել է Մարկ Տվենը:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու






«Այդ անձնավորությունն ինչ էլ ասի այս առիթով, մեկ է՝ մեր ժողովրդի 80 տոկոսն ասելու է, որ նա դավաճան է». Սերժ ՍարգսյանՌոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ էշին համբուրողը մի հոգի չի եղել, շատ շատերն են եղել. ՍարգսյանՄեկ ա, մեր ժողովրդի 80%-ն ասելու ա, որ նա դավաճան ա. Սերժ Սարգսյանը՝ ՓաշինյանինԼոնդոնը հանել Է պատժամիջոցներըԹուրքիայում պահանջել են վերջ տալ ժխտողականությանըԹրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNNՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղմացրել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշումը. TimesԵվրահանձնաժողովը սև ցուցակում է ներառել Huawei-ի հետ առնչվող կազմակերպություններին․ PoliticoԱնցյալում «Ջահերով երթ»-ին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն, այսօր՝ «պաշտոնական» Երևանը. Քրիստինե ՎարդանյանԱրթուր Վանեցյանը պատրաստվում է 2026թ-ի ընտրություններին (տեսանյութ)Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համարԷրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղելՌԴ-ում եղբայրական հայերի վիշտը ընդունել են որպես սեփական ցավ. ԶախարովաԵս չգիտեմ՝ ով ինչ է անում, միայնակ եմ, տնից շատ քիչ եմ դուրս գալիս․ Մանսուրյանը՝ քննադատությունների մասինԹալինի համայնքապետի գլխավորությամբ թալինցիները հարգանքի տուրք մատուցեցին 1915թ.անմեղ զոհերի հիշատակինԱրա այ վիժվածքնե՜ր... Հերիքա Զոհվածի հարազատներին հայհոյեքՏեսել եմ՝ ինչպես են գերեվարում Արցախի մյուս նախագահներին. հետագայում մանրամասն կանդրադառնանք, թաքցնելու բան չունենք. Սամվել ՇահրամանյանԹող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը. Լիբանանի նախագահը ուղերձ է հղելՀիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը․ Մակրոնի հայերեն գրառումըԱշխարհը պետք է ընդունի, որ Հայաստանն այլևս որբի գլուխ չի,որ ով ուզի, խուզի. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՖՈՏՈ. Արթիկի համայնքապետի գլխավորությամբ համայնքի բնակիչները ծաղիկներ են խոնհարհել 1915թ. անմեղ զոհերի հիշատակինՈղբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը шյրել են, և ծնողը չի կարող վերցնելՄենք հիշում եւ պահանջում ենք, մենք միասնական ենք. Մխիթարյանը` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արելՇոյգուն նշել է երրորդ աշխարհամարտը սկսելու պայմանըԴրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. փաստաբանԻնչ կանի Զելենսկին Թրամփի հետ վիճաբանությունից հետո. TNIԽոնարհվում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. Սերժ ՍարգսյանՊապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին«ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼ Է ՈՍՈԽԻ ԴԵՄ, ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԱԵՎ ՀԱԴՐՈՒԹԻ ԾԱՆՐ ՄԱՐՏԵՐԻՆ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՈՒՍԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆՓաշինյանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտՍգում ենք հայ ժողովրդի հետ. ՌԴ դեսպանատունԻնձագին` «Միլանից» կրած խոշոր հաշվով պարտության մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ 110 տարի անց էլ թուրքն իր ձեռագիրը չի փոխել, մենք պահանջատեր ենք. Գոռ ՎարդանյանՌուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել. ՇոյգուԴրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. փաստաբանՂրիմում օդային տագնապ է հայտարարվելՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերը մեզ համար խնդրային իրավիճակ է. ՔԿԾ ղեկավարԹրամփն ասել է, թե երբ է հանդիպելու ՊուտինինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին«ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՒՄ ԷԼ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԵՄ ՆՎԱՃԵԼ». ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ «Թող ամենակարող Տերը ների մեզ». Արամ Սարգսյանին դուր չի եկել, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներըԵրևանում բնակվող օտարերկրացին կոկաին է տեղադրել մայրաքաղաքի տարբեր վայրերումԻրական իշխանությունը ես ու պարոն Ասլանյանն ենք, մնացած մեր գործընկերները շեղվել են. Հովիկ ԱղազարյանՀանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դեմքին կապտուկ են նկատել (լուսանկար)Ջուր չի լինիՀռոմի պապի համար սուգը կտևի 9 օրՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում է2023 թ-ին ԼՂ-ից հայ բնակչության զանգվածային արտագաղթը 1915թ-ի ողբերգության շարունակությունն է՝ ոմանց կասկածելի հիմնավորումներով և դավաճանությամբ քողարկված․ ԶատուլինՏեղումնաբեր ցիկլոնը դեռ Հայաստանում է․ ինչ է կանխատեսում Գագիկ ՍուրենյանըՂրիմը Զելենսկու համար ամենահեշտ զիջումը պետք է լինի. Դեյվիդ Սաքս
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top